Ժամանակի ստվերները. լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը ցուցադրել է երբեք չհրապարակված լուսանկարները

Ժամանակի ստվերները. լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը ցուցադրել է երբեք չհրապարակված լուսանկարները

90-ականներին վերապրած խորը հիասթափությունից հետո խորհրդային անվանի լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը պարզապես ոչնչացրեց իր ամբողջ արխիվը և ասպարեզում չէր երևում շատ երկար ժամանակ:

Թե որն էր հիասթափության պատճառը, լուսանկարիչը դեռ չի խոսում: Ոչնչացված լուսանկարների մեծ մասը դեռ չէին էլ հրապարակվել: Գագիկ Հարությունյանի արվեստը ստվերից որոշում է հանել լուսանկարչության պատմաբան Վիգեն Գալստյանը: Նա գտնում է իրեն մոռացնել տված արվեստագետին և համոզում է վերկանգնել լուսանկարները: Պահպանվել էին միայն դրանց նեգատիվները և վերականգնելու ու տպագրելու համար պահանջվեց վեց տարի: 3000 լուսանկարներից սկզբում ընտրեցին 400-ը, հետո թիվը կրճատվեց մինչև 250-ի և վերջում ցուցադրվեց 183-ը: newmag-ը ներկայացնում է ֆոտոշարք՝ «Ժամանակի ստվերները» ցուցահանդեսից

Գրել կարծիք