Դյութիչ Հնդկաստանը. գրքեր գունեղ ու կախարդական երկրի մասին (ՄԱՍ 2)

Դյութիչ Հնդկաստանը. գրքեր գունեղ ու կախարդական երկրի մասին (ՄԱՍ 2)

Հնդկաստանը միշտ գրավել է իր մշակույթով, սովորույթներով, գույներով: Հնդկական գրքերը լի են ինչ-որ արտասովոր բանով, նրանց մեջ կա հատուկ մթնոլորտ, որը թույլ է տալիս հայտնվել այդ հեռավոր երկրում:

«Քիմ»  

Ռեդյարդ Կիպլինգ

Ջոզեֆ Ռեդյարդ Կիպլինգը հայտնի գրող, բանաստեղծ և վիպասան է, առաջին անգլիացին, որ ստացել է Նոբելյան մրցանակ գրականությունից: Կիպլինգի ստեղծագործությունները բուռն արձագանք ստացան ընթերցողների և քննադատների կողմից, հեղինակի հոնորարները ռեկորդային էին, իր կենդանության օրոք հրատարակվել է 4 ժողովածու, որը բավական հազվադեպ երևույթ է:

«Քիմ» վեպը (1901), որը հեղինակը համարում էր իր լավագույն գրքերից, ընթերցողին տանում է դեպի Հնդկաստանի անկրկնելի աշխարհը` 19-րդ դարի վերջ, և պատմում մի իռլանդական սպայի որդու՝ լահորյան դեռահաս Կիմբոլա Օ’Հարիի ճակատագրի մասին, որը ներգրավված էր բրիտանական կառավարության լրտեսական ինտրիգների, այսպես կոչված՝ Մեծ խաղի մեջ: Քիմը ճանապարհորդում է երկրով որպես տիբեթյան լամայի օգնական և աշակերտ, հետևում Հնդկաստանի բազմազանությանը, Մարկ Տվենի խոսքերով՝ ներթափանցում է իր «խորը և նուրբ հմայքով» և աստիճանաբար ձեռք է բերում այլ մշակույթի մարդուն հասկանալու, գնահատելու և սիրելու կարողություն:

Գրել կարծիք