Ի՞նչ նվիրել ամանորին․ Ահա լավագույն 5 նվերները

Ի՞նչ նվիրել ամանորին․ Ահա լավագույն 5 նվերները

Տոները մի վերածեք անպետք իրերի փոխանակման: Դրանք, սովորաբար, տարվա մյուս օրերին պետք են գալիս միայն փոշի կուտակելու համար:

1. Նվիրեք պահեր

Նվերը ձևականություն չէ, այլ տոնական տրամադրություն ստեղծելու ու զգացողություններով կիսվելու առիթ:  Ոչ միայն նվերներ նվիրեք, այլ հիշվող րոպեներ: Միասին գնացեք թատրոն կամ ցուցահանդես, ընթրեք հաճելի ռեստորանում:

2. Հավատարիմ մնացեք ձեզ

Եթե լավ չեք կողմնորոշվում, ինչ նվիրել հարազատ մարդկանց, նվիրեք մի բան, որը ձեզ է դուր գալիս: Տարվա մյուս օրերին գուցե ձեր միներալներից մեկը կամ ձեր սիրելի հեղինակի վինիլային հավաքածուից նվերը մեծ ոգևորություն չառաջացնի, բայց Նոր տարուն դա կլինի խորհրդանշական քայլ: Չէ որ դուք կիսվում եք ձեզ համար թանկ իրով:

3. Նվիրեք հուշեր

Հիշեցրեք մարդուն այն, ինչը ձեզ կապում է` ինչպես եք ծանոթացել, ինչի վրա եք շատ բուռն ծիծաղել, քանի անգամ եք միասին մոլորվել ինչ-որ վայրում: Ընդհանուր հիշողությունները մտերմացնում են: Բացիկում գրված մի քանի հուշող տողը, ակնարկը կհիշեցնեն հաճելի պահերն ու կպարգևի լավ հուշեր:


Կարդացեք նաև.


4. Մի մոռացեք օնլայն ծառայությունների մասին

21-րդ դարում նվերների փնտրտուքն ու էլի շատ բաներ, որ պետք էր անձամբ անել, տեղափոխվել են համացանց: Կարելի է նվիրել ֆիլմերի, երգերի ու սերիալների օնլայն բաժանորդագրություն: Նվեր ընտրեք օնլայն խանութներում:  Ավելի օրիգինալ տարբերակ կլինի օնլայն առաքել էկզոտիկ մրգեր, անսովոր թխվածքաբլիթներ, ամանորի տուրիստական փաթեթ:

5. Ընտրության հնարավորություն տվեք

Կարելի է մտերիմ մարդուն տալ  նաև նվեր ընտրելու հնարավորություն: Փոխանցեք գումարը, գնեք որևէ խանութի նվեր-քարտ:  Թող նա ձեր անունից ինքն իր համար ընտրի նվեր:

LIFEHACKER

Գրել կարծիք