Ինչպե՞ս էին օտար լեզուներ սովորում 1970-ականներին և ինչու՞ այդ մասին պետք է  իմանալ 2017-ին

Ինչպե՞ս էին օտար լեզուներ սովորում 1970-ականներին և ինչու՞ այդ մասին պետք է իմանալ 2017-ին

Որքան էլ ձանձրալի եղած լինի դպրոցը ձեր համար, հաստատ ունեցել եք մի ուսուցիչ, որին առանձնակի ջերմությամբ եք հիշում: Այդպիսին է նաև Կատո Լամբոն իր «Ինչպես եմ ես լեզուներ սովորում» գրքով:

Շատ են հրապարակվում հետազոտություններ լեզուներ սովորելու մասին, պոլիգլոտների մասին: Շատերն են հասկանում, որ օտար լեզվի իմացությունը ուղեղի համար մարզանք է, անհրաժեշտություն, ինչպես ֆիտնեսը` մարմնի համար: Ապացուցված է, որ մարդկանց մոտ, ովքեր տիրապետում են մինիմում երկու լեզվի, Ալցհեմերի հիվանդության հավանակությունը քիչ է: Կամ էլ այն, որ լեզվի խորացված ուսումնասիրությունը մի քանի ամսում կարող է մեծացնել «մոխրագույն լուծույթ» (ողջույն Էրկյուլ Պուարո): Մեկ այլ հետազտությամբ էլ փաստվում է, որ 3 ամսական երեխան եթե մեծանում է բիլինգուալ միջավայրում ավելի հակված է  հետշությամբ ադապտացվել ցանկացած միջավայրում:

Կատո Լամբոն այս ամենի մասին գիտեր դեռ 70-ականներին, երբ գրում էր իր գիրքը:

Հանճա՞ր, թե՞…

«Եթե հանճար էր, ինչն էր խանգարում նրան 16-ից ավելի լեզուներ սովորել» . կասեք դուք: եվ սխալ կլինեք: Չկա այդպսիսի հասկացություն «լեզուների հակվածություն», կա միայն ցանկության բացակայութուն, կամ հակառակը:

Հունգարացի հայտնի թարգմանչուհի Կատո Լոմբն աշխարհի առաջին սինխրոն թարգմանիչներից ﬔկն է, և նա վստահ է. չկա «ես չեմ կարող» հասկացություն, կա միայն «ես ծույլ անբանի մեկն եմ» հասկացությունը: Կատո Լոմբը գիտեր 16 լեզու, թեև մասնագիտությամբ քիﬕկոս և ֆիզիկոս էր: Հաշվի առնենք նաև այն, որ Կատոյի ժամանակ չկային արագացված դասընթացներ, լեզուն օնլայն սովորելու տարբերակներ, Skype-ի ﬕջոցով պարապմունքներ և այլն:

Տասնյակ լեզուներ ինքնուրույն սովորելուց հետո թարգմանիչը «Ինչպես եմ ես ուսուﬓասիրում լեզուներ» գրքում ներկայացրել է լեզու սովորելու իր ﬔթոդը: Աﬔնակարևոր սկզբունքը օտար լեզվի աշխարհում ամբողջությամբ խորասուզվելն է: Ինչպես նաև շատ կարևոր է զուգահեռ սովորել  քերականությունը, կարդալ տվյալ լեզվով գրականություն ու սովորել դարձվածքներ, որոնք այդ լեզվում շատ են օգտագործվում:

Ահա Կատո Լոմբի տասը խորհուրդները նրանց, ովքեր նույնպես ուզում են շատ լեզուներ սովորել:

  • Լեզուն պետք է ուսումնասիրել ամեն օր: Եթե ընդհանրապես ժամանակ չկա, գոնե տասը րոպե, այնուամենայնիվ, պետք է տրամադրել դրան: Հատկապես արդյունավետ է լեզու սովորել առավոտյան:
  • Եթե սովորելու ցանկությունը շատ արագ է «թուլանում ու անցնում», պետք չէ արգելակել, բայց պետք չէ նաև ստիպել շատ արագ սովորել ու ընկալել: Պետք է ընտրել մեկ այլ մոտեցում տվյալ պահի համար: Կարելի է փակել գրքերն ու ռադիո լսել, վարժությունների փոխարեն բառարանը թերթել:
  • Երբեք անգիր մի՛ արեք, կոնտեքստից դուրս ոչինչ մի՛ սովորեք:
  • Դասերին զուգահեռ սովորեք պատրաստի արտահայտություններ, որոնք շատ դեպքերում ու իրավիճակներում պետք կգան:
  • Փորձեք մտքում թարգմանել այն ամենն, ինչ հնարավոր է. սկսեք գովազդային հոլովակներից ու վահանակներից, ավարտեք պատահաբար լսված խոսակցություններով: Հոգնած ուղեղի համար սա լավ ու հանգստացնող վարժություն է:
  • Հաստատուն ու հիմննավոր պետք է սովորել միայն այն, ինչը հաստատել է դասախոսը:  Սեփական սխալների ուղղումները անգիր մի արեք: Ուղղված տեքստը սովորելուց հաճախ սովորում ենք ու հիշում նաև սխալները: Եթե լեզու սովորում եք առանց դասախոսի, սովորեք միայն դասագրքային ճշմարտությունները:
  • Պատրաստի արտահայտությունները, դարձվածքները պետք է սովորել եզակի թվի առաջին դեմքով. Օրինակ` «I am only pulling your  leg» (ես միայն գժվեցնում եմ քեզ):
  • Օտար լեզուն ամրոց է, որը պետք է գրավել բոլոր կողﬔրից և ﬕաժամանակ` թերթ կարդալով, ռադիո լսելով, չթարգմանված ֆիլﬔր դիտելով, օտար լեզվով ելույթներ ու դասախոսություններ լսելով, դասագրքերն ընթերցելով, գրավոր շփվելով, հանդիպուﬓերով ու լեզուն իմացողների հետ խոսելով:
  • Մի՛ վախեցեք խոսել ու սխալվել: Խնդրեք, որ ուղղեն: Եվ, աﬔնակարևորը, պետք չէ վհատվել, վիրավորվել ու նեղանալ, երբ ուղղում են ու ասում, որ սխալ եք խոսում:
  • Վստա՛հ եղեք, որ ինչ էլ լինի, հասնելու եք նպատակին: Դուք ունեք չընկճվող կամք, անհավանական հնարավորություններ ու լեզու սովորելու ունակություններ:

Կատոյի  բանաձևը

Ծախսված ժամանակ + Հետաքրքրություն = Արդյունք

կամ

Ծախսված ժամանակ + Սխալ անելու վախ = Արդյունք

 

BLOG

Գրել կարծիք