Ինչպե՞ս կարելի է գտնել պոտենցիալ ներդրողների

Ինչպե՞ս կարելի է գտնել պոտենցիալ ներդրողների

Մի ընկերության օրինակով պատում ենք` ինչպես գրավեք ներդրողների ուշադրությունը և ֆինանսավորում ստանաք Ձեր բիզնեսի համար: Ամեն ինչ շատ պարզ է:

Forbes-ի վերլուծաբաններ Կիրիլ Պրուդնիկովն ու Դմիտրի Կոլեսնիկովը պատմում են մսի արտադրությունում  կատարված ներդրումային մի ծրագրի հաջողությունների և ձախողումների մասին:  Smeat նախագծի հեղինակները իրենց բիզնես գործունեության համար սեփական միջոցներից սկզբնական շրջանում ներդնում են կես միլիոն ռուբլի գումար:

Նախագծի հեղինակները  տեղեկացնում են` բիզնես գործունեություն ծավալելու համար, նախ պետք է` բիզնես գաղափարից անցում կատարել՝ արդեն փաթեթավորված արտադրանքի, շրջանառու կապիտալի համար անհրաժեշտ  միջոցների,  գործարանի համար անհրաժեշտ հումքի,  սարքավորումների ձեռքբերմանը:

Նախագծի հեղինակները սկզբում  բիզնես գործունեության պրեզենտացիան կազմակերպեցին, հետո` ընկերների, ծանոթների միջոցով սկսեցին ներդրողներ փնտրել: Հնարավոր ներդրողներից  մեկը  ապագա ձեռներեցներին ասել էր,  որ լավ թիմը կարող է յուրաքանչյուր պրոյեկտի ճիշտ լուծում գտնել, իսկ վատ թիմը՝ կկործանի լավ պրոյեկտը:

«Հաջող բիզնես հիմնելու համար, առաջին հերթին կարեվոր են  հիմնադիրները, այլ ոչ թե ռազմավարության նյուանսները: Մենք փոխեցինք խաղի կանոնները, և ներդրողներից մեկը հավատաց մեր թիմի փորձագետներին, մսի շուկայի էքսպերտներին: Մեզ հաջողվեց առաջին փուլը փակել մոտ ութ միլիոն ռուբլի գումարի չափով», – նշում է   Smeat նախագծի հեղինակը:   

Ապագա գործարարների համար հաջորդ փուլն հաղթահարելը ևս դժվար էր, հատկապես` ֆինանսավորման խնդիրը լուծելը: Սակայն, հենց այս դժվարությունների շնորհիվ հնարավոր եղավ լավ գաղափար ստանալ ներդրումային շուկայի մասին:Պարզվում է` IT ոլորտի հետ կապ չունեցող պրոյեկտների համար գումար գտնելը շատ ավելի դժվար է: Իսկ  իրական հատվածում ներդրումներ կատարող գործընկերներ գտնելը ավելի հեշտ է:   


Կառավարության 5 գործողություն, որը կօգնի փոքր բիզնեսի զարգացմանը


Ներդրումների հաջորդ արկածային պատմությունը մի ագրեսիվ պոտենցիալ ներդրողի մասին է: Նա նախկինում կամ պատգամավոր է եղել, կամ էլ՝ անվտանգության աշխատակից: Բիզնես նախագծի հեղինակը  պատմել է իր` 90-ականներին ունեցած  բիզնեսի մասին:  Նա իր հետաքրքիր մենախոսությունը  այսպես է  ավարտել`«Եթե ինչ որ բան, ես ձեզ կգտնեմ»:

«Դա մեզ այդքան էլ չվախեցրեց, որպեսզի մենք մսի արտադրության բիզնեսով զբաղվենք:Եվ ցույց տվեցինք, որ այդպիսի ներդրողներ մեզ հարկավոր չեն», – նշում են բիզնես նախագծի հեղինակները:

