Անհայտ Լուի դը Ֆյունես. սիրված կոմիկը ժլատ, բռնակալ և սկանդալի՞ստ էր

Անհայտ Լուի դը Ֆյունես. սիրված կոմիկը ժլատ, բռնակալ և սկանդալի՞ստ էր

Իրական կյանքում նա հաճախ  վշտացնում էր մարդկանց, քան ուրախացնում: Ճի՞շտ է, որ մեծն կոմիկը իրականում եղել է իսկական բռնակալ, ժլատ և տաղտկալի մարդ:

Ծանր բնավորությունն ու մարդկանց զվարճացնելու տաղանդը հավասարապես արտահայտված էին Լուի դը Ֆյունեսի մոտ վաղ տարիքից: Դպրոցում նա վատ էր սովորում, բայց հիանալի նմանակում էր ուսուցիչներին: Նա հաճախ էր տապալում դասերը, որի համար նրան դասարանից դուրս էին հանում: Նույնը նրա հետ տեղի էր ունենում աշխատանքի վայրում. նրան վտարում էին ամենուրեք: Կարի արհեստանոցից՝ այն բանից հետո, երբ գնդասեղները նետել էր դեղձանիկի վրա, ֆոտոատելյեից՝ սեղանի արկղի մեջ նետված ճայթռուկի հետևանքով առաջացած հրդեհից հետո, գլխարկների սրահից՝ ղեկավարի դեմքին ջուր լցնելու համար:

Ռեժիսորները կոմիկին համարում էին ծաղրածու և երկար ժամանակ լուրջ դերեր չէին առաջարկում: Հաջողությունը նրա մոտ եկավ միայն 1950-ականների վերջին, երբ դերասանը համարյա 40 տարեկան էր: Ամբողջ աշխարհում հայտնի դառնալուց առաջ Լուի դը Ֆյունեսը աշխատել է որպես կոշիկ մաքրող, ցուցափեղկերի զարդարիչ, թիթեղագործ, շրջիկ գործակատար, և ոչ մի տեղ երկար չի մնացել ու իր մասին լավ հիշողություններ չի թողել: Նույնիսկ սեփական հարսանիքի ժամանակ կնոջ ծնողները հունից դուրս էին եկել այն պատճառով, որ նա անընդհատ ծամածռություններ էր անում, որը չէր համապատասխանում դեպքի հանդիսավորությանը:

Իր մոտիկներին Լուի դը Ֆյունեսը հոնգեցնում էր անդադար փնթփնթոցով և ժլատությամբ: Չնայած նյութական խնդիրների բացակայությանը և մեծ հոնորարներին, դերասանը մանրակրկիտ հաշվարկում էր բոլոր ծախսերը և կարող էր առևտուր անել շուկայում այնքան ժամանակ, մինչև վաճառողը ինքը պատրաստ լիներ իրեն գումար տալ, միայն թե նա գնա: Մի անգամ նրա որդին գնել էր ճտքավոր կոշիկներ, որոնք հորը թվացել էին բավական թանկ, և վերջինս ստիպել էր որդուն փոխանակել դրանք ավելի էժան կոշիկների հետ: Ասում են, Լուի դը Ֆյունեսը միշտ իր մոտ պահում էր պահարանների, դարակների և այլ բանալիներ, որ ոչինչ չգողանան:

Դերասանի չափից շատ տնտեսող բնավորությունը շատ պարզ բացատրություն ունի.Լուիի հայրը բեմադրել էր ինքնասպանություն և փախել այլ երկիր, քանի որ չէր կարողանում պահել ընտանիքը: Այն միտքը, որ հայրը թղել է նրան աղքատության պատճառով, ամբողջ կյանքում  հանգիստ չէր տալիս և ստիպում էր տնտեսել: Իր եկամտի մեծ մասը դերասանը բարեգործություն էր անում. օրինակ ամեն Սուրբ Ծնունդին  մանկատան համար խաղալիքներ էր գնում:

Մինչև ընտանիքը չտեղափոխվեց քաղաքից դուրս, Լուի դը Ֆյունեսը հանգիստ չէր տալիս հարևաններին. եթե 22:00-ից հետո նա պատից այն կողմ լսում էր աղմուկ, անմիջապես ոստիկանություն էր կանչում, իսկ հետո պահանջում փոխհատուցում բարոյական վնասի համար: Այն հարցերին, թե ինչպես է նախընտրում անցկացնել հանգիստը, դերասանը պատասխանում էր.«Ես չեմ սիրում հասարակությունը, ես քիչ ընկերներ ունեմ: Ողջ ազատ ժամանակը, հանգստանալով զվարճանքից, ես անցկացնում եմ ընտանիքիս հետ»: «Զվարճանքից հանգստանում» էին ամբողջ ընտանիքով:

Ծանոթների վկայություններով դերասանը նաև հիշաչար էր: Մի անգամ նա մերժել է Գրեյս Քելլիի առաջարկը՝ խաղալ բարեգործական ներկայացման մեջ, քանի որ Գրեյսը մի օր նկարահանման հրապարակի մոտով մեքենայով անցնելիս, որտեղ Լուի դը Ֆյունեսն էր,  չի կանգնել, որ բարևի նրան:

Նրա անհաշտ բնավորությանը ոչ ոք չէր հավատում: Լրագրողները գրում էին.«Դժվար է պատկերացնել, որ այդ փոքրամարմին, շատ լուրջ մարդը կարողանում է զվարճացնել ամբողջ Ֆրանսիային»: Վերադառնալով հերթական կատակերգության նկարահանումներից՝ դերասանը երբեմն վերածվում էր իսկական բռնակալի: Որդիների հետ սկանդալի մեջ էր մտնում, քանի որ նրանք հրաժարվում էին շարունակել դերասանական դինաստիան. փոքր որդին թողել էր կինոն, խաղալով վեց ֆիլմերում, և դարձել  օդաչու, իսկ մեծ որդին բժիշկ էր: Դերասանը հաճախ էր հայհոյում նրանց, անվանում ավանակներ:

1975 թվականին դերասանը ինֆարկտ տարավ և որոշ ժամանակ չէր կարողանում խաղալ ֆիլմերում: Այդ շրջանը ծանր փորձություն Էր դարձել նրա համար: «Ես գիտեմ՝ ինչպիսին կլինի իմ ամենաստացված կատակը… Իմ թաղումը: Ես պետք է դա խաղամ այնպես, որ բոլորը անդադար ծիծաղեն» , – ասում էր նա: Բայց, չնայած բժիշկների արգելքներին, շուտով նա վերադարձավ էկրաններ: 1982-ին դուրս եկավ նրա մասնակցությամբ վերջին կատակերգությունը, իսկ մեկ տարի անց մեծն կոմիկն այլևս չկար:

Աղբյուրը

Գրել կարծիք