[newmusic] Հիփ հոփ հայտնություն BROCKHAMPTON-ը, իրադարձային Ленинград-ը և աշնանային տրամադրությամբ Brand New

[newmusic] Հիփ հոփ հայտնություն BROCKHAMPTON-ը, իրադարձային Ленинград-ը և աշնանային տրամադրությամբ Brand New

Մեկամսյա արձակուրդից հետո հոբելյանական՝ 30-րդ երգացանկով վերդառնում ենք՝ ներկայացնելու արդեն աշնան և ձմռան զով ու ցուրտ շաբաթների լավագույններին:

Քանի որ այնպես չէ, օգոստոսին  որ այս ցուցակին արժանի ոչ մի նորություն չեղավ, աշնան առաջինը կլինի մի փոքր բացառությամբ՝ կներկայացնեմ ոչ միայն նախորդ շաբաթվա, այլև ամբողջ օգոստոսի լավագույններին:

Խնդրում ենք ընդունել ձեզ հարմար դիրք, տեղադրել ականջակալները և մի պահ կտրվել աշխարհից:

Երբ ասում ենք «Dangerous», միանգամից հիշում ենք Michael Jackson-ի հանճարեղ հիթը:

Ամերիկյան Son Lux խումբը փորձել է մի փոքր կոտրել այս կարծրատիպը՝ ներկայացնելով համանուն մի երգ: Չեմ կարծում, որ MJ-ին կգերազանցեն այս առումով, բայց երգը բավականին հաջող է ստացվել՝ իր աստիճանական զարգացմամբ ու մթնոլորտայնությամբ, իսկ այս ամենը լրացնում է ոչ պակաս հաջող տեսահոլովակը: 

Իրենց որպես Boyband ներկայացնող հիփ հոփ հայտնությունը՝ BROCKHAMPTON խումբը անասելի պրոդուկտիվ էր վերջին 2 ամիսների ընթացքում, ինչի շնորհիվ հասցրեց գրավել առաջատար կայքերի և քննադատների ուշադրությունը:

Նրանց GUMMY-ին չէր կարող վրիպել նաև newmag-ի աչքից. լսեք և կհասկանաք, թե ինչու: 

Կանադացի DJ Kaytranada-ի գլխավոր յուրահատկություններից մեկն այն է, որ նրա ստեղծած երաժշտությունը և հատկապես բիթերը կարող են տեղից շարժել նույնիսկ ամենավատ պարողին: GoldLink-ի «Meditation» երգի հենց առաջին վայրկյանից կարելի է զգալ ուղեղի մեջ մխրճվող այդ հնչյուններն ու ռիթմը: 

Որքան հաճելի է, երբ ժամանակակից որևէ գործ ես լսում և մտածում, որ այն կարող է հրաշալի soundtrack լինել ինչ-որ ֆիլմի համար: Վերջին շրջանում այդպիսի զգացողություն, ցավոք սրտի, ոչ հաճախ են առաջացնում ռոք երգերը, սակայն Foo Fighters-ի «The Sky Is A Neighborhood»-ը գալիս է հուսադրելու և հավատ ներշչելու ալտերնատիվ ռոքի նկատմամբ:

Սովորականի պես՝ Ленинград-ը կրկին իրարանցում առաջացրեց: Սիրես, թե՝ չսիրես, չես կարող չնկատել:

Այս անգամ ոչ միայն անձամբ Шнур-ն է տեսահոլովակում, ինչը վաղուց չէր եղել, այլև Ռուսաստանում այսօր չափազանց ակտուալ RAP-ի ներկայացուցիչներ Pharaoh-ն ու ST-ն: Արդյունքում՝ «Ч.П.Х.»:

Այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում anti-folk ժանրը, բայց փաստ է, որ այն ունի ներկայացուցիչ, իսկ վերջինս իր հերթին ունի նոր ու լավ երգ: Խոսքս Beck-ի ու նրա սիրելի կյանքի՝ «Dear Life»-ի մասին է:

Alternative Rock-ը, կարծես, ստեղծված լինի աշնանը: Եթե ոչ, ապա գոնե այս երգը: Լավատեսությամբ լի մելանխոլիա՝ եղանակին համահունչ: Այս ամենի երաժշտական ուղեկիցը կարող է լինել ամերիկյան «Brand New»  խմբի «Same Logic/Teeth» երգը:

«Hurts» դուետը դարձավ մեկ հիթի աստղ՝ «Wonderful Life» երգի շնորհիվ, որի տեսահոլովակի առաջին տարբերակը արժեցել է ընդամենը 20 ֆունտ:

Եվ ահա, գիտելիքի օրվա առթիվ, դուետը թողարկում է նոր երգ՝ անտանելի տխուր տեսահոլովակով, որտեղ երեխաներ կան, բայց ոչ սեպտեմբերմեկյան թեմայով, այլ մեծահասակի ապրումների վրա ծիծաղող: –

Արձակուրդի ընթացքում եղան երգեր, որոնք լսելուց հետո հայտնվեցին իմ անձնական փլեյլիստում: Բայց նրանց մեջ եղավ մեկը, որը գնաց իմ փլեյլիստ առաջին իսկ նոտաներից՝ Ամերիկայում բնակվող չինացի ZHU-ի շնորհիվ:

Գրել կարծիք