Ճապոնացի ժամանակակից հայտնի գրող Հարուկի Մուրակամին խոստովանել է իր երկրի ամենամեծ ոճրագործության մասին

Ճապոնացի ժամանակակից հայտնի գրող Հարուկի Մուրակամին խոստովանել է իր երկրի ամենամեծ ոճրագործության մասին

Հարուկի Մուրակամին նոր վեպով խոստովանել է Ճապոնիայի իշխանությունների մեղքը չինական Նանկինի կոտորածի մեջ: Պատմում ենք՝ ինչ է ասել պատմական իրադարձությունների մասին հայտնի գրողը:

Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին իր նոր՝ «Հրամանտարի սպանությունը» վեպում առաջին դեմքով խոսել է Նանկինի կոտորածի մասին և այն համարել պատմական իրողություն, ինչպես նաև վերաիմաստավորել է ճապոնացի միլիտարիստների ագրեսիվ պատերազմը՝ ընդդեմ Չինաստանի և Նանկինի զանգվածային սպանդի։ Դա հանգեցրել է Ճապոնիայի աջակողմյան ուժերի մեղադրանքներին։

Մուրակամին նոր գրքում հետևյալ նկարագրությունն է տալիս․ «Այո՛, հենց Նանկինի զանգվածային կոտորած։ Ճապոնական բանակը կատաղի մարտերից հետո գրավել է Նանկինը, որին հաջորդել են զանգվածային սպանությունները․․․ Բազմաթիվ քաղաքացիներ սպանվեցին պատերազմական գործողություններում, սա փաստ է, և այն չի կարելի ժխտել։ Ինչ վերաբերում է սպանությունների քանակին, ոմանք ասում են, որ 400 հազար էին, ոմանք՝ 100 հազար․․․ Բայց, ի վերջո, ի՞նչ տարբերություն կա 400 հազարի և 100 հազարի միջև»։

«Հարցը, որը տվել է համաշխարհային ճանաչում ունեցող ճապոնացի գրողը (ի՞նչ տարբերություն կա 400 հազարի և 100 հազարի միջև), համարվում է զարթոնքի հարց՝ Նանկինի զանգվածային կոտորածների, մարդկային կյանքի հարգանքի, արդարության և խղճի մասին», – «Ժենմին ժիբաո» թերթի լրագրողի հետ հարցազրույցում հայտարարել է զանգվածային կոտորածների հիշատակին նվիրված թանգարանի տնօրեն Չժու Չենշանը։

Չժու Չենշենը կարծում է, որ Հարուկի Մուրակամիի հարցադրումը ազդել է  Նանկինի կոտորածը ժխտողների նյարդերին։

Նանկինի զանգվածային կոտորածը լուրջ հանցագործություն է, որն իրականացրել են ճապոնացի գրոհայինները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սա միջազգային հանրության կողմից ճանաչված պատմական փաստ է։ 1948 թվականին Միջազգային ռազմական տրիբունալը Հեռավոր Արևելքի համար վճռեց, որ Նանկինի կոտորածները չինացի խաղաղ բնակչության և ռազմագերիների շրջանում կազմում է շուրջ 200 հազար մարդ, չհաշված այն դիակները, որոնք ճապոնացի գրոհայինները նետել են Յանցզի գետը, թաղել են փոսերում կամ այլ եղանակներով (շուրջ 150 հազար մարդ)։ Չժու Չենշանն ընդգծել է․ «Նրանք, ովքեր վիճարկում են Նանկինի զոհվածների թիվը, նպատակ  են հետապնդում ժխտելու Նանկինի կոտորածների փաստը, նրանք ժխտում են ճապոնական ագրեսիան և պատմական կորուստը»։

Պատմության ուսումնասիրությունը նախազգուշացնում է մեզ ապագայի մասին։ 2014 թվականի փետրվարի 27-ին ПК ВСНП-ի 7-րդ նիստի 12-րդ գումարման ժամանակ որոշվել էր դեկտեմբերի 13-ը հռչակել Նանկինի զանգվածային կոտորածների հիշատակի օր։ Այդ օրը Չինաստանն առաջին անգամ անցկացրեց Ազգային օր՝ ի հիշատակ Նանկինի կոտորածների։ 2015 թվականի դեկտեմբերին Նանկինի կոտորածների մասին արխիվային փաստաթղթերը պաշտոնապես համարվեցին ՅՈՒՆԵՍԿՕի  համաշխարհային փաստագրական ժառանգության պահպանման «Աշխարհի հիշողություն» ծրագրի մաս։ Բացի այդ, Կանադայում Օնտարիո խորհուրդը նախատեսում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 13-ը հիշել որպես Նանկինի կոտորածների հիշատակի օր։ Համապատասխան դիմումը  ընդգրկվել է եզրափակիչ վերանայման փուլ։

Գրել կարծիք