[անհավանական] Դարի դատավարությունը․ Ինչո՞ւ խեղկատակ մայրը խեղդեց իր երկու տարեկան երեխային

[անհավանական] Դարի դատավարությունը․ Ինչո՞ւ խեղկատակ մայրը խեղդեց իր երկու տարեկան երեխային

Ֆրանսիացի գրող , նկարիչ և ռեժիսոր Ժակ Կոկտոն Դենիզա Լաբեի և նրա սիրեկան Ժակ Ալգերոնի դատավարությունը համարվել է դարի դատավարություն:

Դենիզա Լաբեն փոստատարի աղջիկ է եղել: Ծնվել է 1926-ին՝ ֆրանսիական Մելիս գյուղում: Նրա հայրը 1940-ին ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի գերմանացիներին: Դենիզան այդ ժամանակ համալսարանի ուսանող է եղել, որն ավարտելուց հետո ազգային վիճակագրաման ինստիտուտում քարտուղարուհի է աշխատել: Աղջիկը  բազմաթիվ սիրեկաններ է ունենում,  նրանցից մեկից  աղջիկ է ունենում: Երեխային հանձնում է մոր խնամքին ու մեկնում Փարիզ: Ամեն շաբաթ և  կիրակի օրերին նա այցելում է փոքրիկին:  Շատերի հավաստմամբ, նա երեխային շատ էր սիրում:

 

28 տարեկանում Դենիզան ծանոթանում է 24 ամյա Ժակ Ալգերոնի հետ, որն անսովոր եռանդուն երիտասարդ էր՝ տարօրինակ գաղափարներով: Ալգերոնն արդեն մի քանի ապօրինի երեխա ուներ, որոնցից առաջինը ծնվել էր, երբ Ժակը 17 տարեկան է եղել: Ժակը, ևս, արտաամուսնական կապի ծնունդ էր, թերարժեքության բարդույթով էր տառապում՝ իրեն գերմարդ երևակայելով:

 

Մի անգամ նա Դենիզային հրամայում է  փողոցում ծանոթանալ պատահական մարդկանց հետ, տուն բերել ու նրանց հետ սեքսով զբաղվել, որից հետո Դենիզային ստիպում է ներողություն խնդրել իրենից:

 

«Իմ սիրուն արժանանալու համար դու պետք է երկար տառապես»,–հայտարարում է նա, հավելելով, որ միայն այդպիսի զոհողությունը կարող է իրենց սերը դարձնել հավերժական:

 

Հատուցման համար նա Դենիզային առաջարկում է սպանել նրա  երկու տարեկան աղջկան:

 


Կարդացեք նաև․


 

Դենիզան հնազանդվում է, աղջկան վերցնելով մոր մոտից, փորձում է պատուհանից նետել, բայց հարևանը տեսնելով, թույլ չի տալիս և սպառնում է, որ կդիմի ոստիկանություն:

 

Այնուհետև Դենիզան  փորձում է աղջկան նետել գետը, բայց այս անգամ էլ անցորդներից մեկն է փրկում երեխային:  1954-ին Լաբեն երեխային խեղդում է լվացքի մեքենայի մեջ: Ալգերոնը գոհ է մնում:

 

Այդուհանդերձ, Լաբեին խիղճը տանջում է, և նա հարևանների ու ոստիկանների մոտ ընդունում է մեղքը: Ալգորենին նա բնութագրում է որպես ինքնուրացման  գաղափարները կրող փիլիսոփա: «Նա խոստացել էր ամուսնանալ ինձ հետ, եթե ես սպանեի Քեյթին», ողբում էր Դենիզան:

 

Երդվյալ ատենակալների դատարանը 1955-ին Դենիզա Լաբեին ու Ժակ Ալգերոնին մեղավոր է ճանաչում: Լաբեն դատապարտվում է ցմահ, իսկ Ալգերոնը 20 տարվա ազատազրկման:

 

CRIMESTORIES

 

Գրել կարծիք