Միջին տարիքի տղամարդկանց մեծագույն սպառնալիքը ոչ թե ծխելն է կամ ճարպակալումը, այլ միայնությունը  

Միջին տարիքի տղամարդկանց մեծագույն սպառնալիքը ոչ թե ծխելն է կամ ճարպակալումը, այլ միայնությունը  

Տարիքի հետ տղամարդիկ հակված են նվազեցնել իրենց շփումն ընկերների հետ: Մի լրագրողի օրինակով պատմում ենք, թե ինչ վտանգավոր երևույթ է դա:

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ես գիտակցեցի, որ անհաջողակ եմ:

Globe Magazin-ում  խմբագիրս ինձ իր մոտ կանչեց ու զրույցը սկսեց այն նախադասությամբ , որով սովորաբար սկսում են այն դեպքում, երբ ցանկանում են, որ անես այն, ինչ դու երբեք չես ցանկանա անել:

«Մի թեմա կա, որի համար դու իդեալական թեկնածու ես: Մենք ցանկանում ենք, որ դու գրես այն մասին, թե ինչու միջին տարիքի տղամարդիկ չունեն ընկերներ»:

«Ներողությու ՞ն: Ես շատ ընկերներ ունեմ: Ուզում եք ասել ես անհաջողա ՞կ եմ»:

«Այո»:

Խմբագրիս խոսքով` ապացույցները շատ են: Տղամարդիկ տարիքի հետ խզում են կապն իրենց մտերիմ ընկերների հետ, ինչը շատ խնդիրների պատճառ է դառնում ու վատ է անդրադառնում նրանց առողջության վրա:

Ասացի` կմտածեմ: Այսպես են պատասխանում լրագրողները, երբ փորձում են ազատվել այն առաջադրանքից, որը չեն ցանկանում կատարել: Երբ վերադարձա նյուզռում, սկսեցի հիմնավորումներ փնտրել, թե ինչու ես այդ թեմայի համար հարմար թեկնածու չեմ:

Առաջին հերթին հիշեցի Մարկին` ընկերոջս: Միասին վարժարան ենք հաճախել, հետո էլ կապը պահպանել ենք, շփվում ենք,,, բայց մի րոպե,,, որքա՞ն հաճախ ենք շփվում: տարին չորս կամ հինգ անգա՞մ: Հետո մյուս լավ ընկերոջս հիշեցի, Ռորիին և…անկեղծորեն չհիշեցի, թե երբ եմ վերջին անգամ տեսել նրան: Մեկ տարի՞: Հավանաբար, այո:

Մի ամբողջ ցուցակ աչքի անցկացրեցի, այնպիսի տպավորություն էր, ասես բոլոր ընկերներս իմ առօրյայի մի մասն են կազմում, իրականում նրանք կան, բայց միայն սոցիալական ցանցերում, ես նրանց տարիներով չեմ տեսնում: Ես հասկացա, որ այդ թեմայի համար ես իսկապես ամենահարմար թեկնածուն եմ: Երբ ես այս ամենին այլ տեսանկյունից նայեցի, հասկացա  որ շատ վտանգավոր ճանապարհով եմ քայլում: Վիվեկ Մըրթին` Միացյլա Նահանգների գլխավոր վիրաբույժը բազմիցս ասել է, որ վերջին տարիների ամենատարածված հիվանդությունը ոչ քաղցկեղն է, ոչ էլ ճարպակալության խնդիրը: Դա մեկուսացումն է:

Մայիսին քառասունս լրացավ: Ունեմ կին ու երկու որդի: Մի քանի տարի առաջ տեղափոխվել եմ արվարձան, որտեղ բավական տգեղ սեփական տուն ունեմ: Մեկ շաբաթվա կտրվածքով իմ արթուն կյանքը պտտվում է  աշխատանքիս շուրջը: Կամ պատրաստվում եմ աշխատանքի գնալ, կամ վերադառնում եմ այնտեղից, կամ էլ հաղորդագրություն եմ գրում կնոջս, որ աշխատանքից ուշ կվերադառնամ:

Մնացած ազատ ժամանակս անցկացնում եմ երեխաներիս հետ: Ես խոստացել եմ քնելուց առաջ առնվազն մեկ ժամ տրամադրել նրանց, սովորաբար դա գիր կարդալու ժամն է, այսպես կոչված «Դադա թյամը»: Սա աշխարհի ամենագեղեցիկ բառակապակցությունն է, որն իմ մեջ մեղավորության զգացում է առաջացնում, երբ ամեն անգամ, երբ լսում եմ`ինչպես են նրանք խնդրում մի կողմ դնել ձանձրալի մեյլերն ու հեռախոսներն ու իրենց հետ զբաղվել: Եվ այդպես ընկերներին տրամադրելու ժամանակ այլևս չի մնում ու ես ինձ նախապես անհաջողակի սցենարով եմ ծրագրավորում:

