10 միջոց զարգանալու և վերաձևակերպելու կյանքի ձեր բանաձևը

10 միջոց զարգանալու և վերաձևակերպելու կյանքի ձեր բանաձևը

Ահա տասը խորհուրդ այն մասին, թե ինչպես կարելի է հաղթահարել կյանքի դժվարությունները և նյութականացնել գաղափարները։

  • Իմացիր քո արժեքը։ Ոչ ոքի թույլ մի տուր քեզ թերագնահատել, արժևորիր ինքդ քեզ, կամ ասա ինքդ քեզ, որ դու այն չես, ինչ իրականում գիտես։ Հասկացիր և երբեք մի վաճառիր ինքդ քեզ։
  • Զարգացրու ճկունությունդ։ Ճանապարհ գտիր, որպեսզի դժվար և անսպասելի իրավիճակներին դրական արձագանքես։ Լավագույն միջոցը արտիստներից օրինակ վերցնելն է․ երբեք մի ասա ոչ, այլ՝ այո։
  • Ճանաչիր քո էգոն։ Իմ էգոն թույլ չի տվել, որպեսզի գումար աշխատեմ և անեմ այն, ինչ սիրում եմ, քնեմ գիշերները և ունակ լինեմ վայելելու կյանքը։ Դու ստիպված ես ընդունել, որ եթե քո էգոն ասում է, որ չափազանց լավն ես ինչ-որ բանի համար, ուրեմն ինչ-որ բան այն չէ այստեղ։
  • Փորձառու խումբ։ Դարձրու այն քո կյանքի մի մասը յուրաքանչյուր շաբաթ, քեզնից փորձառու որևէ մեկից խորհուրդ հարցրու կամ նրա հետ զրուցիր։ Դու նրանցից ավելի շատ բան կսովորես, քան քեզ կսովորեցնեն համալսարանում։
  • Փնտրիր և գտիր թույլ կողմերդ։ Իմ թերություններից մեկն այն էր, որ ես միշտ ցանկանում էի տեսանյութեր նկարելու  և մարդկանց օգնելու փոխարեն Xbox խաղալ։ Այսպիսով ես ստեղծեցի Twitch ալիքը, որտեղ կարող եմ խաղեր խաղալ և պատասխանել սթարթափների վերաբերյալ հարցերին։

Օգտակար է․


  • Թույլ մի տուր թերահավատներին քեզ ցած գլորել։ Այս խորհուրդը դեռ դպրոցական տարիներից գիտեմ։ Երբ ես մարդկանց ներկայացնում եմ իմ բիզնես-գաղափարները, և  նրանք ասում են ոչ, օգտագործում եմ սեփական իրականության աղճատված դաշտը, որպեսզի փոխեմ նրանց պատասխանը։ Յուրաքանչյուր մերժումն ինձ համար ստեղծարարության հերթական շարժառիթն է։
  • Դադարիր լինել անօգնական։ Ես պայքարում եմ  անհանգստության, սթրեսի, փորձությունների և տառապանքների դեմ, որոնք գալիս են գործարար դառնալու հետ, բայց հասկանում եմ, որ երբեք անօգնական չեմ լինի, որպեսզի փոխեմ իմ տրամադրությունը, իմ իրավիճակը կամ իմ շրջապատը։
  • Թույլ մի տուր, որպեսզի կյանքումդ տեղի ունեցած մի իրադարձությունը ազդի մյուս ոլորտների վրա։ Կլինի դա աշխատանք, գումար, մեքենա, ծնողներ կամ երեխաներ։ Պետք է վայելես և փորձես զգացմունքների և իրավիճակների ավելի լայն շրջանակ։
  • Անդադար սովորելը առաջնահերթություն դարձրու։ Սա լավագույն խորհուրդն է, որ երբևէ կտամ։ Միշտ սովորիր, որովհետև երբ սովորում ես, պատրատակամ եմ դառնում պայքարելու կյանքի դժվարությունների դեմ։
  • Մի վախեցեք, որ ինչ-որ վատ բան կպատահի։ Ես գտել եմ դրա բանալին․ միշտ ինքս ինձ հարցնում եմ, ինչն է ամենավատ բանը որ երբևէ պատահել է։ Հենց իմանաք, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, այլև չեք վախենա։

THEMISSION

 

Գրել կարծիք