Fifa The Best. Ովքե՞ր են տարվա լավագույնները

Fifa The Best. Ովքե՞ր են տարվա լավագույնները

Լոնդոնում կայացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի են դարձել տարվա լավագույնները:

Ձայների գերակշռող առավելությամբ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդի Ռեալի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ստացել է 43 տոկոսից ավելի քվե ու արժանացավ ՖԻՖԱի The Best մրցանակիներկրորդ տարին անընդմեջ:

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր քվերակել են իմ օգտին: Այս ամենը չէր լինի առանց թիմակիցներս, ցանկանում եմ նաեւ արժանին մատուցել Մեսսին ու Նեյմարին: Ես երջանիկ եմ, որ երկրորդ տարին անընդմեջ հաղթում եմ այս մրցանակը: Սա կարեւոր պահ է ինձ համար»

2017 թվականի լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը ստացել է Հոլանդիայի հավաքականի խաղացող Լիկե Մարտենսը:

Ռեալի հետ ֆանտաստիկ մրցաշրջան ունեցած Զինեդին Զիդանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ: Նա իրենից հետ թողեց Մասիմիլիանո Ալեգրիին եւ Անտոնիո Կոնտեին:

ՖԻՖԱի վարկածով տարվա լավագույն դարպասպահ ճանաչվեց Թուրինի Յուվենթուսի ավագ Ջանլուիջի Բուֆոնը: Ընդ որում, իտալացին այս մրցանակին արժանանում է 39 տարեկանում:

Տարվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց  Լոնդոնի Արսենալի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Կարիճ հարվածով ֆրանսիացու խփած գնդակն արժանացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին:

ՖԻՖԱն ներկայացրեց նաեւ տարվա խորհրդանշական հավաքականը: 11 ֆուտբոլիստներից 5-ը Մադրիդի Ռեալից էին:

Գրել կարծիք