Քեմբրիջի համալսարանի հոգեբույժ դոկտոր Ռիչարդ Շվարցն ու իր կինը`Ժակլին Օլդսը այս թեմայով «Միայնակ Ամերիկացին: Ավելի ու ավելի հեռանալով իրարից 21-րդ դարում» աշխատություն ունենք: Ես կապ հաստատեցի նրա հետ ու նա հաստատեց, որ իմ թեման շատ արդի է: Երբ մարդիկ գերծանրաբեռնվում են երեխաներով, նրանց հետ կապված հոգսերով, նրանք ոչ թե կրճատում են դրանք, այլ կրճատում են իրենց ընկերների ցանկը:

Շվարցն ասում է, որ 1980-ականներից սկսած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք մեկուսացած են, ավելի շուտ են մահանում, քան նրանք, ովքեր ավելի ակտիվ հասարակական կյանք են վարում, շփվում են ընկերների հետ, այստեղ նույնիսկ ճիշտ սնունդ ու ֆիզիկական վարժությունները չեն օգնում: Միայնությունը հանգեցրել է Ալցհեյմերի հիվանդության ու սրտանոթային հիվանդությունների ցուցանիշի բարձրացմանը: Հետազոտություններից մեկի տվայլները փաստում են, որ միայնությունը առողջության համար ծխելու պես վտանգավոր գործոն է: Մեկ այլ հետազոտություն, որին մասնակցել է ավելի քան 3 միլիոն մարդ, փաստում է, որ մեկուսացած կյանքն ավելացնում է մահվան ռիսկը 26-ից 32 տոկոսով:

«Երբ ես և կիսնս գրեցինք այդ գիրքը, հասկացանք թե որքան մեծ է այն մարդկանց թիվը, որոնց համար սա իրոք լուրջ խնդիր է: Բայց նրանցից շատերը չեն ասում, որ միայնակ են, շատերի համար միայնակ լինելն անհաջողակի հոմանիշ է: Նրանք նախընտրում են ասել, որ ընկճախտի մեջ են, բայց` ո”չ միայնակ»:

Օքսֆորդի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց անհրաժեշտ է միասին ժամանակ անցկացնել, ինչ-որ բանով միասին զբաղվել: Դա է ընկերություն համարվում նրանց մոտ: Իսկ կանայք կարող են ընկերություն անել օրինակ`ժամեր շարունակ հեռախոսով խոսելով: Կինս իր ընկերուհու կամ քրոջ հետ կարող է ժամերով հեռախոսով խոսել, չնայած նրանք գրեթե ամեն օր հանդիպում են: Ես հիացմունքով եմ նայում նրանց, որովհետև ինքս ատում եմ հեռախոսը: Ընկերներս կիսում են կարծիքս, մեր հեռախոսազրույցը սովորաբար տևում է 5 րոպե, մինչև որ մեզնից որևէ մեկը կասի «ՕՔ, կխոսենք»: Մենք նախընտրում ենք ինչ-որ տեղ գնալ, գարեջուր խմելու օրինակ: Դա է պատճառը, որ տղամարդկանց մեծ մասն ընկերություն է ձեռք բերում հիմնականում մինչև նշանադրությունը, մասնավորապես` բանակային կամ դպրոցական տարիներին: Մեկ այլ հետաքրքիր բան ասեց Շվարցը. հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ կանայք, սովորաբար դեմ առ դեմ են խոսւոմ, իսկ տղամարդիկ կանգնում են կողք-կողքի ու աշխարհին միասին են նայում: Բայց տարիների ընթացում, կողք-կողքի շփման համար հնարավորությունները նվազում են:

Այդ պատճառով Շվարցն ու մյուս մասնագետները խորհուրդ են տալիս ընկերությունը կանոնավորության հիմքի վրա պահել: Վերջին մեկ տարվա ընթացքում այս սկզբունքը գործել է իմ ընկեր Մեթի պարագայում: Մենք գրանցվեցինք Բոստոնյան մարաթոնին ու պարբերաբար կապի մեջ էինք: Մեր զրույցները գնալով երկարում էին, չնայած մենք օրական մի քանի ժամ վազում էինք կողք-կողքի: Այդ պատճառով նույնը կրկնեցինք Չիկագոյի մարաթոնի ժամանակ: Ես ընդունում եմ որ միայնակ եմ ու դա ինձ անհաջողակ չի դարձնում, բոլորովին: Դուք էլ անհաջողակ չեք: Փորձագետները վստահեցնում են, որ նույնիսկ ընկերների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու փորձերն են դրական ազդում Ձեր առողջության վրա:

Ես ընդունում եմ որ միայնակ եմ ու դա ինձ անհաջողակ չի դարձնում, բոլորովին: Դուք էլ անհաջողակ չեք:

Աղբյուրը

Գրել կարծիք