Հաջորդ ներդրողը ստեղծագործական ձիրքով օժտված անձնավորություն էր: Ներկայացված պրոյեկտը նրան միանգամից դուր է գալիս: Նախագծի նյութերը,  մոդելը, պրեզենտացիան նա անալիզ չի անում և նախընտրում է նախագծի հեղինակների հետ զրուցել` մեկ բաժակ ճապոնական թեյի շուրջ:

Նրա պատասխանը, արձագանքն ավելի արագ էր: «Եկեք համագործակցենք», ասաց նա:  Եվ մենք սկսեցինք երազել մեր բիզնես նախագծի զարգացման հեռանկարների մասին: Շաբաթը երկու անգամ  հանդիպումներ, որի ընթացքում քննարկում էինք տարբեր ոլորտների վերաբերյալ գաղափարներ: «Մենք խզեցինք մեր կապերը մյուս ներդրողների հետ, ու փաստաթղթերն այդպես էլ չստորագրվեցին: Դա մեր սխալներից մեկն էր», – նշում է բիզնես նախագծի հեղինակը: Անհետացավ նաև վերջին պոտենցիալ ներդրողը, հայտնեց, որ նավթի գներն ընկել են ու չի կարող ռիսկի գնալ: Թե ինչ կապ ունեին նավթի գներն այստեղ, մենք այդպես էլ չհասկացանք, բայց դե երազել էր , որ երազում էինք:

Այս ներդրումային ձախողումից հետո  էլ որոշեցինք հայտ ներկայացնել և մասնակցել Վենչուրային հիմնադրամի հայտարարած մրցույթի ընտրությանը: Մեզ զանգեցին ասացին, որ  երկու փուլով  է  ընտրությունը  կատարվում: Առաջինը` վենչուրային ֆոնդի մասնագետները նախ պետք է հավանություն տային  բիզնես նախագծին և փորձագիտական հանձնաժողովի պաշտպանության արդյունքներին: Մեր պրոյեկտին զուգահեռ ևս չորս պրոյեկտ կար, դրանցից միայն  մեկը ֆինանսավորվեց:

Գեղեցիկ հագնված, նստած ենք դահլիճում: Լսեցինք` հանձնաժողովի նախագահի դատավճիռը: Հաղթող հանդիսացավ արդյունաբերության ավելի ավանդական ոլորտ ներկայացնող պրոյեկտներից  մեկը: Վենչուրային ֆոնդի մենեջերը չհամաձայնեց մեր ներդրումային նախագծի հետ , մեկ ամիս շարունակ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր էր մեզ հղում, հետո  հայտարարեց, որ մենք  չենք  համապատասխանում ներդրումային քաղաքականությանը:

Նոր ներդրողներ  գտնելու համար  ձեռներեցները  կիրառեցին`  Venture Club-ը և Start Track հարթակները: Դրանք  հավասարապես հարմար են, հարմարավետ ինտերֆեյսով, պրոֆեսիոնալ վերլուծաբաններով ու ընդարձակ ներդրողների բազայով:

«Լրացուցիչ ջանքեր գործադրելով` մենք ընտրություն պետք է  կատարեինք մի քանի պոտենցիալ ներդրողների միջև, որոնք պատրաստ էին միանալ մեր թիմին: Ընտրեցինք այնպիսի մեկին, որը կարող է գիտելիքներ և  փորձ բերել նախագծին: Այսօր մենք հիմնադիրների լավ թիմ ունենք`երկու հիմնադիր և երկու ներդրող: Բոլորը տարբեր են, բայց բոլորը մեկ նպատակի համար են`կառուցել հաջող բիզնես», – նշում են ձեռներեցները:

Բիզնես ոլորտի ներկայացուցիչները, հանդիպում են եռամսյակը մեկ: Այդ հանդիպումներն անցնում են` բավականին ջերմ մթնոլորտում: «Մեր ամբողջ կյանքում մենք այդքան մոտիվացիա , էներգիա  չէինք  ստացել և չէինք եղել այդքան  ոգեշնչված», – նշում է  Smeat նախագծի հեղինակը:

Գրել կարծիք