Սիրո անսպասելի առաջարկ, որը պատահաբար ֆիքսեց մեր ֆոտոխցիկը

Սիրո անսպասելի առաջարկ, որը պատահաբար ֆիքսեց մեր ֆոտոխցիկը

Երբ պատահաբար դառնում ես վավերագրող ու պահը հավերժացնում տեսախցիկով, հետո այն փոխանցում բոլորին։ Newmag-ի ֆոտոշարքը անսպասելի սիրո առաջարկի մասին է։

Ինչ ասես` չես տեսնի օդակայանում: Բայց հաճախ քիչ ես ուշադրություն դարձնում մանրուքներին: Հատկապես, երբ արդեն լուսաբաց է ու հատկապես, երբ ամբողջ օրն աշխատել ես ու դեռ ստիպված ես մարդ դիմավորել: Այդ պահին, նույնիսկ մի պահ ատում ես նրան: Առավոտյան ժամը հինգին օդակայանում միայն մեկ օրիգինալ միտք կարող է անցնել մտքովդ` ինչ որ հրաշքով ժամանակը հետ տալ և տելեպորտացիայով հայտնվել անկողնում, որպեսզի մի երկու ժամ ավելի քնես:

Բայց մեկ-մեկ բացառություններ լինում են: Ինչպես այս անգամ: Երբ հայտարարեցին իմ սպասած թռիչքուղու վայրէջքի մասին, նորից սկսեցի «պատկերները գունավոր տեսնել»: Մի պահ թվաց` աչքիս արդեն ինչ-որ տարօրինակ մարդիկ են երևում, որոնք ծաղիկները ձեռքներին այս ու այն կողմ են վազվզում:

Դուրս եկավ մի աղջիկ, որի հայացքից երևում էր, որ չի քնել ամենաքիչը 15 ժամ: Երևի նա էլ ինձ պես միայն մեկ բանի մասին էր մտածում`քնելու: Մեկ էլ սկսեցին մոտենալ ու ծաղիկներ տալ: Ռեֆլեքսորեն միացրեցի ֆոտոխցիկս ու սկսեցի նկարել: Ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Աղջիկը չէր ճանաչում այն մարդկանց, որոնք իրեն ծաղիկներ էին նվիրում:

Ապշած կանգնել էր օդակայանի կենտրոնում ու լուռ ժպիտով ընդունում էր իրեն հասանելիք վարդերի հերթական չափաբաժինը: Այդ պահին բազմության միջից հայտնվեցին մեքսիկական տարօրինակ արտաքինով երաժիշտներն ու սկսեցին երգել «Երևանի սիրուն աղջիկ»-ը: Մոտ չորս անգամ երգելուց հետո աղջկա դիմաց հայտնվեց մի ծնկած երիտասարդ (անունը Սուրեն էր), որն ամուսնության առաջարկ էր անում աղջկան(Լիլիթին, որը կապույտ աչքեր ուներ):

Անկախ իմ կամքից դարձա այդ իրադարձության վավերագրողը: Երբ վերջում հարցրին` ինչ եք անելու լուսանկարների հետ, պատասխանը միանշանակ էր. կհայտնվեն Նյումեգ ամսագրում: Կարդացեք Նյումեգ, գուցե մի օր էլ հանդիպեք Ձեր սիրո պատմությանը:

Գրել կարծիք