Ի՞նչ հոգեկան հիվանդություն ունեն Game of Thrones-ի հերոսները. Հոգեբանների ախտորոշումը

Ի՞նչ հոգեկան հիվանդություն ունեն Game of Thrones-ի հերոսները. Հոգեբանների ախտորոշումը

Ամերիկացի հոգեբաններն ուսումնասիրել ու հրապարակել են յոթ թագավորությունների մասին պատմող ֆանտաստիկ ժանրի այս ֆիլմի գլխավոր հերոսների հոգեկան հիվանդությունները:

«Գահերի խաղը» » (Game of Thrones) ֆիլմը համարվում է լավագույն դիտում ունեցող բազմասերիանոց կինոնկարը, որն ամեն անգամ իր նոր եթերաշրջանով ապահովում է նոր ռեկորդներ: Հեռուստասերիալն սկսել է ցուցադրվել 2011 թվականից: Այն ներկայացվել է «Էմմի» մրցանակի, այն էլ՝ 10 անվանակարգերում:

Ֆիլմը նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարի հիման վրա: Եթերում ցուցադրվել են ֆիլմի 6 սեզոնները, հերթական՝ 7-րդի թիզերներն արդեն համացանցում են:

 

Պատերազմ, իշխանություն, քաղաքականություն՝ դրակոնների ու ասպետների ժամանակաշրջան: Քչերն են գիտակցում Ստարկների, Տիրոլների, Լանիստերների ու Թարգարիանների մասին պատմող սագան ինչ ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա

Ջոֆրի Բարատեոն (Joffrey Baratheon)

Ֆիլմի ամենաատելի կերպարներից մեկը Ջոֆրին է: Նա աչքի է ընկնում իր դաժանությամբ ու ամբարտավան կերպարով:

Դառնալով թագավոր՝ Ջոֆրին ստանում է անսահման ազատություն և իշխանություն: Նա հրապարակային մահապատժի է ենթարկում իր հարսնացուի հորը, ստիպում աղջկան նայել հոր կտրած գլխին, խոստանում նույն ճակատագրին արժանացնել եղբորը: Ջորջ Մարտինի գրքերում կա Ջոֆրիի մանկությունից մի դրվագ, որտեղ տղան սպանում է հղի կատվին, փորը բացում՝ ձագերին տեսնելու համար:

Ախտորոշումը` անձի հակասոցիալական խանգարում  կամ սոցիոպատիա :Հակասոցիալական անձնային խանգարում (դիսոցիալական անձնային խանգարում, սոցիոպատիա), անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական նորմերի անտեսմամբ, իմպուլսիվությամբ և կապվածություններ ստեղծելու սահմանափակ ընդունակությամբ։

Ախտորոշիչ չափանիշներն են`

  • մարդկանց և կենդանիների նկատմամբ ագրեսիա
  • խղճի իսպառ բացակայություն
  • սեփականության կործանում
  • խաբեբայություն, գողություն

Շրջապատի նկատմամբ անսահման դաժանությամբ աչքի ընկնող Ջոֆրին, հանուն իր շահի կամ հաճույքի, կատարում է հրեշավոր արարքներ՝ առանց խղճի խայթ զգալու:

Ռամսեյ Բոլթոն (Ramsay Bolton)

Ֆիլմի մեկ այլ հերոս Ռամսեյ Բոլթոնն, այսպես կոչված, «անօրինական ծնունդ» է: Ունենալով «ընկեցիկ երեխայի» սոցիալական կարգավիճակ՝ Ռամսեյը ինքնահաստատման ճանապարհն անցնում է՝ ուրիշներին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելով:

Ախտորոշումը – անձի հակասոցիալական խանգարում  կամ սոցիոպատիա:

Նույն ախտորոշումը, ինչ տրվել է Ջոֆրի Բարատեոնին:

Թեոն Գրեյջոյ (Theon Greyjoy) 

Թեոնն անինքնավստահ երիտասարդ է: Փոքր հասակից նրան ուղարկում են Ստարկների մոտ, որտեղ նրան միշտ հիշեցնում են, որ ընտանիքի անդամ չէ: Դա էլ պատճառ է դառնում, որ Թեոն Գրեյջոյի մեջ ձևավորվի նվաճելու ձգտումը: Հայտնվելով Ռամսեյի ճիրաններում, ենթարկվելով խոշտանգումների՝ նա կորցնում է իր ինքնությունը, ընդունում այն կերպարը, որն իրեն հրամցնում են:

Նրա հեգեկան վիճակի ախտորոշումը բարդ է, կամ ավելի ճիշտ՝ երկատված, այնպես, ինչպես իր կերպարը՝ Թեոն և Ռիկ: Մի կողմից սեփական անձի կարևորությամբ տառապող, հաջողության մասին երազող մարդ, որն ունի Նարցիստիկ անձնային խանգարում

