Ո՞ր օրենքով գողն է արտաքսվել Երևան և այլևս իրավունք չունի ոտք դնել ՌԴ

Ո՞ր օրենքով գողն է արտաքսվել Երևան և այլևս իրավունք չունի ոտք դնել ՌԴ

Հայկ Նիկողոսյանն այն եզակի հայ օրենքով գողերից է, որին վերջերս ՌԴ իրավապահ մարմիններն արտաքսել են Հայաստան, և որն այլեևս երբեք չի կարող ոտք դնել դաշնության տարածք: Արտաքսման պատճառն անհայտ է:

ՀԱՅԿՈ ՂԱՐԱԲԱՂՍԿԻ՝ ՀԱՅԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Վերջերս  Երևան է արտաքսվել 53-ամյա «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանը՝ Հայկո Ղարաբաղսկին:  Նիկողոսյանը ծնվել է 1963 թվականին Արցախի Մարտակերտի շրջանում: Հանցավոր աշխարհում հայտնի է Հայկո Ղարաբաղսկի մականունով: Նա թագադրվել է 1995-ին՝ 31 տարեկանում՝ Ռուդոլֆ Օհանովի կողմից, մեկ տարի անց՝ 1996-ին ձերբակալվել է Ստավրոպոլում: Երկրորդ անգամ ձերբակալվել է 2008-ին՝ Հայաստանում, իսկ երրերդ անգամ Պետրոպավլովսկում՝ 2009-ին:

ԻՆՉՈ՞Ւ Է ԶՐԿՎԵԼ «ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԻ ՏԻՏՂՈՍԻՑ

90-ականների կեսերին թագադրված Հայկո Ղարաբաղսկին  մեծ դեր է խաղացել Դեդ Հասանի ու Օհանովի  երկպառակության մեջ: «Օրենքով» գող Ռուդիկի սպանությունից հետո նրա բոլոր նախկին զինակիցները, որոնք  չեն խոնարհվել Դեդ Հասանի առաջ,  զրկվել են օրենքով գողի տիտղոսից:  Հայկոն կամ Հայկ Ղարաբաղսկին «թագ»-ը վայր է դրել Երևանում՝ Սվո Ռաֆի մահվան տասներորդ տարելիցին, սակայն շարունակել է  գողական չափանիշներով վարել «ազնիվ» կենսակերպ և հույս ունեցել, որ  երբևէ կվերականգնի իր  իրավունքները:


Քրեական խորագրում կարդացեք նաև՝


Ո՞ՒՄ ՄԻՋՈՑՈՎ Է ՓՈՐՁԵԼ ՀԱՅԿՈ ՂԱՐԱԲԱՂՍԿԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՏԻՏՂՈՍԸ

Նա փորձել է իր տիտղոսը վերականգնել մեկ այլ «օրենքով» գող ՝  Գուրամ Չիխլաիձեի կամ  Կվեժոյի միջոցով: Գուրամի ու Հայկոյի կապող օղակը եղել է  Խաչուլիկ մականունով Խաչատուր Ասատրյանը: Հենց Խաչուլիկն է 2014թ. հունվարին ծրագրել ու կազմակերպել նախկին «օրենքով» գողեր Դավիդ Մելքաձեի և Դաթո Փոթիյսկու վերացումը, ում Գուրամը դեռևս մանկության տարիներին մատնացույց է արել որպես սպանողի:

ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՋՈՂՎԵԼ ԹԱՔՆՎԵԼ ԵՎ ԽՈՒՍԱՓԵԼ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄԻՑ

Դաթոյին վերացնելուց հետո մի քանի օր անց անհայտ անձինք գնդակահարել են Խաչուլիկին, իսկ Հայկոյի հարցը «առկախ» է մնացել անորոշ ժամանակով: Նիկողոսյանը դրանից հետո մոտ մեկ ամիս թաքնվում էր Ուկրաինայում «օրենքով» գող Սերգեյ Գլոնտիի՝ Գուգայի մոտ, սակայն հասկանալով, որ վերջինս չի աջակցի իրեն,  Մոսկվա է վերադարձել, որտեղ էլ ձերբակալվել է:

Գրել կարծիք