Մարչելլո Մաստրոյանի. կատարյալ իտալացին, ում ներվում էր ամեն ինչ

Մարչելլո Մաստրոյանի. կատարյալ իտալացին, ում ներվում էր ամեն ինչ

Իտալական կինոյի սեքս-սիմվոլի հաջողված կարիերայի, նրա կոտրած բազմաթիվ սրտերի ու միակի կողմից մերժված լինելու մասին:

Նա Ֆեդերիկո Ֆելինիի սիրելին էր, նրան ներում էին և՛ անթիվ սիրավեպեր, և՛ օրական երեք տուփ ծխախոտ: Նկարահանման հրապարակում նա գրկախառնվում էր Բրիժիտ Բարդոյի և Սոֆի Լորենի հետ, իսկ Կատրին Դենյովը պարգևել է նրան դուստր: Ահա արդեն 20 տարի է, ինչ համաշխարհային կինոն զգում է Մարչելլո Մաստրոյանիի կարիքը:

Լեռների մանուկը

Մարչելո Մաստրոյանին 13 տարեկանում

Միայն Ապենիններում, որտեղ հողը միախառնվում է երկնքի հետ, որտեղ օդը բյուրեղյա է, կարող էր ծնվել մարդ, որին վիճակված էր ոչ թե խաղալ, այլ ապրել էկրանի մեջ: Լինել նույնքան բնական, որքան այդ մաքուր ու հեքիաթային լեռները:

Մարչելլո Մաստրոյանին ծնվել է շատ աղքատ ընտանիքում, ժառանգել է մորից հրեական աշխատասիրություն, իսկ հորից վերցրել է իտալական բնավորություն և լավատեսություն: Տղայի մանկությունը լի էր զրկանքներով, բայց ընտանեկան ջերմ հարաբերությունները փոխհատուցում էին այդ թերությունը: Երբ Մաստրոյանին տեղափոխվեց Թուրին, ծնվեց նրա եղբայր Ռուջերոն, որը դարձավ կինոօպերատոր և նկարահանվեց մի քանի ֆիլմերում:

Մարչելլոյի պատանեկան տարիները անցել են դաժան բռնապետ Մուսոլինիի իշխանության ծաղկման շրջանում, և երիտասարդին նացիստները ուղարկել են հատուկ ճամբար, որտեղ մարդկանց դարձնում էին համր կենդանիներ: Բայց Մաստրոյանիին հաջողվեց փախչել՝ վտանգի տակ դնելով կյանքը: Այսքան մեծ էր պատանու ազատության ձգտումը: Այս բնավորության գիծը դեռ բազմիցս իր մասին իմացնել կտար ապագայում, հատկապես կանանց հետ հարաբերություններում:

Առաջին քայլերը բեմի վրա

Մինչև պատերազմը պատանին  բազմաթիվ մասնագիտություններում իրեն փորձել էր: Նա թերթեր էր տարածում, աշխատում էր շինարարությունում, եղել է վարպետ, հաշվապահ, գծագրիչ.այն ամենն ինչ հնարավոր է, միայն թե կուտակեր գումար և ստանար հնարավորություն ճարտարապետ դառնալու: Դա նրա նվիրական երազանքն էր…

Հռոմի համալսարանի շինարարական բաժին նա ընդունվեց առանց խնդիրների: Աշխատելով և զուգահեռաբար կրթություն ստանալով՝ Մաստրոյանին հաճախում էր ուսանողական սիրողական թատրոն, որտեղ առաջին անգամ արտահայտվեց նրա դերասանական տաղանդը: Ողբերգությունը նրա մեջ համադրվում էր տարօրինակության հետ, և այդ ամենն այնքան բնական էր, որ թվում էր՝ ոչ թե բեմականացման հերոսն է, այլ հենց Մարչն ինքն ապրում է այդ կյանքով: Ուսանողական թատրոնում պատանին ծանոթանում է Ջուլիետտա Մազինայի հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի ապագա կնոջ և մուսայի, ինչը դարձավ նշանակալի իրադարձություն ապագա դերասանի կյանքում:

