[NASA] Աստղագետները հայտնաբերել են 7 բնակելի նոր մոլորակ. Ուղղակի շատ հեռու են

[NASA] Աստղագետները հայտնաբերել են 7 բնակելի նոր մոլորակ. Ուղղակի շատ հեռու են

Հայտնաբերվել է երկրորդ «Երկիրը», ամեն ինչ նոր պլանիտարիումի ու մարդկության համար պոտենցիալ նոր բնակավայրի մասին:

Ամերիկացի ու բելգիացի աստղագետները հայտարարել են Ջրհոսի համաստեղությունում 7 մոլորակներից բաղկացած համակարգ  հայտնաբերելու մասին, որոնք իրենց պարամետրերով շատ նման են երկրին: Նոր հայտնաբերված մոլորակները պտտվում են TRAPPIST-1 միայնակ աստղի շուրջ:

ՆԱՍԱ-ի պնդմամբ` դրանց վրա կարելի է բնակություն հաստատել:  Ըստ նրա` մոլորակներից 3-ը «կյանքի գոտում» են գտնվում, որտեղ ջուրը հեղուկ վիճակում կարող է կուտակվել մակերեսի վրա, իսկ մթնոլորտային բարենպաստ պայմաններում, մոլորակներից յուրաքանչյուրի վրա կարող է ջուր լինել:

Էկզոմոլորակները Երկրից հետու են 39 լուսային տարի: Գիտնականների հաշվարկով, ռեակտիվ օդանավով այդ հեռավորությունը կարելի է հաղթահարել 40 միլիոն տարում: Բելգիայի Լիեժի համալսարանի աստղաֆիզիկոս Միշել Ժիյոնը պնդում է, որ այս բացահայտումը ամենանշանակալին է վերջին 14 տարիներվա ընթացքում: Քանի որ TRAPPIST-1 –ը մյուս աստղերի պես պայծառ լուսավորություն չունի, գիիտնականներին հաջողվել է տեսնել մոլորակների համակարգն ու մեծ ճշգրտությամբ որոշել մոլորակներից 6-ի ծավալներն ու մոտավոր քաշը: Իսկ դրանցից մեկի վերաբերյալ չափումներն այնքան ճշգրիտ են, որ գիտնականները մեծ հավանականությամբ խոսում են դրա վրա ջրի առկայության մասին:

 TRAPPIST-1-ին ամենամոտ գտնվող 3 մոլորակներում բնակվելու համար շատ շոգ է, իսկ ամենահեռու մոլորակում՝ չափազանց ցուրտ: Այդուհանդերձ նրանք համոզված են, որ 2-րդ Երկիր մոլորակի հայտնաբերումը ոչ թե «եթե»-ի հարց , այլ` ժամանակի: 

Էկզոմոլորակների հայտնաբերումը դեռ սկիզբն է: Հաջորդ փուլում գիտնականները կփորձեն այնտեղ թթվածին ու մեթան հայտնաբերել, տվյալներ կհավաքեն, կհետազոտեն մոլորակների մթնոլորտային պայմանները: Ավելի ճշգրիտ`  տեղեկություն գիտնականներն ակնկալում են ստանալ առաջիկա 5 տարիներին: Այս ֆոնին վերսկսվել են խոսակցությունները այլմոլորակայինների գոյության մասին: ՆԱՍԱ-ի բացահայտումը կարող է շատ հարցերի պատասխաններ տալ: Այս հարցում աստղագետներին կօգնի«Ջեյմս Ուեբ» նորագույն աստղադիտակը, որը ՆԱՍԱՆ ծրագրում է տիեզերք ուղարկել աշնանը:

 

Գրել կարծիք