[newmusic] Ջեքսոնի և Ջորջ Մայքլի Mash-Up-ները, Kendrick Lamar в юбке և շաբաթվա գլուխգործոցը՝ Deathless

[newmusic] Ջեքսոնի և Ջորջ Մայքլի Mash-Up-ները, Kendrick Lamar в юбке և շաբաթվա գլուխգործոցը՝ Deathless

Ինչպես ասում են՝ «չհասցրինք աչքներս թարթել»՝ 1 շաբաթն անցավ: Եվ եթե դժգոհ եք ժամանակի այսպիսի արագ ընթացքից, առաջարկում ենք այդ զգացողությունը փոխարինել լավ ու ամենակարևորը՝ նոր երաժշտությամբ, որն այս շաբաթ նույնպես անպակաս էր:

Շատ տարօրինակ զգացողություններ են առաջանում, երբ մահացած երգչի յութուբյան պաշտոնական էջում տեսնում ես նոր երգ: Այս շաբաթ միանգամից 2 այդպիսի դեպք գրանցվեց:

Նախ, սեպտեմբերի 6-ին Michael Jackson-ի էջում հայտնվեց Blood On The Dance Floor X Dangerous-ը, որը լուսահոգի Ջեքսոնի վերոհիշյալ հիթերի Mash-Up-ն է՝ խարնուրդը:

Այս խարնուրդի հեղինակն է The White Panda-ն: Բավականին հաջող է ստացվել, ի դեպ:

Այնպիսի տպավորություն է, որ Jackson-ն ու George Michael-ը միասին գտնվում են նույն վայրում, քանի որ հաջորդ օրը վերջինիս էջում նույնպես նորություն հայտնվեց՝ fantasy երգի վերամշակումը: Ինչպես նշել էր պարբերականներից մեկը՝ այս գործը լի է սեքսով և ֆանքով:

Գուցե մի քիչ չափազանցնում եմ, բայց ամերիկուհի Sa-Roc-ին կարելի է նկարագրել որպես «Kendrick Lamar в юбке»: Համենայն դեպս այդպիսի «vibe»-եր ստացա նրա նոր գործից՝ The Reckoning-ից: Դժվար է հավատալ, բայց սեքսուալ արտաքինով այս աղջիկն արդեն 35 տարեկան է:

Kaytranada-ի մասին արդեն այնքան եմ խոսել, որ մնում է պարզապես սպասել նրա նոր գործերին՝ առանց ավելորդ մեկնաբանությունների: Միայն կնշեմ, որ 2017-38-ը ուրբաթ կամ շաբաթ երեկոյան lounge ֆորմատով մի տեղ նստելու, վիսկի ըմպելու և երեկոյի համար նոր ծանոթություններ ձեռք բերելու սաունդթրեք է:

Եթե, այնուամենայնիվ, հանգստյան օրերին որոշել եք մնալ տանը, բայց երաժշտություն չլսել չեք կարող, dvsn-ի mood-ը հենց ձեզ համար է: Կիսամութ սենյակում ֆեյսբուքյան պատը ուսումնասիրելիս ու թեյ ըմպելիս չմոռանաք play կոճակը սեղմել հենց այս երգի վրա:

Ամերիկացի երգչուհի St. Vincent-ի ծանոթացա վերջերս, սակայն սկզբում նա ինձ ոչնչով չտպավորեց: Այս շաբաթ կրկին հանդիպելով նրա նոր երգին՝ որոշեցի համենայն դեպս լսել, և օ հրաշք՝ կարծիքս փոխվեց: Շատ դինամիկ և հաճելի ներքին էներգետիկա ունեցող երգ է Los Ageless-ը: Հուսամ համամիտ կլինեք ինձ հետ:

Երաժշտության ոլորտում հազվադեպ են հանդիպում երկվորյակներ, որոնք աչքի են ընկնում առաջին հերթին ոչ թե այդ կենսաբանական փաստով, այլ տաղանդով: Այդպիսի բացառություններից է Ibeyi-ին՝ Diaz երկվորյակ քույրերից բաղկացած դուետը: Նրանց Deathless-ն ինձ համար շաբաթվա գլուխգործոցն է՝ իր պարզունակ, բայց հետաքրքիր տեսահոլովակով, «դուխ» տվող տրամադրությամբ և, իհարկե, Արամ Խաչատրյանի երաժշտությունից ոգեշնչված ու ժամանակակից ջազի ամենահեռանկարային դեմքերից մեկի՝ Kamasi Washington-ի սաքսոֆոնային ընկերակցությամբ:

Գրել կարծիք