Կախված դարաշրջան. ինչու են մենք այդքան շատ ցավում Linkin Park-ի սոլիստի մահվան համար

Կախված դարաշրջան. ինչու են մենք այդքան շատ ցավում Linkin Park-ի սոլիստի մահվան համար

Կալիֆոռնիայում ինքնասպան է եղել ամերիկյան լեգենդար Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը: 41-ամյա երաժշտին կախված են գտել իր տանը:

Չեսթեր Բենինգթոնը իր կյանքին վերջ է տվել մտերիմ ընկերոջ` Քրիս Քորնելի ծննդյան օրը: Audioslaves-ի ու Saundgarden-ի վոկալիստը նույնպես ինքնասպանություն էր գործել մայիսի 18-ին: Քրիսի թաղման օրը Չեսթերը Hallejah էր երգում…

Linkin Park-ը նոր տեսահոլովակ է թողարկել սոլիստի մահվան օրը, որը մեկ օրում 5 միլիոն դիտում է ունեցել:

Linkin Park-ը 2000-ականների ամենահաջողված կոմերցիոն  խմբերից էր: Դա ժամանակաշրջան էր, երբ ալտերնատիվ երաժշտությունը մեյնսթրիմ դարձավ: Linkin Park-ի տղերքը կարողացան nu metal-ը կայուն դարձնել, ինչ-որ տեղ մոտեցնել փոփին, բայց դրանից Չեսթերի ու ընկերների մյուզիքը չտուժեց: Իրենց պատանեկությունն ու երիտասարդությունը 2000-ականներին ապրած սերնդի համար Linkin Park-ը սիմվոլ էր, այդպես էր անգամ նրանց համար, ովքեր լսում կամ չէին լսում, պաշտում կամ ատում էին լինքինպարկյան ռոքը: Linkin Park-ն այդ տարիներին ամենուր էր, Numb երգից, օրինակ, ոչ մի կերպ չէիր «թաքնվի»:

Գրել կարծիք