[newmusic] Նոր Depech Mode-ը, Լեդի Գագան, անակնկալ R&B (զարմանալի որակյալ) և ռեպ ու հիպ-հոպ` ըստ ճաշակի

[newmusic] Նոր Depech Mode-ը, Լեդի Գագան, անակնկալ R&B (զարմանալի որակյալ) և ռեպ ու հիպ-հոպ` ըստ ճաշակի

Նախավալենտինյան փետրվարն այս անգամ ուրախացրեց կոմերիցիոն ու անհետաքրքիր սիրային երգերի բացակայությամբ և Depeche Mode-ի վերադարձով, իսկ Hip Hop արտիստներն այս անգամ էլ չհիասթափեցրին:

Հին դպրոցի ռեպի սիրահարներին միանշանակ պետք է հայտնի լինի Raekwon անունը: Ժանրի դասականներից մեկը, չդավաճանելով իր արմատներին, թողարկել է նոր տեսահոլովակ` This Is What It Comes Too: Պարզ (բայց ոչ պրիմիտիվ) բիթ` 21-րդ դարի շնչով: Լսել բարձր, լավ որակով ու գլուխը տմբտմբացնելով:


Ինձ մոտ կարծես ավանդույթ է դառնում «ոչ մի շաբաթ առանց էլեկտրոնային երաժշտության» կարգախոսը: Այս անգամ ուզում եմ ներկայացնել Goldfrapp նախագծի Anymore-ը: Իհարկե, գլուխգործոց չէ, բայց գոնե տեսահոլովակից կարելի է էսթետիկ հաճույք ստանալ: Ինչպես շատ դիպուկ նշել է Յութուբի օգտատերերից մեկը, այս տեսահոլովակում պակասում է Թիլդա Սուինթոնը:


Lady Gaga-ի ֆենոմենը այդպես էլ մինչև վերջ չհասկանալով` ներառում եմ այս ցանկում նաև նրա նոր երգը, որը կրում է հոլիվուդյան հայտնի դերասան John Wayne-ի անունը: Կրկին մասշտաբային նկարահանումներ, մոտոցիկլետներ, խմիչք և այլն, բայց, ինչպես ասում են` տուն է, թող լինի:


Քանի որ այս շաբաթ բավականին հագեցած երգացանկ է ստացվել, հաջորդ 4 երգերը կներկայացնեմ մաքսիմալ հակիրճ, որպեսզի արագ հասնենք «շաբաթվա հերոսներին»:

Եվ այսպես` խիստ կանացի (այո, կան այդպիսիք), բայց ու որակյալ երգ ` ամերիկուհի Alexandra Savior-ից:

 


Կրկին չհիասթափեցնող Hip Hop կատարում ու ակնահաճո անիմացիոն տեսահոլովակ` ինձ համար նոր բացահայտված Fliptrix-ից:


Ի՞նչ կլինի, եթե իրար գումարես The Prodigy և Tame Impala խմբերն ու արդյունքում ստանաս երգ. Ըստ իս` կստացվի Twenty One Pilots-ի Heavydirtysoul-ը:

 

Եվ, մոդայիկ դարձած հնդկական մոտիվներով, ավելի ճիշտ հենց Հնդկաստանում նկարահանած տեսահոլովակ` Ալֆա-կնոջ մասին:

 


Իսկ հիմա անցնեմ այս շաբաթվա իմ ֆավորիտներին: R’n’B ժանրում հայտնվել է նոր և լակոնիկ անուն` SiR: Երբ առաջին անգամ «փլեյ տվեցի» այս տեսահոլովակը, կարծեցի, որ լսելու եմ հերթական լիրիկական, ոչինչ չասող մի երգ: Բայց ընթացքում SiR-ն ապացուցեց, որ հենց այնպես չէ մտել այս ոլորտ: Հիմա այս երգը` All In My Head-ը, դարձել է իմ անձնական փլեյլիստի անբաժան մասնիկը:

 

Ո՞ւր է հեղափոխությունը: Ահա այս հարցով լեգենդար Depeche Mode կամ, ինչպես նրանց ռուսական դիսկոտեկներում են ասում ` Дипи Шмот-ը, վերադարձավ: Ոչ մի շեղում սեփական փիլիսոփայությունից, այցեքարտ հանդիսացող երաժշտական կառուցվածքից ու ոճից և, արի ու տես, ծերության և ոչ մի նշույլ: Այս ամենը մեծ հույսեր են արթնացնում` 80-ականների էլեկտրոնային երաժշտության հայրերից նորանոր գործեր սպասելու:

Գրել կարծիք