Նոր ռասսա՞, թե՞ հիբրիդ. Ինգո-տղան՝ նեոնային աչքերով

Նոր ռասսա՞, թե՞ հիբրիդ. Ինգո-տղան՝ նեոնային աչքերով

Չինացի այս փոքրիկը ունի նեոնային գույնի աչքեր ու կարողանում է տեսնել մթության մեջ: Գիտնականները կարծում են, որ նա նոր ձևավորվող ռասսայից:

Երկրագնդի մարդկությանը նոր ռասսա է սպասվում: Այս եզրահանգման են եկել մասնագետները, որոնք այցելել են Չինաստան: Ինչպիսին է նրա առաջին ներկայացուցիչը:

«Աստղային տղա» կամ «Փոքրիկ այլմոլորակային»: Ահա այսպես են անվանում համագյուղացիները Նոնգ Յուսին: Մասնագետները վստահ են՝ խոսքը  ոչ պատահական մուտացիայի մասին է, այլ էվոլուցիոն գործընթացի, որի արդյունքում երկրագնդի վրա կհայտնվի նոր ռասսա:

Ինգո-տղան ունի նեոնային երանգով աչքեր: Նման գույն չունի և ոչ մի ցեղատեսակ, անգամ՝ սկանդինավյան երկրների բնակչությունը, որը հայտնի է կապույտ աչքերի բոլոր երանգներով:

Սակայն միայն գույնը չէ, որ արտառոց է: Տղան կարողանում է շատ լավ տեսնել նաև մթության մեջ: Բժիշկները հետազոտել են նրա աչքերը և եկել եզրահանգման, որ տղայի աչքերն ունեն հատուկ շերտ, որը հնարավորություն է տալիս ընկալել անգամ ամենաթույլ լույսը: Աչքի նման կառուցվածք ունեն կատուները, շները, սարդերը:

«Ինգո-երեխա» տեմինը շրջանառության մեջ մտավ 1990-ականներին: Գրվեցին գրքեր, նկարահանվեցին ֆիլմեր, ըստ որի այդ երեխաներն ունեն ինդիգո գույնի աուրա, որը նրանց շնորհում է նաև անհավանական ընդունակություններ:

Երբ վերջնական կձևավորվի նոր ռասսան, մասնագետները չեն կարողանում հստակ ժամկետ նշել, սակայն վստահեցնում են՝ Նոնգ Յուսի նման երեխաներ երկրագնդի վրա էլի կան, պարզապես միլիարդավոր մարդկանց մեջ դժվար է նրանց հայտնաբերել:

Գրել կարծիք