[ LongRead ] 2007 թ. մանկահասակ աղջիկների դաժանությամբ սպանած մոլագարի բացահայտումը

[ LongRead ] 2007 թ. մանկահասակ աղջիկների դաժանությամբ սպանած մոլագարի բացահայտումը

2007-ին սերիական մարդասպանի կատարած սարսափելի սպանությունների մանրամասները հրապարակվել են ՌԴ քննչական կոմիտեի նախկին նախագահ Վլադիմիր Մարկինի գրքում:

«Սովերշեննո սեկրետնո» թերթը  երկար տարիներ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ աշխատած Վլադիմիր Մարկինի՝  «21-րդ դարում Ռուսաստանում կատարված  ամենասարսափելի սպանությունները» գրքից մի գլուխ է հրատարակել, որը 2007 թվականին Ռուսաստանի հյուսիսում սերիական մարդասպանի կատարած սարսափելի ու դաժան սպանության մասին է:

ԸՆԴՀԱՏՎԱԾ ՊԻԿՆԻԿ

2007 թվականի մայիսյան մի կիրակի սիրահարված ուսանողներ Նատալյան և Կոնստանտինը որոշում են իրենց սերը վայելել բնության գրկում: Նրանք գնում են անտառ, որոշ ժամանակ անց զգում են, որ անտառում  մենակ չեն:  Մոտ 40 մետր հեռավորության վրա նրանք մերկ, չորեքթաթ  կանգնած տղամարդու են  նկատում, որն ինչ-որ  բանով է զբաղված լինում: Զույգն  անհանգստանում է,  10 րոպե անց նորից նայում  տղամարդու կողմը: Հանկարծ այդտեղից ճիչ է լսվում: Կոնստանտինը փորձում է ընկերուհուն հանգստացնել, ասելով, որ մարդիկ երևի իրենց պես սեքսով են զբաղվում, և այդ ձայներն էլ երևի կրքից են, բայց Նատալյան պնդում է՝ դրանք, ոչ թե սիրո ու կրքի, այլ ցավի ու վախի ճիչեր են:

Ուսանողները վախեցած հետևում են տղամարդուն, որը գետնին ընկած ինչ-որ մեկին  ձեռքերով խփելիս է լինում: Հանկարծ նա կանգնում է,  վերնաշապիկը գցում վրան ու գնում դեպի անտառից դուրս եկող ճանապարհի կողմը: Նատալյան ու Կոնստանտինը տեսնում են,  թե նա ինչպես է մոխրագույն մեքենա նստում ու հեռանում: Կոնստանտինը նույնիսկ մեքենայի մակնիշն է ֆիքսում` Միցուբիշի – Գալանտ:

Համարձակություն հավաքելով ուսանողները որոշում են մոտենալ այդտեղ: Մինչև հասնելն ինչ ասես մտածում են. ի՞նչ կարող է լինել այնտեղ: Կրկին սարսափելի ձայն է լսվում, առջևից գնացող Կոնստանտինը վախից գոռում է: Տղան  շրջվում է և ընկերուհուն հրամայում չնայել: Գետնին երկու մանկահասակ աղջիկների մարմիններ են լինում, մեկը շատ փոքր ու անշարժ, մյուսը՝ գլուխը կոտրված  և մահվան ցնցումների մեջ: Զույգը սարսափահար փախչում է այդտեղից: Չպատկերացնելով, թե  ի՞նչ պետք է անել, նրանք որոշում են լռել:

Սիդլյարի գրած խոստովանականը

2 օր չեն քնում, կատարվածը ծանրանում է նրանց վրա, մեղքի զգացումը հանգիստ չի տալիս:  Շուտով լրատվամիջոցները տարածում են, որ երկու քույրեր են անհետացել ՝ 8-ամյա Ալբինա Խուդյակովան և 3-ամյա Նատաշա Սոբոլեվսկայան: Ըստ լուրերի, երեխաները կորած են լինում 2 օր առաջ՝ մայիսի 20-ին: Մայրը Ալբինային հաց գնելու է ուղարկած լինում, իսկ փոքրը վազում է քրոջ ետևից:

Նատալյան ու Կոնստանտինը հասկանալով, որ դա անհետացում չէ,  այլ սպանություն, որոշում են  ամեն ինչ պատմել քննիչներին: Նրանք ցույց են տալիս այն վայրը, որտեղ կատարվել է սարսափելի  հանցագործությունը: Ուսանողների ցուցմունքները շատ են ոգնում հետաքննությանը: Քննիչները մտածում են,  որ մարդասպանին գտնելը շատ ջանքեր չէր պահանջի: 8-ամյա աղջկա մարմնի և հագուստի վրա սերմնահեղուկի հետքեր են հայտնաբերվում, որտեղից էլ առաջանում է   բռնաբարության վարկածը:

Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվում է, որ աղջիկների մահը վրա է հասել գլխներին  քարի հարվածներից: Պարզվում է նաև, որ 8-ամյա աղջիկը կանոնավոր անալ սեռական կապի մեջ է լինում այդ  տղամարդու հետ: Հետաքննությունը որոշում է անհապաղ գտնել մանկապիղծին:

Քննիչները որոշում են գործել բնականոն ճանապարհով: Սերմնահեղուկի անալիզները կարող էին բացահայտել տիրոջ գենետիկ կոդը: Այսպիսով, ստուգման է ենթարկվում  Տագանրոգի  արական սեռի բնակչությունը, անհրաժեշտության դեպքում էլ՝ ամբողջ տարածաշրջանի, մինչև որ կհամապատասխաներ մանկապիղծի ԴՆԹ-ն: Հանցագործության բացահայտումը ժամանակի հարց է լինում: Բայց ով կմտածեր, որ գործի՝ հեշտ թվացող բացահայտումը քննության համար չար կատակ էր:

Գրել կարծիք