Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. Քիրքուքը՝ քուրդ-արաբական պատերազմի թատերաբեմ

Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. Քիրքուքը՝ քուրդ-արաբական պատերազմի թատերաբեմ

Իսլամական պետությանը դեռ չոչնչացրած՝ երբեմնի հակաահաբեկիչ դաշնակիցները նոր պատերազմ են սկսում միմյանց դեմ:

Իրաքի Քիրքուք քաղաքը տարածաշրջանի նավթային ամենահարուստ կենտրոններից է: Այս հատվածի համար պայքարում էին դեռ անգլիացիներն ու ֆրանսիացիները ուղիղ 100 տարի առաջ: Հենց այստեղ էր նավթահորեր տնօրինում Գալուստ Գյուլբենկյանը ու այստեղի նավթի 5% սեփականատեր լինելն էր նրան տվել «Միստր 5%» մականունը:

Այժմ Քիրքուքը դառնում է քուրդ-արաբական նոր պատերազմի թատերաբեմ: 3 տարի առաջ Իսլամական պետության ահաբեկիչները քաղաքը գրավել էին, Իրաքի բանակը ի զորու չէր նրանց կանգնեցնել, ահաբեկիչներին Քիրքուքի նավթային հարուստ շրջաններից վտարեցին ու ջախջախեցին հենց քրդերը:


Կարդացեք նաև.


Իրաքի այս հատվածը քրդական ինքնավարության մեջ չի մտնում: Այդուհանդերձ, սեպտեմբերին կայացած անկախության հանրաքվեն անցկացվեց նաև Քիրքուքում: Սա էլ ավելի լարեց քրդերի ու Բաղդադի հարաբերությունները, քանի որ քրդերը բացահայտ հավակնություն ներկայացրին նաև իրենց ինքնավարության տարածքից դուրս գտնվող նավթահորերի նկատմամբ:

Սպառնալիքներից հետո Իրաքը որոշեց բանակ ուղարկել Քիրքուք: Քրդերը պառակտվել են, արդեն հայտարարում են միջազգային դավադրության ու ներքրդական դավաճանության մասին: Համարժեք դիմադրություն չեն ցուցաբերում, քրդական զինուժի մի մասը հրահանգ է ստացել չդիմադրել, մյուս մասը՝ կռվելով նահանջել: Իրաքի վարչապետն էլ ռազմական հաջողությունների ֆոնին արդեն հայտարարում է, որ Իրաքի քրդական ինքնավարության անկախությունն արդեն փակված էջ է: 

Գրել կարծիք