[ֆոտոշարք] Բացահայտելով Միլանը․ մարդիկ տարբեր են, լավ վերաբերմունքը՝ ամեն տեղ նույնը

[ֆոտոշարք] Բացահայտելով Միլանը․ մարդիկ տարբեր են, լավ վերաբերմունքը՝ ամեն տեղ նույնը

Լուսանկարել ենք Միլանի առօրյան, պատկերազարդ փողոցները, Մայր տաճարն ու կոթողները։

Եվրամիության անդամ դառնալ նաև նշանակում է պատրաստ լինել նրան, որ ընդունելու ես մեծ քանակի օտարերկրացիների։ Նշանակում է հանդուրժել այն, որ քո երկրում քեզ կսպասարկի չինացի երիտասարդը, կամ աֆրիկայից եկած վարորդը քեզ օդանավակայանից կտեղափոխի երկաթգծի կայարան։
Կայարանից բնակարան տանող ճանապարհին իտալացի տաքսիստի հետ զրուցում էի օտարերկրացիների առատության մասին։

«Իթ իզ տե՛րիբոլ, սը՜ր, տե-րի-բո՛լ»,– սրտնեղեց նա։

Բնակարանում մի քիչ հանգստանալուց հետո որոշեցի դուրս գալ զբոսանքի և ծանոթանալ քաղաքին։ Այդ պահին նկատեցի՝ լուսանկարչական ապարատս թողել եմ ավտոմեքենայի մեջ։ Վշտացած դուրս եկա՝ հույս չունենալով, որ կգտնեմ վարորդին կամ նրան գտնելուց հետո՝ ապարատս։
Ուշադրությունս գրավեց մեքենայի ձայնային երկար ազդանշանը։ Նույն վարորդն էր։ Բնակարանի մոտավոր տարածքը իմանալով՝ մեկ ժամ սպասել էր՝ իջնեմ՝ կամերան վերադարձնի։
Սկսեցի բացահայտել Միլանը։ Լուսանկարելու ընթացքում մտածում էի՝ մարդիկ ինչքա՜ն տարբեր են, բայց լավ վերաբերմունքը՝ ամեն տեղ նույնը։

ՄԻԼԱՆ. ԱՌՕՐՅԱ

 

ՄԻԼԱՆ. ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ

 

ՄԻԼԱՆ. ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

 

ՄԻԼԱՆ. ԿՈԹՈՂՆԵՐ

 

ՄԻԼԱՆ. ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Հեղինակ՝ Էդիկ Պողոսյան

Գրել կարծիք