Մարչելո Մաստրոյանին, Ջուլիետա Մազինան, Ֆեդերիկո Ֆելինին

Այստեղ էլ պատանի տաղանդը նկատում է հայտնի ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին և հրավիրում է Մաստրոյանիին իր թատրոն՝ «Էլիզեո»: 4-րդ կուրսում Մարչելլոն թողնում է իր ճարտարապետ դառնալու երազանքը, դուրս է գալիս համալսարանից և գիտակցում, որ իր իրական կոչումը այն աշխարհն է, որտեղ իշխում է Մելպոմենեն:

Փառքի ճանապարհին

Դեբյուտը «Էլիզեոյում» հաջողված էր: Մարչելլոյին ավելի հաճախ էին դերեր առաջարկվում ներկայացումներում, քան մյուս սկսնակ դերասաններին: Բայց ճանապարհը դեպի փառք դժվար է և փշոտ: Նա չէր էլ գնում փառքի հետևից, պարզապես սիրում էր իր արհեստը և խաղում ինքն իրեն:

Մարինա Վլադի և Մարչելո Մաստրոյանի

Կինոյի մարգարիտն այդ ժամանակ դարձավ «Սիրո օրեր» ֆիլմը, որտեղ Մաստրոյանիի հետ գլխավոր դերը խաղաց օրիորդ Մարինա Վլադին: Դերասանը իր կրքոտ իտալական բնավորությամբ սիրահարվեց խաղընկերուհուն, բայց նույնիսկ նրա սատանայական հմայքը չկարողացավ ստիպել «կախարդին» ասել «այո»: Երևի այն ժամանակ նա զուր չէր վատնում զգացմունքները, որ ապագայում դրանք նվիրեր Վիսոցկուն…

Վառ աշխատանք ստացվեց  Դոստոևվսկու վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմում դերը, որտեղ Մարչելլոն խաղաց ինտելեկտուալի, որը փնտրում է կյանքի իմաստը: Պետք է նշել, որ «Սպիտակ գիշերներ»  ֆիլմում Վիսկոնտին առաջին անգամ ցույց տվեց իր սիրելի դերասանին  ոչ թե սովորական տղայի կերպարում, այլ մտածող կոսմոպոլիտի: Դա եղավ այն սենսացիան, որը բարձրացրեց երիտասարդ դերասանի վարկանիշը և դարձրեց նրան հայտնի:

Սպիտակ գիշերներ ֆիլմից

Բայց Մաստրոյանիի տաղանդի երկրպագուները դեռ չէին տեսնում նրա մեջ սեքս-սիմվոլի, այլ դիտարկում էին նրա հերոսներին նրանց հավասար քաղաքացի: Եվ աստղին շրջապատում էին իրենց նամակներով՝ խորհուրդ հարցնելով կյանքի այս կամ այն իրավիճակի մասին: Երևում է, այդքան անկեղծ էին  նրա կերպարները:

Վարպետի թևի տակ

Մեծն Ֆեդերիկո Ֆելինին ոչ միայն հայտնի ռեժիսոր էր, այլև հիանալի հոգեբան: Նրա սուր աչքը միշտ ընտրում էր այնպիսի նյութ, որը հղկելով կարելի էր ստանալ փայլող ադամանդ: Այդպես ստացվեց նաև նրա կնոջ՝ Ջուլիետտայի հետ, որը և ծանոթացրեց նրան իր նախկին համակուրսեցու հետ: Եվ այստեղ ինտուիցիան չխաբեց ռեժիսորին: Նա նկատեց Մարչելլո Մաստրոյանիի մեջ այն, ինչ փնտրում էր տարիներով՝ իր «ալտեր էգոն»:

