15 թեթև ֆիլմ, որոնք կօգնեն լիցքաթափվել ու հանգստանալ

15 թեթև ֆիլմ, որոնք կօգնեն լիցքաթափվել ու հանգստանալ

Բոլոր ժամանակների լավագույն ու հետաքրքիր ֆիլմերը newmag-ի ֆիլմացանկում է:

Ֆանտաստիկ սեր և որտեղ այն գտնել

  • Ֆենթեզի, դրամա, մելոդրամա, կատակերգություն
  • Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2016թ.
  • Տևողությունը`100 րոպե
  • IMDb: 6,8.

Բելլան հմայիչ ու արտասովոր աղջիկ էր, որը անբացատրելի վախ ուներ բնության հանդեպ:  Նա վարձակալում է մի բնակարան Լոնդոնի կենտրոնում: Տան բակում փոքրիկ այգու խնամքը վարձակալության պայմաններից է: Վախի պատճառով աղջիկը այգին չի խնամում, բայց բնակարանը պահպանելու համար Բելլան այդուհանդերձ ստիպված է լինում հաղթահարել իր վախերն ու կարգի բերել այգին, միաժամանակ ընկերանում է փնթփնթան հարևանի հետ ու նույնիսկ սիրահարվում նրան:

Լիալուսնի թագավորություն

  • Դրամա, մելոդրամա, կատակերգություն
  • ԱՄՆ, 2012 թ.
  • Տևողություն: 90 րոպե
  • IMDb: 7,8.

Բոյսկաուտների ամառային ճամբարում իրարանցում է. Կորել է Սեմը: Միաժամանակ կղզու մյուս կողմում Բիշոպների ընտանիքն է ահազանգում . Կորել է նրանց աղջիկը` Սյուզին: Երկու դեռահասները սիրահարված են ու կազմակերպել են իրենց փախուստը , որպեսզի միայնակ մնան` մեծերից հեռու: Քանի դեռ նրանց փնտրում են ծնողները, շերիֆն ու ճամբարի ղեկավարը, նրանք վայելում են իրենց ազատությունը:

Անտառային զբոսանք

  • Դրամա, կատակերգություն, արկածային, կենսագրական
  • ԱՄՆ , 2015
  • Տևողություն` 104 րոպե
  • IMDb: 6,3.

Տարիքն առած գրող Բիլ Բրայսոնը 20 տարի ամպրել է Անգլիայում` հայրենիքից հեռու: Ամերիկայի բնության մասին նոր գրքի ոգեշնչում գտնելու համար նա ռիսկի է գնում ու առաջարկում է իր խմիչքի սիրահար ընկերոջը ընկերակցել իրեն Ապալակյան արահետի երկայնքով վտանգավոր արշավի ընթացքում:

Ուոլտեր Միտիի անհավանական կյանքը

  • Արկած, մելոդրամա, դրամա
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 201թ.
  • Տևողությունը՝ 114 րոպե
  • IMDb: 7,3.

Գրասենյակային աշխատակից Ուոլտեր Միտիի կյանքը անհետաքրքիր ու միապաղաղ է: Նա շատ միայնակ է ու միակ հուսադրող բանը` անհավանական արկածների մասին նրա երազանքներն են: Հանկարծ այդ բոլոր երազանքներն իրականանում են և աշխատանքը կորցնելուց խուսափելու համար Ուոլտերը մեկնում է Իսլանդիա` վտանգավոր ճամփորդության:

Ֆանտաստիկ էակներ և որտեղ են դրանք բնակվում  

  • Ֆենթեզի, արկածային, ընտանեկան
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2016թ.
  • Տևողությունը` 133 րոպե
  • IMDb: 7,4.

Հայտնի կախարդ-կենդանաբան Նյուտ Սալամանդերը գալիս է Նյու Յորք` մասնակցելու կախարդական խամաժողովին ու ազդեցիկ պաշտոնյայի հետ հանդիպելու: Իր հետ նա վերցնում է իր կախարդական ճամպրուկը` լի անհավանական էակներով, որոնք իհարկե հանգիստ չեն նստում և օգտվում են առաջին իսկ հնարավորությունից դուրս պրծնելու և իրենց տիրոջ համար գլխացավանք ստեղծելու համար:

Պատերսոն

  • Արկածային, մելոդրամա, դրամա
  • ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա 2016 թ.
  • Տևողություն: 118 րոպե
  • IMDb: 7,4.

Հանգիստ ֆիլմ, որը պատմում է ավտոբուսի վարորդ, գրող Պետերսոնի կյանքի մեկ շաբաթվա մասին: Նա գրում է միայն իր համար, կինը ոչ մի կերպ չի կարողանում համոզել նրան հրապարակել իր բանաստեղծությունները: Բայց մի օր տեղի է ունենում մի փոքրիկ միջադեպ, որը փոխում է ամեն ինչ:

Պրակտիկանտ  

  • Մելոդրամա, կատակերգություն
  • ԱՄՆ, 2015 թ.
  • Տևողություն` 121 րոպե
  • IMDb: 7,1.

