Զարմանալի է, բայց փաստ. 5 ինֆո, որ չգիտեք ֆուտբոլի մասին

Զարմանալի է, բայց փաստ. 5 ինֆո, որ չգիտեք ֆուտբոլի մասին

newmag-ը փոքրիկ շարք է սկսում, որտեղ կներկայացնի ամենամասսայական մարզաձեւերի մասին ամենահետաքրքիր փաստերը: Սկսում ենք ֆուտբոլից, կշարունակենք բասկետբոլով ու թենիսով:

Ֆուտբոլ մարզաձեւն ամենավաղ շրջանում հիշատակվել է Չինաստանում: Մ.թ.ա. 476-ին, Չինաստանում ֆուտբոլ են խաղացել փետուրներով եւ մազերով լի կաշվե կտորով:

Հայտնի «Ասթոն Վիլա» ֆուտբոլային ակումբը ստեղծել են 4 կրիկետիստներ, որոնք զբաղմունք էին փնտրում ձմռանը: Ձմռանը կրիկետ խաղալն անհնար է եւ Cross Wesleyan Chapel գյուղում նրանք փորձեցին իրենց սիրելի խաղը խաղալ առանց մականների:

Պատմության ամենաարգ կարմիր քարտը գրանցվել է հանդիպման երկրորդ վայրկյանին: Խաղն ազդարարող մրցավարի սուլիչն անյքան բարձր է հնչել, որ ֆուտբոլիստ Լի Թոդն ասել է «F**k me, that was loud»: Անմիջապես հետո մրցավարը հեռացրել է ֆուտբոլիստին: Դա տեղի է ունեցել 2000 թվականին:

1998 թվականին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած խաղի ժամանակ կայծակը գետնին է տապալել մի թիմի բոլոր 11 ֆուտբոլիստներին: Նրանք բոլորը մահացել են:

Ռոնալդինյոն կորցրել է Կոկա-Կոլայի 1 տարվա 500 հազար ֆունտանոց պայմանագիրը, երբ մամուլի ասուլիսի ժամանակ խմել է Պեպսի:

Ահա ամենազավեշտալին.

149-0: Սա ֆուտբոլի պատմության ամենախոշոր հաշիվն է, որը գրանցվել է Մադագասկարում: Մի թիմն այդքան գոլ է բաց թողել` այդպես իր դժգոհությունը հայտնելով մրցավարական որոշումների դեմ:

Գրել կարծիք