[Շարունակությունը` գրքում] Նապոլեոն Հիլ. Մտածի՛ր և հարստացի՛ր

[Շարունակությունը` գրքում] Նապոլեոն Հիլ. Մտածի՛ր և հարստացի՛ր

Ամերիկացի Նապոլեոն Հիլի գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա:

Գլուխ 1 ԱՌԱՋԱԲԱՆ

ՄԻ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԸ «ՄՏԱԾԵՑ» ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԻՐ ՈՒՂԻՆ

Ճշմարիտ է, որ «մտքերն առարկաներ են» և զորե՛ղ առարկա­ներ, երբ նրանք միախառնվում են նպատակի որոշակիության, հաստատակամության և դրանք հարստությունների կամ այլ նյու­թական արժեքների վերափոխելու ԲՈՒՌՆ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ հետ։ Ավելի քան երեսուն տարի առաջ Էդվին Ք. Բարնսը բացահայ­տեց, թե որքան ճշմարիտ է այն միտքը, որ մարդիկ իսկապես ՄՏԱ­ԾՈՒՄ ԵՆ ԵՎ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ։ Նրա հայտնագործությունը միան­գամից տեղի չունեցավ, այլ աստիճանաբար՝ սկսվելով մեծն Էդի­սոնի բիզնեսի գործընկերը դառնալու ԲՈՒՌՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ։ Բարնսի ՑԱՆԿՈՒԹՅԱՆ գլխավոր հատկանիշներից մեկը նրա որոշակիությունն էր։ Նա ցանկանում էր աշխատել Էդիսոնի ՀԵՏ, ոչ թե նրա ՀԱՄԱՐ։ Ուշադիր հետևի՛ր, թե ինչպես է նա գործել՝ իր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ իրականություն դարձնելու համար, ու դու ավե­ լի լավ կհասկանաս այն տասներեք սկզբունքները, որ տանում են դեպի հարստություն։

Երբ այս ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ կամ ազդակն առաջին անգամ փայ­լատակեց Բարնսի մտքում, նա հնարավորություն չուներ այն իրա­կանացնելու։ Երկու խոչընդոտ կար այդ ճանապարհին. նա չէր ճա­նաչում պարոն Էդիսոնին և բավականաչափ դրամ չուներ՝ հոգալու համար իր ճանապարհածախսը մինչև Օրինջ՝ Նյու Ջերսի։

Այս դժվարությունները բավական են՝ մարդկանց մեծամաս­նությանը թևաթափ անելու համար, որպեսզի նրանք այլևս որևէ բան չձեռնարկեն իրենց ցանկությունն իրականացնելու ուղղու­թյամբ։ Սակայն Բարնսի ցանկությունը սովորական չէր։ Նա այն­քան վճռական էր տրամադրված՝ ի կատար ածելու իր ցանկությու­նը, որ ի վերջո որոշում է ավելի շուտ գնալ բախտին ընդառաջ, քան հանձնվել (չիմացողների համար նշեմ, որ դա նշանակում էր բեռ­նատար գնացքով ճամփորդել Իսթ Օրինջ)։

Նա ներկայացավ պարոն Էդիսոնի լաբորատորիա և հայտա­րարեց, որ եկել է աշխատելու գյուտարարի հետ։ Տարիներ անց, պատմելով Բարնսի հետ իր առաջին հանդիպման մասին, Էդիսոնն ասել է. «Նա կանգնել էր իմ դիմաց սովորական թափառաշրջիկի պես, սակայն նրա դեմքի արտահայտության մեջ ինչ–որ բան կար, որից հասկացա, որ նա վճռել է ստանալ այն, ինչի համար եկել է։ Մարդկանց հետ ունեցած իմ փորձառությունից ես սովորել եմ, որ երբ մարդ որևէ բան իսկապես ՑԱՆԿԱՆՈՒՄ Է այնքան ուժգնորեն, որ պատրաստ է վտանգելու իր ողջ ապագան, նա, անկասկած, կհասնի իր ցանկացածին: Ես նրան տվեցի այդ հնարավորությունը, քանի որ տեսա, որ նա որոշել է ամեն գնով հասնել հաջողության։ Հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ չեմ սխալվել»։

Թե այդ ժամանակ ինչ էր ասել երիտասարդ Բարնսը պարոն Էդիսոնին, այնքան էլ կարևոր չէ. էականն այն է, թե ինչ էր մտա­ծել։ Էդիսոնն ինքն էր այդ մասին ասել։ Հազիվ թե երիտասարդի արտաքինը վճռորոշ դեր խաղացած լիներ Էդիսոնի գրասենյակում աշխատանքի անցնելու համար, քանի որ նրա արտաքինը որոշակիորեն իր դեմ էր։ Վճռորոշն այն էր, թե ինչ էր նա ՄՏԱԾՈՒՄ։

Եթե այս համոզմունքը հնարավոր լիներ փոխանցելու բոլոր նրանց, ովքեր կարդում են այն, այս գիրքը շարունակելու կարիքը չէր լինի։

Բարնսը առաջին իսկ հարցազրույցից հետո անշուշտ չդար­ ձավ Էդիսոնի գործընկերը, սակայն հնարավորություն ստացավ աշխատելու նրա գրասենյակում՝ նվազագույն վճարով կատարե­լով Էդիսոնի համար անկարևոր, սակայն իր համար շատ կարևոր աշխատանք, քանի որ հնարավորություն ունեցավ իր «ապրան­քը» տեղադրելու այնտեղ, որտեղ իր նախատեսած «գործընկերը» կտեսներ այն։

