Թախիծը մահացու է, զայրույթը վտանգավոր ստամոքսի համար. 7 հոգեվիճակ, որոնք վնասակար են ձեր առողջության համար

Թախիծը մահացու է, զայրույթը վտանգավոր ստամոքսի համար. 7 հոգեվիճակ, որոնք վնասակար են ձեր առողջության համար

Որոշ վտանգավոր հիվանդությունների պատճառներն ավելի խորը արմատներ ունեն, քան կարող ենք պատկերացնել։

Մշտական թախիծն ուղղվում է օդ

Դեռ 100 տարի առաջ էին բժիշկները ախտորոշել «մահ վշտից», որը տարածված էր և հարցեր չէր առաջացնում։ Հիմա շատերը մոռացել են, որ ուժեղ վիշտը ունակ է սպանելու կարճ ժամանակում։ Տխրությունը և ուրախությունը  մեր կյանքի անբաժան մասն են։ Բայց խորը նստած, չասված, քայքայող թախիծը կամ վիրավորվածությունը մեր կյանքում մեծ տեղ են զբաղեցնում, ստիպում են մտածել դրդապատճառների մասին, «շնչել» միայն դրա համար։

Լիարժեք կյանքով ապրելու և երջանիկ լինելու համար պետք է բաց թողնել մշտական տխրության պատճառը։ Ինչ եղել է, արդեն անցյալում է, կյանքը պետք է շարունակվի։

Զայրույթը պայթուցիկ սարք է

Նկատե՞լ եք, որ ուժեղ վիճաբանության ժամանակ ստամոքսը սեղմվում է, լեզվի վրա դառնավուն համ է հայտնվում։ Պատճառն այն է, որ զայրույթը նման է պայթուցիկ սարքի, ծվեն-ծվեն է անում չակրայի էներգիան, որը պատասխանատու է կամքի և հանգստության համար։ Այն գտնվում է որովայնի հատվածում։ Զայրույթի կործանարար էներգիան պայթելուց հետո ծանրանում և տարածվում է որովայնի հատվածում՝ ստեղծելով էներգետիկ բլոկ։ Վաղ թե ուշ առաջացնում է լյարդի հիվանդություն։

Էներգետիկ և ֆիզիկական առողջության պահպանման համար անհրաժեշտ է ազատվել զայրույթից և ստեղծել ներքին ներդաշնակություն։

Նախանձը սպանում է ուրախությունը և սերը

Նախանձելով ուրիշներին մտածում ենք․ «Ի՜նչ բախտ ունի։ Ես էլ կցանկանայի»։ Այն ինչ ցանկանում եք՝ տիեզերքը տալիս է։ Սակայն նախանձի դեպքում տիեզերքն ընկալում է նաև ձեր մեջ եղած ամբողջ չարությունը, որը հետագայում արտահայտվում է բազմաթիվ հիվանդություններով։ Առաջին հերթին հիվանդանում են կենսաբանական ֆիլտրերը․ լյարդը և երիկամները։

Եզրակացությունն ինքնըստինքյան գալիս է մի նախանձեք։ Քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի դժվարությամբ և կորուստներով է մարդը հասել հաջողության և երջանկության։ Սրտանց ուրախությունը ուրիշի համար կօգնի կիսել նրա հետ երջանկության էներգիան։

Ապարդյուն արցունքները քաշում են վշտին

Արցունքներն ուժեղ գործընթաց են, որոնք օգնում են դուրս հանել ներսում կուտակված էներգիան։ Բայց այս ուժեղ միջոցը առանձնահատուկ դեպքերում է լավ։ Եթե իզուր տեղը լացեք, կարելի է սրտային հիվանդություն ձեռք բերել։ Նման բան թույլ չտալու համար պետք է ինքնատիրապետում ունենալ, շատ զգացմունքներ արտահայտել ծիծաղով։

Վախը կենսական ուժերի կորստի պատճառն է

Անհայտ ապագայի կամ անցյալում եղած իրադարձությունների հանդեպ վախը պարալիզացնում է մեր էներգետիկ պաշտպանությունը, մեզ դարձնում է խոցելի։ Կամքի և պաշտպանության համար պատասխանատու Չակրան, սկսում է սխալ աշխատել։ Վաղ թե ուշ այդպիսի հզոր բլոկը բերում է էներգիայի շատացման։ Ֆիզիկական մարմնի վրա այն շաքարային դիաբետի, լեղապարկի հիվանդության և ստամոքսի խոցերի պատճառ է դառնում։

Հնարավոր է վախից ազատվել, եթե կյանքում գտնեք դիմադրությունը, ինչ-որ բան կամ որևէ մեկին, ով ձեզ ուժ և հավատ կտա։ Կարելի է նաև դրա մասին մտերիմների հետ զրուցել։

Չափից դուրս ուրախությունը երջանկություն չի բերի

Գիտենք, որ դրական զգացմունքները լավ են։ Դրանք աջակցում են մեզ ամբողջ կյանքի ընթացքում, օգնում են ընկերներ ձեռք բերել, կարգավորել մտերիմների հետ հարաբերությունները։ Բայց ուրախությունը միշտ չէ որ օգուտ է բերում։

«Սիրտն ուրախանում է մինչև ցավ», «Սիրտը սեղմվում է երջանկությունից», «երջանկությունը աղեղի պես սիրտն է մտել» այս մտքերի իմաստը մեզնից յուրաքանչյուր սեփական մաշկի վրա զգացած կլինի։ Հրճվանքից հետո զգում ես դատարկություն։ Բժիշկներն են ապացուցելէմոցիաները չափից դուրս արտահայտելը սրտի հիվանդությունների պատճառ են դառնում։ Էներգետիկայի մակարդում սա հեշտ է բացատրվում բոլոր զգացողությունների համար պատասխանատու է սրտային չակրան։ Երբ մենք բուռն կերպով արտահայտում ենք երջանկության զգացմունքներ, այդ չակրան չի հաղթահարում էներգիայի մեծ հոսքը, որն էլ իր հերթին սրտային հիվանդությունների պատճառ է դառնում։

Երեխաների հանդեպ ծնողների մեծ ուշադրությունը վատ հետևանք կարող է ունենալ

Չնայած երեխաները լույս աշխարհ են գալիս անօգնական, սակայն նրանց ճակատագրված է դառնալ ինքնուրույն անհատներ։ Եթե ծնողները շարունակում են նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունք դրսևորել, նույնիսկ, երբ նրանք չափահաս են, կենսական ուժերի մեծ կորուստ է լինում, որն էլ քաղցկեղի պատճառ կարող է դառնալ։ Նույնն էլ այն մարդկանց է վերաբերվում, որոնց նկատմամբ շատ են հոգատար վերաբերմունք դրսևորում։ Երեխաներին պետք է բաց թողնել մեծ կյանք, թույլ տալով նրանց փորձ ձեռք բերել, սխալներ թույլ տալ և դրանք ուղղել։

Աղբյուր

Գրել կարծիք