Կոնֆլիկտ Վատիկանում պահպանակների պատճառով

Կոնֆլիկտ Վատիկանում պահպանակների պատճառով

newmag-ը պատմում է` ով և ինչու էր Վատիկանում պահպանակներ բաժանելու բարեգործական ակցիա անցկացրել:

Մալթայի կաթոլիկ Ուխտի  ղեկավարը հրաժարական է տվել` Հռոմի պապի հետ կոնֆլիկտից հետո: Պատճառը պահպանակներն են: Ամեն ինչ սկսվել է, երբ Մեծն կանցլեր Ալբրեխտ Ֆրայնհեր ֆոն Բոուսլեջը պաշտոնից ազատվել էր: Պաշտոնանկությունը եղել է, երբ բարեգործական կազմակերպությունը առողջապահական նկատառումներով անվճար պահպանակներ է բաժանել: Եկեղեցուն այդ բարեգործությունը դուր չի եկել:

The Guardian-ը պարզաբանել է, որ Կաթոլիկ եկեղեցին դեմ է պահպանակների օգտագործմանը, եթե դա չհղիանալու համար է: Իսկ ՍՊԻԴ-ից խուսափելու լավագույն միջոցը եկեղեցին համարում է հետերոսեքսուալ ամուսնական միությունը, մոնոգամ սեքսուալ պահվածքն ու ինքնազսպումը:

Բարեգործական ակցիայից հետո Պապն իրավիճակը պարզաբանելու համար ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր պահպանակների հետ կապված այդ ամբողջ պատմությունը: Բոուսլեջը քննադատել է Պապի այս որոշումը, որպես միջամտություն Ուխտի սուվերեն գործերին, որից հետո էլ ազատվել է իր պաշտոնից:

Վատիկանի հետ կոնֆլիկտի պատճառով հրաժարական է տվել նաև Մալթայի ուխտի մեծն մագիստր Մեթյու Ֆեսթինգը: Դա եղել է Հռոմի պապի հետ հանդիպումից հետո: Հրաժարական պահանջել է Պապը, նա էլ համաձայնել է: Հունվարի 10-ին Ուխտի պաշտոնական կայքում հայտարարություն էր տարածվել, որտեղ Ուխտը հայտարարել էր, որ հրաժարվում է համագործակցել Պապի ստեղծած հանձնաժողովի հետ:

Մինչև Նոր մեծն մագիստրի ընտրությունը, այդ պաշտոնը կղեկավարի մեծն կոմանդոր Լյուդվիգ Հոֆման ֆոն Ռումերշտայնը: Սա ասպետների համար իսկական անակնկալ էր, քանի որ մագիստրն իր պաշտոնը ղեկավարում է ցմահ: Ուխտն ունի դիվանագիտական հարաբերություններ 105 երկրների հետ, իրեն համարում է պետություն, չնայած այս ձևակերպման հետ շատ միջազգայնագետ-իրավաբաններ համաձայն չեն: Ամեն դեպքում, Ուխտի անդամներն ունեն իրենց անձնագրերը, տպվում են նամականիշներ ու նույնիսկ տարադրամ:

Գրել կարծիք