Անցան ամիսներ։ Ոչ մի ակնհայտ փոփոխություն չեղավ, որ Բարնսին մոտեցներ իր ԳԼԽԱՎՈՐ ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿԻՆ։ Սակայն ինչ–որ կարևոր բան տեղի էր ունենում Բարնսի մտքում։ Նա շա­րունակաբար սաստկացնում էր իր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ՝ դառնալու Էդիսոնի գործընկերը։

Հոգեբանները ճիշտ են. եթե մարդ ինչ–որ բան իրապես ցան­կանում է, դա երևում է նրա արտաքինից։ Բարնսը պատրաստ էր դառնալու Էդիսոնի գործընկերը, ավելին՝ նա ՎՃՌԱԿԱՆ ԷՐ ՏՐԱ­ՄԱԴՐՎԱԾ՝ ՊԱՀԸ ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ՝ ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐ ՑԱՆԿԱ­ՑԱԾԻՆ։

Նա երբեք չէր ասում՝ «Դե լավ, օգուտ չկա, ավելի լավ է միտքս փոխեմ ու վաճառականի գործով զբաղվեմ», այլ ասել է՝ «Ես այս­ տեղ եմ եկել Էդիսոնի հետ բիզնես սկսելու և կհասնեմ դրան, եթե դրա համար նույնիսկ կյանքիս մնացած մասը պահանջվի»։ Նա հենց այդպես էլ մտածել է։ Որքա՜ն տարբեր բաներ կպատմեին մարդիկ՝ ունենալով ընդամենը ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿ և կառչած մնալով դրան, մինչև որ այն կվերածվեր ամենակուլ մտասևեռման։ Թերևս երիտասարդ Բարնսն այդ ժամանակ նման բաներ չգիտեր, բայց իր մտադրության համառությունը, միակ ՑԱՆ­ԿՈՒԹՅՈՒՆՆ իրականացնելու նրա հաստատակամությունը կան­ խորոշեցին, որ վերանան բոլոր խոչընդոտները, և նրան ընձեռվի այն հնարավորությունը, որը նա փափագում էր ունենալ։

Հարմար առիթը, սակայն, հայտնվեց բոլորովին այլ տեսքով և այլ կողմից, քան Բարնսն ակնկալում էր։ Դա հարմար առի­թի հնարքներից մեկն է. այն մի նենգ սովորություն ունի՝ սպրդե­լու հետնամուտքից և հաճախ քողարկվելու անհաջողության կամ ժամանակավոր պարտության կերպարանքի ներքո։ Հավանաբար այս պատճառով շատերը չեն կարողանում ճանաչել այդ հարմար առիթ կոչվածին։

Պարոն էդիսոնն այդ ժամանակ նոր էր կատարելագործել գրա­սենյակային մի սարք՝ հայտնի որպես «Էդիսոնի ձայնագրիչ» (այժմ՝ «Էդիֆոն»)։ Նրա առևտրական գործակալները խանդավառ­ված չէին այդ սարքով. կարծում էին, որ հեշտությամբ չի վաճառվի։ Բարնսը հասկացավ, որ իր գործելու պահը եկել է։ Հնարավորու­ թյունը ներկայացավ անշտապ, որպես տարօրինակ տեսքով մի սարք, որը ոչ ոքի չէր հետաքրքրում՝ բացի իրենից և գյուտարարից։ Բարնսը գիտեր, որ կարող է վաճառել այդ սարքը։ Նա իր ծա­ռայություններն առաջարկեց Էդիսոնին և անմիջապես գործելու հնարավորություն ստացավ։ Նա վաճառեց ձայնագրիչը։ Իրակա­նում վաճառեց այնպիսի հաջողությամբ, որ Էդիսոնը նրա հետ պայմանագիր կնքեց՝ սարքը երկրով մեկ տարածելու և վաճառելու նպատակով։ Այս բիզնես համագործակցությունից ծնվեց «Ստեղծել է Էդիսոնը, կյանքի է կոչել Բարնսը» կարգախոսը։

Այս համագործակցությունը տևեց երեսուն տարուց ավելի։ Բարնսը ոչ միայն մեծ կարողության հասավ, այլև հասկացավ չա­փազանց կարևոր մի բան. նա ապացուցեց, որ իրապես հնարավոր է ՄՏԱԾԵԼ ԵՎ ՀԱՐՍՏԱՆԱԼ։

Ես չեմ կարող իմանալ, թե փաստացի Բարնսի համար ինչ արժեցավ իր ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ Թերևս այն երկու–երեք միլիոն դոլար շահույթ բերեց նրան, սակայն գումարը, որքան էլ որ լինի, անկարևոր է դառնում, երբ համեմատում ես շատ ավելի կարևոր արժանիքի հետ, որ մարդ ստանում է ի դեմս որոշակի իմացու­թյան, այն գիտելիքի, որ հայտնի սկզբունքների կիրառումը թույլ է տալիս մտքի անորսալի ազդակը վերափոխել նրա ֆիզիկական պատճենի։

Բարնսը բառացիորեն պատկերացրեց իրեն որպես մեծն Էդի­սոնի գործընկեր։ Նա պատկերացրեց իրեն հաջողության մեջ։ Որ­պես սկիզբ՝ նա ոչինչ չուներ՝ բացառությամբ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒ­ՆԻՑ ԵՎ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿԱՌՉԱԾ ՄՆԱԼՈՒ ԱՅԴ ՑԱՆ­ԿՈՒԹՅԱՆԸ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՅՆ։

Գործը սկսելու համար նա դրամ չուներ։ Կրթությունն անբա­վարար էր։ Հեղինակություն չուներ։ Սակայն ուներ նախաձեռնու­ թյուն, հավատ և հաղթելու կամք։ Այս անշոշափելի ուժերով նա իրեն դարձրեց պատմությանը հայտնի մեծագույն գյուտարարի կյան­քում թիվ մեկ անձը։

Գրել կարծիք