Թոշակի անցած Բեն Ուիտակերը ձանձրանում է: Ճամփորդելը, սիրած գրքերն ու լավ ֆիլմերի դիտումը նրան հաճույք չեն պատճառում: Նա նկատում է` ինչպես է կյանքն իր կողքով անցնում: Այս տհաճ զգացումից ազատվելու համար Բենը որոշում է ընդունվել նորաձև հագուստի սրահ` աշխատանքի:

Վայրենիների որս

  • Դրամա, կատակերգություն,  արկածային
  • Նոր Զելանդիա , 2016
  • Տևողություն`101 րոպե
  • IMDb: 7,9.

Ռիկի Բեյքեր`երկկողմանի ծնողազուրկ և բառի բուն իմաստով խուլիգան, որն անընդհատ ինչ-որ չարություն է անում: Հենց դա է պատճառը, որ նրա համար ծնող գտնելն այդքան բարդ է: Միայն Բելլան ու նրա մի փոքր տարօրինակ ամուսին Գեկն են համաձայն վերցնել տղային: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց մի օր Ռիկկին փախչում է անտառ, իսկ Գեկին կասկածում են Ռիկիին առևանգելու մեջ:

Իսկ հետո ապրեք ինքներդ

  • Դրամա, մելոդրամա, կատակերգություն
  • ԱՄՆ, 2014 թ.
  • Տևողությունը՝ 103 ր.
  • IMDb: 6,6.

Ամերիկա տեղափոխվելուց հետո երբեմնի մեծ ու ընկերական ընտանիքի անդամները կորցնում են կապը միմյանց հետ: Բայց դժբախտությունը նրանց կրկին միավորում է ու ստիպում է վերանայել կյանքի հանդեպ իրենց հայացքները:

Սինգ-սթրիթ

  • Դրամա, մելոդրամա, կատակերգություն
  • Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2016 թ.
  • Տևողություն` 106րոպե
  • IMDb: 8,0.

Ֆինանսական դժվարությունների պատճառով Կոնորը ստիպված է փոխել էլիտար դպրոցը և տեղափոխվել շատ սովորական մի դպրոց: Նոր տեղում նրան լավ չեն ընդունում, բայց կյանքը հանկարծ հաճելի անակնկալ է մատուցում երիտասարդին: Նա սիրհարվում է մի աղջկա, որի համար պատրաստ է նունիսկ սեփական ռոք-խումբ ստեղծել:

Թեթևաբարո գերազանցիկը

  • Մելոդրևամա, կատակերգություն, 2010
  • Տևողություն` 92 րոպե
  • IMDb: 7,1.

Համեստ և դպրոցում ոչ այդքան սիրված Օլիվը անփութության հետևանքով դառնում է տհաճ ասեկոսեների գլխավոր դերակատարը: Բայց աղջիկը չի հիասթավում և ստեղծված իրավիճակն օգտագործում է մի սրամիտ ծրագիր մշակելու համար, որը կօգնի վերականգնել իր հեղինակությունը:

Սիրով` Ռոզիից

  • Մեոդրամա, կատակերգություն
  • Գերմանիա, Մեծ Բրիտանիա, 2014թ.
  • Տևողություն` 102 րոպե
  • IMDb: 7,2.

Ռոզին և Ալեկսը մանկության ընկերներ են և այնքան մտերիմ են, որ միմյանց մասին գիտենմ գրեթե ամեն ինչ: Նրանք երզում են դպրոցն ավարտելուց հետո մեկնել ԱՄՆ` ուսումը շարունակելու: Բայց ավարտական երեկոն խառնում է նրանց բոլոր ծրագրերն ու բաժանում նրանց երկար ժամանակով:

Լուսնի մոգական շողը

  • Մելոդրամա, կատակերգություն
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա 2014թ.
  • Տևողություն` 90 րոպե
  • IMDb: 6,6.

Աշխարհում գոյություն չունի այնպիսի մի կախարդ կամ մոգ, որին  իլյուզիոնիստ Սթենլին չկարողանար բացահայտել: Բացառություն է երիտասարդ սպիրիտուալիստ Սոֆին, որն իր գերբնական ունակություններով գերել էր մի հայտնի ու ազդեցիկ ընտանիքի: Աղջկա գաղտնիքը բացահայտելու փորձերի ընթացքում Սթենլին չի նկատում` ինչպես է սկսում համակրել նրան:

Ողջու’յն, Ջուլի

  • Դրամա, մելոդրամա, կատակերգություն
  • ԱՄՆ, 2010թ.
  • Տևողություն` 90 րոպե
  • IMDb: 7,7.

Սա երկու դեռահասների առաջին սիրո պատմություն է: Ջուլիի ու Բրայսի զգացմունքների մասին ֆիլմը պատմում է տարբեր տեսանկյուններից:

Տիկին Ամերիկա

  • Կատակերգություն
  • ԱՄՆ, Բրազիլիա, 2015թ.
  • Տևողություն` 84 րոպե
  • IMDb: 6,3.

Թրեյսին Նյու Յորքյան քոլեջի միայնակ և համեստ ուսանողուհի է: Բրուքը նրա էքսցենտիրկ քույրն է: Նրանք հակապատկերներ են, բայց դա նրանց չի խանգարում ընկերանալ ու սկսել միասին խելագարություններ անել:

LFIEHACKER

Գրել կարծիք