Ախտորոշումը `նարցիստիկ անձնային խանգարում:Նարցիստիկ անձնային խանգարման կամ խմբի անձնային խանգարման ժամանակ անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և չի տեսնում այս պահվածքի՝ իր և այլոց վրա գործող դեստրուկտիվ ազդեցությունը։

Ախտորոշիչ չափանիշներն են`

  • սեփական կարևորության չափազանցված զգացում
  • բարձրաշխարհիկության զգացում
  • պահվածքում վերամբարձություն ցուցադրում

Մյուս կողմից՝ նա հնազանդ է, կուրորեն հավատարիմ իր տիրոջ: Դա կոչվում է Ստոգհոլմյան սինդրոմ, երբ առաջանում է կապվածություն գերու և զավթիչի միջև:

 

Սանդոր Քլիգան (Sandor Clegane, The Hound)

Սանդոր Քլիգանը ֆիլմի ամենադաժան զինվորն է, սակայն մարդասպանի ներսում ժամանակ առ ժամանակ հայտնվում է մարդ՝ իր կարեկցանքով ու հոգատարությամբ: Ի հարկե, դա տևում է ընդամենը մի քանի վայրկյան, հետո նորից գլուխ է բարձրացնում մարդասպանը:

Սանդոր Քլիգանն ունեցել է դաժան մանկություն, նրա եղբայրը մտադրված այրել է Սանդորի դեմքը: Այրվածքների հետքերը Սանդորին դարձրել են այլանդակ, զզվելի ու մահու չափ սարսափելի:  

Ախտորոշումը ` հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) համարվում է թե՛ գենետիկական, թե՛ շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդություն, որը պատկանում է դեպրեսիայի և տագնապի քրոնիկ ընթացք ունեցող ծանր հոգեկան հիվանդությունների շարքին:

Ախտորոշիչ չափանիշներն են`

  • հոգեկան
  • վարքային
  • ֆիզիոլոգիական խանգարումներ

Սերսեյա Լանիսթեր (Cersei Lannister)

Սեփական անձի կարևորությամբ, մշտապես երկրպագված լինելու պահանջով տառապող կին, որն անկարող է կարեկցել: Նա գոռոզ է, վստահ է, որ իրնեն բոլորը նախանձում են: Ոչնչի առաջ չի կանգնում՝ իր կարգավիճակն ու իշխանությունը պահելու տղամարդկանց աշխարհում:

Ախտորոշումը` նարցիստիկ անձնային խանգարումՄարդիկ, ովքեր ունեն նարցիստիկ անձնային խանգարման ախտորոշում, բնութագրվում են սեփական կարևորության չափազանցված զգացումներով։ Նրանք ունեն բարձրաշխարհիկության զգացում և ցուցադրում են վերամբարձություն իրենց հավատալիքներում և պահվածքում։ Նրանք ուենեն պաշտամունքի մշտական կարիք, սակայն զուրկ են ապրումակցման՝ էմպաթիայի կարողությունից։

Ախտորոշիչ չափանիշներն են`

  • սեփական կարևորության չափազանցված զգացում
  • բարձրաշխարհիկության զգացում
  • պահվածքում վերամբարձություն ցուցադրում

Սերսեյա Լանիսթերը նաև ունի ալկոհոլային կախվածություն:

Դեյեներիս Թարգարիեն (Daenerys Targeryen)

Թերևս ամենալուսավոր կերպան այս ֆիլմում Դեյեներիս Թարգարիենն է: Նրա ընտանիքին ոչնչացրել են, նրան ու եղբորն աքսորել ծննդավայրից: Նա դառնում է հարազատ եղբոր ցանկություններն իրականացնող գործիք, զգում ամուսնու կորուստը: Սակայն  դաժան կյանքը նրան չի փոխում, այլ վերափոխում է, դարձնում ավելի ուժեղ, ինքնավստահ ու արդար:

Ախտորոշումը` հետտրավմատիկ սթրես՝ անձնական հաղթահարումով:Տրավմայի ենթարկված անձի ընկալումը փոփոխվում է: Մարդ դիմանում է դժբախտություններին, նա վստահ է սեփական անխոցելիության մեջ։

Ախտորոշիչ չափանիշներն են`

  • մղձավանջներ, որոնք կապված են անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ
  • անընդհատ հիշում ու վերապրում է անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունը

Դեյեներիսի դեպքում տրավմատիկ իրադարձությունները հանգեցնում են հոգեբանական դրական արդյունքների: Հետտրավմատիկ սթրեսը նրան օգնում է արագ ոտքի կանգնել, ճկուն դառնալ ու առաջ շաժվել:

Աղբյուրը

Գրել կարծիք