Երաժշտության ազդեցությունը ավելի ուժեղ է, քան պատկերացնում եք

Երաժշտության ազդեցությունը ավելի ուժեղ է, քան պատկերացնում եք

Ե՞րբ եք վերջին անգամ սարսուռ զգացել, մի քանի րոպե առա՞ջ, երբ երաժշտությու՞ն էիք լսում

Հիշեք բոլոր ժամանակների ձեր ամենասիրելի երգը: Նորից միացրեք: Նորից կորչեք ռիթմի, բառերի ու այն ամենի մեջ, ինչ այդ երաժշտությունից զգում էիք: Ձեզ դու՞ր է գալիս: Հրաշալի է:

Այդ երգը գուցե լսել եք ձեր կյանքի ինչոր զգացմունքային փուլում: Եվ գուցե այն նաև մի փոքր սարսռեցնում է: Նույնիսկ մի քանի գիտական հետազոտություններ պարզել են, որ մարդկանց ճիշտ կեսը որոշ երգերից մռայլվում է: Երգերը կարող են նաև արագացնել սրտի աշխատանքը, թրջել աչքերն ու ֆիզիոլոգիական այլ հետևանքների բերել:

«Սարսուռը, որպես կանոն, մրսելու հետևանքն է, կամ երբ վախենում ենք», –  ասում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և Հարվարդում երաժշտության ազդեցությունը մարդու ուղեղի վրա թեմայով ուսումնասիրություն իրականացնող Մեթյու Սաչը:

Նա ինքը նաև դաշնամուր է նվագում: Անցած տարի իր թիմի հետ հրապարակել է 20 ուսանողների մասնակցությամբ հետազոտության արդյունքները: Նրանցից տասը պնդել են, որ սիրելի երգերը լսելիս իրենց մարմնով սարսուռ է անցնում, իսկ մյուս տասը նման բան չեն նկատել: Հետազոտողները հատուկ սկաներով ուսումնասիրել են երկու խմբերի ուղեղները և պարզել, որ այն խումբը, որն ասել էր, թե սարսռում է, լսողական համակարգում և նախաճակատային շրջանում նեյրոնների նկատելիորեն ավելի մեծ թվով միացումներ ունի:

Ճիշտ է, սա շատ փոքր ուսումնասիրություն է նման բարդ հետազոտության համար, համոզված է Սաչը: Նրա խոսքով, հաճախ երգերից զգացմունքներ ստացող մարդիկ դրանց հետ կապված հիշողություններ ունեն, և լաբորատոր ուսումնասիրությունների ժամանակ դրանք հնարավոր չէ վերահսկել: Սաչն այժմ նոր հետազոտություն է անցկացնում և ուսումնասիրում է մարդկանց ուղեղի գործունեությունը, երբ նրանք երաժշտության հատուկ տեսակ են լսում: Հույս ունի հասկանալ, թե ինչն է նյարդաբանական տեսանկյունից արձագանքներ առաջացնում:


Կարդացեք նաև․


Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ երաժշտությանը մարդու մարմնի արձագանքը նաև էվոկյուցիայով է պայմանավորված: Ի սկզբանե մարդը սովոր է լսել բարձր հնչյուններ՝ վախի կամ ահազանգի: Սակայն, հիմա երաժշտությունն առավել ապահով տարածք է: Հատկապեսեթե այն ծանոթ է, նույնիսկ, հանկարծակի բարձր նոտաները կարող են հաճելի լինել:

Սաչը համոզված է, որ երաժշտությունը անհերքելի թերապևտիկ պոտենցիալ ունի: Այժմ երաժշտական թերապիաներն օգտագործվում են ռելաքսպրոցեդուրաների ժամանակ: Այն նաև զգացմունքներն է կարգավորում և հենց դրա համար են մարդիկ անընդհատ երաժշտություն միացնումՀետազոտողը վստահ է՝ երաժշտությունը կարող է ավելին անել և նունիսկ բուժել դեպրեսիայի պատճառով առաջացած լրջագույն հիվանդությունները: Հույս ունի որ առաջիկայում այս ուղղությամբ լուրջ հետազոտություններ կանցկացվեն՝ կարևորագույն բացահայտումներով:

QUARTZ

Գրել կարծիք