Վարպետն առաջերկեց նրան դեր «Քաղցր կյանք» ֆիլմում, որը բերեց Մարչին համաշխարհային հայտնիություն և դարձրեց նրան այդ ժամանակվա ամենապահանջված դերասանը: 1960 թվականին այդ ֆիլմը Կաննի փառատոնում գրավեց առաջին տեղը, իսկ Մաստրոյանիին հասավ տարվա լավագույն դերասանի կոչումը:

8 ու կես ֆիլմի նկարահանումներին

Հաջողված ստեղծագործական միության արդյունքը եղան ֆիլմեր, որոնք մտել են կինոյի պատմության մեջ՝ «Ութ ու կես», «Կանանց քաղաքը», «Հարցազրույց», «Ջինջեր և Ֆրեդ»: Դժվար է թվարկել բոլոր այն գլուխգործոցները, որոնց մեջ Ֆելինին նկարահանել է իր սիրելի դերասանին: Հետաքրքրական է, որ այդ ժամանակվա խիստ քննադատները և պարապ պապարացիները այդ աշխատանքներին միայն դրական էին արձագանքում:

Մաստրոյանին և Լորենը

Իր ֆիլմերում  Մաստրոյանիին դերեր էր առաջարկում նաև  հայտնի ռեժիսոր Վիտտորիո դե Սիկան: Նրան առաջարկվում էին դոնժուանների, սրտակերների և հերոս-սիրեկանների դերեր: Հենց այդ ժամանակ աշխարհն ունեցավ նոր սեքս-սիմվոլ հանձինս Մարչելլոյի: Եվ արդեն նրա շուրջ սիրային պատմությունները պտտվում էին տորնադոյի արագությամբ:

Իտալացի փեսացուն

Դերասանն ստացել է ամենատարբեր մականունները. և՛ «լատինական դոն ժուան», և՛«իտալացի սիրեկան», և՛ «Եվրոպայի առաջին գերող»: Նա միայն քմծիծաղ էր տալիս և ասում, որ չափազանց ծույլ է, որ արդարացնի այդ կոչումները: Իսկ իր տասնյակ նախասիրությունները մեկնաբանում է այսպես.«Ես չէի հաշվում իմ կանանց, ես նրանց պարզապես սիրում էի»:

Քաղցր կյանք ֆիլմից

Մի՞թե նման անկեղծությունից հետո կարելի է քննադատել տղամարդուն: Յուրաքանչյուր ստեղծագործ անհատի, լինի նկարիչ, բանաստեղծ կամ արտիստ, պետք են թարմ տպավորություններ, ինչպես լեռնային օդը, այլապես տաղանդը կցամաքի:

Սիրահաները ֆիլմի նկարահանումներին

Նկարահանման հրապարակում Մաստրոյանին գրկախառնվում էր այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Բրիժիտ Բարդոն, Անուկ Էմեն, Մոնիկա Վիտտին, Ժաննա Մորոն, Կլաուդիա Կարդինալեն, Սոֆի Լորենը: Վերջինիս հետ նրան վերագրում են նաև սիրավեպ, բայց երկու դերասաններն էլ կտրականապես ժխտում են: Հարցազրույցի ժամանակ կինոդիվան խոստովանում է, որ Մարչելլոյի հետ այնքան հեշտ էր աշխատելը, որ դերի մեջ մտնելու կարիք չէր լինում:

Ամուսնություն իտալական ձևով

Իսկ կյանքում նրա կինը ստիպված էր տառապել…

Իմաստուն Ֆլորան

Իր դերասանական կարիերայի սկզբում Մարչն ամուսնացել է հայտնի իտալացի երգահան Ֆլորա Կարաբելլեի դստեր հետ: Աղջիկը նույնպես դերասանուհի էր, բայց ամուսնանալով դադարեց նկարահանվել, դուստր ունեցավ և նվիրեց իրեն ընտանիքին: Ամուսնու հայտնիության աճի և դավաճանությունների քանակի հետ մեկտեղ մեծանում էր նաև լարվածությունը իրենց հարաբերություններում:

