Ո՞րն է ճշմարիտ Կամոն՝ «պրոֆեսիոնալ հեղափոխակա՞ն», թե՞ գաղափարի ֆանատիկոս

Ո՞րն է ճշմարիտ Կամոն՝ «պրոֆեսիոնալ հեղափոխակա՞ն», թե՞ գաղափարի ֆանատիկոս

Longread newmag ամսագրի արխիվից՝ Սերգեյ Գալոյանը պատմում է բոլշևիկ հեղափոխական գործիչ Կամոյի մասին: Ո՞վ էր իրականում այդ լեգենդար մարդը:

Վլադիմիր Իլյիչ Լենինը «Հեղափոխական բանակի ջոկատների խնդիրները» հոդվածում 1905 թվականի հոկտեմբերին գրել էր. «Լրտեսների «ոստիկանների, ժանդարմների սպանությունը, ոստիկանատների պայթեցումը, ձերբակալվածների ազատումը, ապստամբության կարիքների համար կառավարական դրամական միջոցներ խլելը և այսպիսի գործողություններն արդեն կատարվում են ամեն տեղ, որտեղ բորբոքվում է ապստամբությունը՝ թե՛ Լեհաստանում, թե՛ Կովկասում: Հեղափոխական բանակի ամեն մի ջոկատ պետք է պատրաստ լինի այդպիսի գործողությունների»: Վլադիմիր Իլյիչը ջերմ գուրգուրանքով օգտագործում է «էքսպրոպրիացիա» բառը, որի պարզ բացատրությունը նշանակում է ուրիշի՝ հատկապես՝ պետական ունեցվածքի թալան հափշտակում։ Ու ահա Սիմոն Արշակի ՏերՊետրոսյանը որոշում է մի հզոր էքսպրոպրիացիա անել էս ինչքան էլ դժվար է արտասանվում էս բառը: Ամեն մի բախտախնդիր, այսինքն՝ ավանտյուրիստ միշտ էլ ձգտում է առավելագույնին փորձում է մարդկանց ու աշխարհին զարմացնել անօրինակ մի արկածով։ Կամոն՝ նույնպես։ Նա ոչ միայն փորձել է, այլև՝ իրականացրելԻսկ մինչև այդ նա տեսականորեն արդարացրել է իր անելիքը` գրելով. «Ռեակցիա էր, դաժան ռեակցիա։ Այդ ռեակցիան ուժեղանում էր ամենուրեք։ Ծանր էր պարտիայի կացությունը։ Դրամ չկար։ Սկսվել էին անկումային հոսանքները։ Նույնիսկ ռևոլյուցիոն շարքերում էր սկսվել էր որոշ դեմորալիզացիա։ Անհրաժեշտ էր ցնցել նիրհողներին։ Անհրաժեշտ էր ցույց տալ ցարիզմի թուլությունը։ Անհրաժեշտ էր վերջապես հերոսական մի հարված ուղղել այդ ցարիզմին և նիրհողներին ապացուցել « որ նորից պիտի ամրանա ռևոլյուցիան, և նորից պիտի կոփվեն ռևոլյուցիոն շարքերը։ Այդ հարվածը պետք էր հասցնել` ռևոլյուցիոն գրականություն հրատարակելու նպատակով պարտիային դրամական միջոցներ հասցնելու համար»:

Եվ, ահա, 1907 թվականի հունիսի 13-ին ժամը 12-ին Թիֆլիսի Երևանյան հրապարակում իրականացվում է այս հզոր ցնցումը։ Չենք ցանկանում կրկին պատմել այս գործողության մանրամասները, որովհետև Կամոյի մասին պատմող գրքերում և կինոնկարներում ամեն ինչ արդեն ներկայացված է։ Միայն հիշեցնենք, որ այդ գործողությանը մասնակցել է 63 մարդ, որոնցից ամեն մեկի ձեռքին մի ռումբ է եղել։ Ռմբահարումների հետևանքով ստեղծված իրարանցումի մեջ Կամոն՝ նա հագել էր ցարական սպայի համազգեստ, և Մարո Բոչորիձեն կառքից վերցնում են փողի պարկը, որի մեջ 250 հազար ռուբլի կար, ու անհետանում։ Այս Մարո Բոչորիձեի տանը մի քանի օր պահվելուց հետո ամբողջ գումարը դուրս է բերվում Վրաստանից և հասցվում Վլադիմիր Լենինին։ Փողն, իհարկե, տանում է Կամոն։ Նրա կենսագրության մեջ հստակ նշված է, որ 1907 թվականի հունիսի վերջին մեկնում է Պետերբուրգ այնուհետև՝ Ֆինլանդիա, որտեղ հանդիպում է Լենինին, ապա՝ Գերմանիա, ուր մտնում է ապահովագրական գործակալ Դմիտրի Միրսկու անձնագրով։ Կամոյի հետագա գործունեությունը հստակ ներկայացված է, թանկագին Իլյիչի և թանկագին Նադեժդա Կոնստանտինովնայի չարչարանքներն էլ հավանաբար ավարտվել են։ Բայց մի քանի կետ կա, որ պետք է ճշտել։

Վ. Ի. Լենինն իր «Պարտիզանական պատերազմը» վերնագրով հոդվածում նշում է, որ կովկասյան էքսպրոպրիացիայի շնորհիվ հեղափոխական կուսակցության գանձարանը հարստացել է ավելի քան 200 հազար ռուբլով։ «Ավելի քան 200 հազարը» նույն հաջողությամբ կարող է լինել 299 հազար 999 ռուբլի և 200 հազար 1 ռուբլի։ Իսկ եթե հենց վերջի՞ն թիվը նկատի ունի թանկագին Իլյիչը« ապա ո՞ւր է 50 հազարը, որ այդ ժամանակների համար մեծ գումար էր։ Չէ՞ որ Ռուսաստանի ու եվրոպական նույնիսկ՝ չինական հատուկ ծառայությունները նշում են հենց 250 հազարը։

Գերմանիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի համար 1907 թվականի նոյեմբերին պատրաստված, «Խիստ գաղտնի» կնիքը կրող զեկուցագրում նշվում է. «Բոլոր փողերը, բացի մի փոքրիկ գումարից, որի մի մասը ծախսվել է, իսկ մյուսը՝ հատկացվել Կովկասի բոլշեւիկների կազմակերպությանը, նրանք ուղարկել են բոլշևիկների տնօրինոությանը։ Այսքանը։

Եթե անգամ փողերի այս ձեռնածությունը թողնենք մի կողմ« ապա հետաքրքիր է իմանալ« թե այս մասին ի՞նչ կարծիքի են բոլշևիկները հատկապես ինքը՝ Կամոն։

Գրել կարծիք