ֆինանսական 9 խոստում, որոնք կարող եք կատարել մինչև Ամանոր

ֆինանսական 9 խոստում, որոնք կարող եք կատարել մինչև Ամանոր

Մոտենում է Նոր տարին, ուրեմն նաև` նոր նպատակների, նոր խոստումների ժամանակն է

1. Որոշեք, թե ինչ եք ուզում

Դուք չեք հասնի հաջողության, եթե չհասկանաք, ինչ եք ուզում: Դրեք կոնկրետ նպատակներ ոչ թե մեկ, այլ առաջիկա երեք տարիների համար: Ուզում եք առաջիկա կես տարում վճարել պարտքե՞րը, վարկերը, հավաքել գումար բնակարան գնելու համար: Գրանցեք ամեն մի նպատակը ու այն մոտավոր պլանը, թե ինչպես եք դրան հասնելու:  

2. Կազմեք բյուջե

Այն պետք է լինի պարզ, ռեալիստական ու ճկուն: Կազմեք ձեր բյուջեն` հաշվի առնելով ձեր կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակները, ինչպես նաև`եկամուտներն ու ծախսերը:

3. Կրճատեք ծախսերը  5%-ով

Մտածեք, ինչպես հաջորդ տարի կրճատել ծախսերը 5%-ով: Գուցե, հրաժարվեք մարզասրահի աբոնեմենտից, եթե չեք հաճախում, ընտրեք ավելի էժան սակագնային փաթեթ, ընթրեք տնից բերված ուտելիքով: Կարևոր չէ, թե քանի տոկոսով կնվազեցնեք ծախսերը, կարևորն այն է, որ ձևավորեք ավելի մտածված ֆինանսական սովորություններ:

4. Նոր վարկեր մի վերցրեք

Շատ վարկեր, շատ վճարվող տոկոսներ, ավելի շատ սթրես ու ավելի քիչ հնարավորություններ հաջորդ տարում:

5. Գլուխ հանեք արդեն եղած պարտքերից

Երբ ձեր ծախսերը կրճատեք 5%-ով, մնացած միջոցներն ուղղեք կուտակված պարտքերը վճարելուն: Գործին մոտեցեք ռազամավարական տեսանկյունից. սկզբում վճարեք ամենաբարձր տոկոսադրույք ունեցող վարկերը:  


Կարդացեք նաև․


 

6. Բացեք անձնական կենսաթոշակային հաշիվ

Այդպես կսկսեք կուտակել կենսաթոշակի համար: Մի հետաձգեք այդ գործը, ավելի լավ է նախապես մտածեք ապագայի մասին:

7. Պահուստային ֆոնդ պահեք

Կյանքն անկանխատեսելի է: Այդ պատճառով, միշտ պետք է ունենաք պահուստային միջոցներ, որպեսզի արտակարգ իրավիճակներում կարողանաք փակել ամենօրյա ծախսերը: Այդ դեպքում, ստիպված չեք լինի կուտակել նոր պարտքեր, եթե, օրինակ, կորցնեք աշխատանքը, հիվանդանաք կամ որոշեք նորոգել տունն ու ավտոմեքենան:

8. Հավաքեք մանրադրամը

Ամեն անգամ կանխիկ վճարում անելով` մանրադրամը մի ծախսեք: Հավաքեք այն: Տարվա վերջում դուք կունենաք կլորիկ գումար, որը կարող եք ավելացնել պահուստային ֆոնդին:

9. Հավելյալ եկամուտ

Ֆինանսական վիճակը բարելավելու երկու միջոց կա` քիչ ծախսել կամ ավելի շատ աշխատել: Կարելի է նաև այդ երկու մեթոդները համատեղել: Մտածեք, ինչպես կարող եք հիմնական աշխատանքից հետո գտնել հավելյալ եկամուտի աղբյուր:

LIFEHACKER

Գրել կարծիք