Օղին louis vuitton-ի համադրությամբ. առաջին օծանելիքի բարն առաջարկում է կոկտեյլը համադրել սիրելի բույրի հետ

Օղին louis vuitton-ի համադրությամբ. առաջին օծանելիքի բարն առաջարկում է կոկտեյլը համադրել սիրելի բույրի հետ

Բեռլինի Ritz-Carlton Հյուրանոցի բարն առաջարկում է համադրել կոկտեյլները նախընտրած օծանելիքի բույրի հետ

Fragrances –ը միակ բարն է, որտեղ կարելի է համտեսել սիրելի կոկտեյլները հայտնի բրենդների օծանելիքների բույրով:

Օրիգինալ խմիչքի սիրահարներն այստեղ կարող են Georgiօ Armani-ի կամ Yves Saint Laurent-ի օծանելիքիներից մեկն ընտրել, ապա մենյուից ընտրել համապատասպան կոկտեյլը:

Փորձարարական կոկտեյլների համար այստեղ առաջարկում են  օծանելքիների լայն տեսականի.  L’Artisan Parfumeur, Annick Goutal, Guerlain` համակցված բարձրակարգ բնահյութերով, որոնց շնորհիվ ստեղծվում են հոտավետ խմիչքներ:

Գաղափարի հեղինակը միքսոլոգ, պարֆյումեր Արնդ Հայսենն է, որն իր մենյույում ներառել է Salvatore Ferragamo-ի Signorina-ն, հանրհայատ Zacapa ռոմը համադրել է Armani-ի Oud Royal-ի հետ:

Ալկոհոլ չե՞ք օգտագործում, Խնդիր չէ: Հատուկ Ձեզ համար` ոչ ալկոհոլային կոկտեյլներ Etro-ի Messe de Minuit կամ Penhaligon’s –ի Orange Blossom դասական բույրով:

Անհատական կոկտեյների բաղադրիչները` օծանելիքների շշերն ու մենյուն ցուցադրված են բարի մուտքի մոտ` այսպես կոչված «Փառքի սրահում»:

Հաճախորդները ցուցափեղկից կարող են ընտրել օծանելիքի բույրը, մենյուիից` կոկտեյլը և ընտրված համադրությունը կունենա օրիգինալ օծանելիքի բույրը:


Կարդացեք նաև.


Յուրաքանչյուր կոկտեյլը մատուցվում է յուրահատուկ ձևով, հատուկ դրա համար մշակված գավաթով, որն արտացոլում է օծանելիքի դիզայնը:

Արնդ Հայսեն: «Վստահ եմ` բույրն ավելի շատ բան կարող է պատմել, քան խոսքերը:ա Այդ պատճառով այնպիսի բան եմ ստեղծել, որը վստահաբար կսիրվի կլիշեներից հոգնած մարդկանց կողմից»:

Ritz Carlton հյուրանոցի խոհարարական թիմը նույնպես աշխատում է ստեղծել այնպիսի աղանդեր, որը կհամապատասխանի կոկտեյլներին”. վանիլային «Macaron Énorme» հատուկ Salvatore Ferragamo-ի «Signorina»-ի համար է:

DAILYMAIL

Գրել կարծիք