[newmusic] Ռուս ռոքի ծերուկ Би-2-ի և Oxxxymiron-ի դուետը, ձգող և թարմ Sudan Archives-ը և 50 Cent-ի էվոլյուցիան

[newmusic] Ռուս ռոքի ծերուկ Би-2-ի և Oxxxymiron-ի դուետը, ձգող և թարմ Sudan Archives-ը և 50 Cent-ի էվոլյուցիան

Այս շաբաթ երաժշտական գլխավոր նորությունը կարելի է համարել Arctic Monkeys-ի հայտարարությունն այն մասին, որ 2018-ին խումբը նոր ալբոմ կթողարկի:

SPOILER ALERT!!! Այս ցանկում և ոչ մի կատարող չունի վաստակավոր արտիստի կոչում, բայց քանի որ Մգեռ Արմենիան ուշացնում է նոր երգեր թողարկելը, ստիպված ենք բավարարվել եղածով:


Ռուսական ռեփ բաթլները վերջերս ամենուր են՝ Երեկոյան Ուրգանտից մինչև Շվիդկոյի «Ագորա» հաղորդում: Մշակութային ֆենոմենալ այս երևույթի հիմնական դերակատարներից է Oxxxymiron-ը՝ ռուսական ռեփի գերազանցիկը, ում օքսֆորդյան լեզվամտածողությունը երբեմն ավելորդ ու անհասկանալի է, բայց միշտ քննարկման ենթակա:

Այս ամենը շատ լավ հասկացել են նաև ռուսական ռոքի ծերուկներից Би-2 խումբը:

FIFA 18-ի գովազդն ընտրեց պարզ ու հանճարեղ մի գիծ՝ եթե մինչ այժմ խաղն էր ոգեշնչվում իրական կյանքից, ապա հիմա ամեն ինչ 180 աստիճան շրջվել է: Այս հրաշալի գաղափարը տեսանյութի վերածելու համար ներքաշել են նույնիսկ Christiano Ronaldo-ին:

«Ի՞նչ կապ ունի այս ամենը երաժշտության հետ» հարցին կպատասխանեմ, որ տարվա լավագույն գովազդներից մեկին մասնակցել է նաև Run The Jewels հիփ-հոփ դուետը՝ նոր երգով:

Ասում են՝ ամենաճիշտ երաժշտությունը Spotify-ում է, որը, ցավոք, անհասանելի է Հայաստանում, բայց հնարամիտները ներբեռնելու ձևերը գտնում են: Իսկ հասանելիներից մեզ մոտ է SoundCloud-ը, որի հիմնական առավելությունը YouTube-ի նկատմամբ՝ որակյալ սաունդն է:

Չգիտեմ՝ Shopping-ի The Hype-ը ինչպես կհնչեր YouTube-ում, բայց այստեղ շատ հաճելի երգ է երևում:

Սովորական գործ՝ ոչինչ չասող անուններով (բացի 50 Cent-ից): Հենց այս վերջին հանգամանքն էլ ստիպեց On & On-ը զետեղել այս ցուցակում՝ զուտ 50 Cent-ի «էվոլյուցիան» ի ցույց դարձնելու համար: Չեմ ուզում սնոբ թվալ, բայց եթե հավանեք այս երգը, ուրեմն 50 Cent-ը մի բան գիտի, որը հասու չէ իմ երաժշտական ուղեղին:

Հիշո՞ւմ եք Mr Hudson-ին: Էն որ Jay-Z-ի հետ «Forever young»-ն էր երգում:

Այս շաբաթ նա հայտնվեց նոր երգով՝ շատ բանալ անվանմամբ՝ «Can’t Forget You»: Սակայն այս անվանումը չի խանգարում երգի որակական հատկանիշներին, այնպես որ՝ հաճելի ունկնդրում:

Sudan Archives-ի մասին արդեն գրել եմ: Ինչ-որ բան կա այս աղջկա մեջ. մի կողմից թվում է, թե արդեն լսել ես նմանատիպ մի բան, մյուս կողմից՝ ձգողականություն ու թարմության զգացում: «Ինչ-որ բան պակասում է» զգացողության հետ լիովին համամիտ եմ, սակայն, կարծում եմ, դա ժամանակի հարց է:

Եթե «Ալիսան հրաշքների աշխարհում»-ը էկրանավորեին Ալֆրեդ Հիչքոքը կամ Սթենլի Կուբրիկը, շատ հնարավոր է ստացվեր Melanie Martinez-ի «Mad Hatter» տեսահոլովակը:

Բուն երգը, կարծում եմ, այնքան էլ լիարժեք ու գրավիչ չէր լինի առանց տեսահոլովակի, սակայն փաստացի երկուսն էլ առկա են՝ դառնալով հրաշալի համադրություն:

Գրել կարծիք