Մաստրոյանին կնոջ՝ Ֆլորայի և դստեր հետ:

Սկզբում Ֆլորան, իրեն հատուկ իտալական տաքարյունությամբ, ջարդում էր սպասքը, տապալում կահույքը, սարքում էր մեծ սկանդալներ: Բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ Մարչելլոյին ուժով հնարավոր չէ պահել ընտանիքում: Պետք էր արձակել սանձերը,և այդ ժամանակ, նոր էմոցիաներ հավաքած՝ նա կրկին կվերադառնա տուն: Հենց այդպես էլ տեղի ունեցավ: Նույնիսկ նոր հետաքրքրություն գտնելով՝ Մաստրոյանին չէր մոռանում տոներին նվերներ ու ծաղիկներ  ուղարկել կնոջն ու դստերը:

Ընտանիքը

Ֆլորան միշտ եղել է դերասանի միակ օրինական կինը: Այսպես նրանք ապրեցին միասին երկար տարիներ.մեղավոր Մաստրոյանին և հավատարիմ կինը, մինչև Մաստրոյանին նկարահանման հրապարակում  հանդիպեց Կատրին Դենյովին:

Ֆրանսիական երազանք

Կատրին Դենյովի հետ

«Դա պատահում է միայն ուրիշների հետ» ֆիլմը դերասանի համար դարձավ ճակատագրական: Բավական հասուն տարիքում Մարչելլոն դեռահասի պես սիրահարվում է Կատրին Դենյովին: Հիասքանչ ֆրանսուհին, թվում էր՝ սառն է գործընկերոջ հանդեպ, բայց նրա հոգում վառվում էր կիրքը: Զույգը սկսեց գաղտնի հանդիպել և մեկ տարի անց ծնվեց նրանց դուստր Կիարան, որը Մաստրոյանիի համար դարձավ կյանքի իմաստ: Նա խենթի պես սիրում էր երեխային.առաջին երեխայի ծնվելու ժամանակ նա այդպիսի էմոցիաներ չի ունեցել: Եվ ով չի համաձայնվի, որ երջանիկ երեխաները ծնվում են միայն իսկական սիրուց…

Մաստրոյանին բազմիցս խնդրել է Դենյովի ձեռքը, սակայն նա կտրականապես հրաժարվում էր պաշտոնական ամուսնությունից: Որպեսզի նվաճի «ֆրանսիական անառիկ ամրոցի անկախությունը», դերասանը բաժանվում է Ֆլորայից և նորից առաջարկություն անում Կատրինին: Բայց դերասանուհին շարունակում էր պատասխանել սառը «ոչ»-ով: Չնայած դրան, Կյարայի մերժված հայրը աղջկա առաջին իսկ պահանջով գալիս էր երկրագնդի յուրաքանչյուր կետից:

Կյարա Մաստրոյանին հոր հետ

Նա սիրելի դստերը շրջապատում էր նվերներով ու համբույրներով, տանում էր նրան Կատրինի մասնակցությամբ բոլոր ֆիլմերին: Իսկ աղջիկը հետո պատմում էր մորը, ինչպես էր հայրը լաց լինում՝ տեսնելով նրան էկրանին…

Մարդը պատուհանի մոտ

Մարչելո Մաստրոյանիի շիրիմը Հռոմի Վերանո գերեզմանատանը

Իր այդքան հայտնիության հետ մեկտեղ, Մարչելլո Մաստրոյանին պահանջված մարդ չէր: Նա ասում էր, որ երջանկության համար նրան հարկավոր է մի աման սպագետտի, մեկ շիշ կյանտի և հավատարիմ ընկերներ, և որ իր կյանքի դիրքը հետևելն է, այլ ոչ թե գործելը: Ահա այսպես էլ ապրեց՝ ասես պատուհանից հետևելով ուրիշի երջանկությանը…

Գրել կարծիք