Որքա՞ն ժամանակ պետք է տրամադրել մարզումներին` առողջ ապրելու համար

Որքա՞ն ժամանակ պետք է տրամադրել մարզումներին` առողջ ապրելու համար

Ֆիզիկական ակտիվությունը կենսական նշանակություն ունի, ընդ որում, ընդհանրապես պարտադիր չէ, որ մարզումների ժամանակ տանջեք ինքներդ ձեզ: Գիտնակաները պարզել են, թե ցանկացած տարիքում որքան հաճախ պետք է զբաղվել սպորտով` առողջ լինելու համար:

Հաճախ վեր կենալով աթոռից եւ շարժվելով, կարող եք կանխել սրտի խնդիրները եւ շաքարախտի զարգացումը: Ֆիզիկական ակտիվությունը կօգնի պահպանել արյան ճնշումը, քաշը, բարելավել քունը, հաղթահարել անհանգստությունն ու դեպրեսիան: Ակտիվ կյանք վարող տարեցների մոտ նվազում է ընկնելու եւ կոտրվածնքեր ունենալու վտանգը:


Այսպիսով, որքա՞ն ակտիվ պետք է լինի մարդը

Մինչեւ 5 տարեկան

Այս տարիքում ակտիվություն անհրաժեշտ է ամեն օր, որպեսզի երեխան զարգացնի շարժողական ֆունկցիաները: 

Նորածինները կարող են քաշքշել եւ հրել առարկաները, ձգվել, դիմադրել: Ստամոքսով պառկած ձգվել վերեւ: Երեխաները, որոնք արդեն սկսել են քայլել, օրական նվազագույնը 3 ժամ պետք է ակտիվ զբաղվեն տարբեր խաղերով:

5-18 տարեկան

Այս տարիքում հատկապես կարեւոր է ոսկորների ամրացումը:

Երեխաները կամ պատանիներն օրվա ընթացքում նվազագույնը 1 ժամ պետք է ինտենսիվ ծանրաբեռնված լինեն: Հարկավոր է ուժային վարժություններ կատարել, պարան թռնել եւ զբաղվել մարմնամարզությամբ: Կարելի է քայլել, սքեյթբորդ կամ հեծանիվ վարել, վազել, լողալ, մարտարվեստով զբաղվել, ֆուտբոլ խաղալ կամ պարել:


Կարդացեք նաև․


18-65 տարեկան

Այս տարիքային խմբի ներկայացուցիչներն առաջին հերթին պետք է կենտրոնանան աերոբիկ եւ ուժային վարժությունների վրա:

Այդպես կնվազեն հիվանդություններն ու վաղաժամ մահվան ռիսկը: Նվազագույնը 150 րոպե պետք է շարժման մեջ լինել. արագ քայլել, ջրային աերոբիկա անել, թենիս խաղալ: Եթե ժամանակը շատ է, կարող եք անցնել 75 րոպե ինտենսիվ մարզմանը. վազել, հոկեյ խաղալ, հեծանիվ վարել: Այսպիսի ծանրաբեռնվածությամբ պետք է զբաղվել շաբաթական նվազագույնը 2 անգամ: Հիշեք `որքան ակտիվ` այնքան ավելի լավ ձեր առողջության համար:

65 տարեկան եւ ավելի

Այս տարիքում խնդիր կա պահել հավասարակշռությունը, ճկունությունը:

Դասընթացի տեւողությունը նույնն է. 150 րոպե թեթեւ ծանրաբեռնվածությամբ կամ 75 րոպե մեծ ծանրաբեռնվածությամբ: Հատկապես պետք է ուշադիր լինել ծանր բեռներ բարձրացնելուն: Ֆիզիկական վարժությունների վրա խիստ սահմանափակումներ չկան. դուք կարող եք շարունակել զբաղվել ձեր սիրելի սպորտաձեւով:

LIFEHACKER

Գրել կարծիք