Ականջակալների չարաշահումը խուլության է հանգեցնում. ինչպես չհասնել դրան

Ականջակալների չարաշահումը խուլության է հանգեցնում. ինչպես չհասնել դրան

Բարձր երաժշտությունը ականջներում երանություն չէ: Մասնագետները զգուշացնում են վտանգավոր հետևանքների մասին:

Լսողության ամբողջական կամ մասնակի կորուստն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է:  Բժիշկներն ապացուցել են, որ այս խնդիրները կարող են լինել ինչպես մի քանի հիվանդությունների,  այնպես էլ ականջակալներով հաճախ բարձր երաժշտություն լսելու հետևանքով: ԱՄՆ-ում իրականացված հետազոտությանը մասնակցել է 20-69 տարեկան 3583 մարդ: Լսողության խնդիրներ հայտնաբերվել են մասնակիցների 1/4-րդի մոտ:

Ականջակալների վնասակարությունն ապացուցող  գլխավոր փաստն այն է եղել, որ  20-29 տարեկան կամավորների մոտ 20 տոկոսն ունեցել է լուրջ լսողական խնդիրներ: Մասնագետների հետ զրույցի ընթացքում նրանք փաստել են, որ օրվա մեծ հատվածն անցկացնում են ականջակալներով ու բարձր երաժշտության սիրահարներ են: Առաջին հայացքից  անվնաս թվացող հետաքրքիր ու հաճելի զբաղմունքը, հետագայում կարող է լուրջ խնդիրեր առաջացնել:

Մասնագետները ձայնի ուժգնությունը չափում են դեցիբելներով: Ըստ  նրանց հետազոտությունների կարել է փաստել, որ  ականջակալներով լսվող երաժշտության բարձրությունը 80 և ավելի դեցիբել է, որը  կարող է  լսողական համակրգի լուրջ պաթոլգիաներ  առաջացնել, քանի որ մարդկային ականջը կարող է ընկալել 15-20 դեցիբել ձայնային հաճախականությամբ ալիքներ, դա շշուկով խոսքն է, սովորական մեր խոսքային մակարդակը 40-50 դեցիբել է , 60-80-ը արդեն բարձր աղմուկն է, բղավոցն է, իսկ սկսած արդեն 100-110 և ավելի բարձր դեցիբելը կարող է առաջացնել պաթոլոգիկ իրավիճակներ:



Ականջակալներով լսվող  բարձր երաժշտության առաջացրած վնասները նվազագույնին հասցնելու համար, շատ կարևոր է ճիշտ ընտրել ականջակալի տեսակն ու օգտագործման ընթացքում  հետևել  մի քանի կանոնների: Քիթ-կոկորդ-ականջաբանները խորհուրդ են տալիս ընտրել այնպիսի ականջակալներ, որոնք ընդգրկում են արտաքին լսողական խեցին, այլ ոչ թե դրվում են արտաքին լսողական անցուղու մեջ:

Լսողական անցուղու մեջ դրվող ականջակալները կոչվում են վակումային ականջակալներ: Այս ականջակալների ամենամեծ թերությունն  այն է, որ գտնվելով թմբկաթաղանթին շատ մոտ,  տատանվող ձայնային ալիքը կարող է առաջացնել  ձայնային ալիքային վնասվածք: Ականջակալի ճիշտ ընտրությունից բացի, պետք է սահմանափակել օգտագործման ժամանակահատվածը: Պետք է օգտագործվի օրվա մեջ 30- 60 րոպե և ոչ ավելի, որովհետև կան ստատիստիկ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են 3 և ավելի ժամ ականջակալներ և որոնք լսում են 60-80 բարձր հաճախականությամբ երաժշտություն, նրանց մոտ ամեն 3 տարվա ընթացքում լսողությունը նվազում է 1 աստիճանով:

Ծանրալսություն, լսողության իջեցում, լսողական անցուղու այտուցվածություն, կարմրություն, ցավեր ականջի շրջանում. այս բոլոր խնդիրների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ականջակալների երկարատև օգտագործումն ու  բարձր երաժշտությունը: Նույնիսկ աննշան խնդիրների դեպքում անպայման պետք է  դիմել ականջաբանի օգնությանը, ստանալ համապատսախան բուժում և սահմանափակել ականջակալների օգտագործման ժամանակահատվածն ու ճիշտ ընտրել երեաժշտության բարձրության աստիճանը:

Գրել կարծիք