Համաշխարհային 10 հայտնի նկարչուհիներ, որոնց պետք է ճանաչել

Համաշխարհային 10 հայտնի նկարչուհիներ, որոնց պետք է ճանաչել

Շատերը (հուսանք) հեշտությամբ կկարողանան թվել 10 տղամարդ նկարչի անուն, իսկ քանի՞ կանանց գիտեք, որ պակաս վարպետ չեն վրձնի գործում: Ընտրել ենք 10 նկարչուհու, որոնց մասին պե’տք է իմանալ:

Արտեմիզիա Ջենտիլեսկի

Արտեմիզիա Ջենտիլեսկին 17-րդ դարում պայքարում էր նկարիչ-կանանց իրավունքի համար: Նրա ամենաճանչված ստեղծագործությունն է «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», (1614-1620, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա):

Արտեմիզիա Ջենտիլեսկին մեծացել է արվեստագետների միջավայրում: Նրա հայրը՝ Հորացիո Ջենտիլեսկին, Կարավաջոյի դպրոցի նկարիչ էր։ Արտեմիզիան մանուկ հասակում բռնության է ենթարկվել. նրան պատվազրկել է հոր հետ աշխատող ֆլորենտացի մի նկարիչ: Հետագայում արվեստը նկարչուհու համար դառնում է մանկական տրավման հաղթահարելու միջոց: Արտեմիզիայի կյանքի մասին պատմող մի քանի գրքեր կան: Վերջերս էլ՝ 1997-ին, գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել՝ նկարչուհու կենսագրության մոտիվներով:

Գրել կարծիք