ՄԹ առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատարն այցելել է «Ֆորա Պրեմիում» ընկերություն

ՄԹ առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատարն այցելել է «Ֆորա Պրեմիում» ընկերություն

Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն այցելել է «Ֆորա Պրեմիում» ընկերություն

 Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի անդամ, Հայաստանում և Վրաստանում առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տիկին Էլիսոն Չիկի և դեսպանության առևտրի հարցերով պատասխանատու պարոն Արտաշես Դավթյանի հետ միասին այցելեցին Հայաստանում բրիտանական լեգենդար Յագուար Լենդ Ռովեր ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ:

Բարձրաստիճան հյուրերին ընդունեց «Ֆորա Պրեմիում» ընկերության տնօրինությունը՝ ներկայացնելով ներկայացուցչության երկարամյա գործունեությունը, մինչև օրս գրանցած արդյունքներն ու հաջողությունները, ինչպես նաև Հայաստանի ավտոմեքենաների շուկայի առանձնահատկությունները:  Պարոն Փրիթչարդն իր գոհունակությունը հայտնեց բրիտանական հանրահայտ ապրանքանիշը Հայաստանում բարձր մակարդակով ներկայացնելու համար և հաջողություն մաղթեց «Ֆորա Պրեմիում» ընկերության նախանշվող ծրագրերի իրականացման մեջ:

Պարոն Մարկ Փրիթչարդի այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրել  Միացյալ Թագավորության  և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալն ընդլայնելու հնարավորությունները: Պարոն Փրիթչարդը Հայաստանում բրիտանական առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Միացյալ Թագավորության  վարչապետ տիկին Թերեզա Մեյի կողմից սեպտեմբերի 12-ին՝ ընդգծելով ՄԹ պատրաստակամությունը` ընդարձակելու երկկողմանի առևտուրն ու ներդրումները:

Գրել կարծիք