Նյու Յորքի դպրոցներում ծնողները կվճարեն ինտերնետային միավոր-փողերով

Նյու Յորքի դպրոցներում ծնողները կվճարեն ինտերնետային միավոր-փողերով

Վճարման այս համակարգը համարվում է թվային ապագայի համակարգ: Կրթական հաստատությունները վստահ են, որ նրանք մեկ քայլ առաջ են անցել բոլորից: Ապագան իրենցն է:

Թվային արժույթը մուտք է գործում իրական կյանք և կարող է դառնալ վճարման նոր համակարգի ավելի արդյունավետ միջոց: Այս համոզմանն են Նյու Յորքյան մասնավոր նախադպրոցական հաստատությունների ղեկավարները:

Մոնտեսորիի և Մանհեթենի դպրոցները որոշել են հաստատություններում ուսման համար նախատեսվող վճարն ընդունել թվային արժույթով՝ Բիթքոինով, լայթքոինով: Սա նոր համակարգ է, որը գործում է թվային տիրույթում: Գործարքը կատարվում է Coinbase-ի միջոցով, որը կրիպտո-վճարումները ավտոմատ կերպով փոխարկում է ԱՄՆ դոլարով:

Ուսումնական հաստատությունների ղեկավարները վճարման այս կարգին են անցել՝ ծնողներից ստանալով բազմաթիվ դիմում-խնդրանքները: Այս քայլը համարվում է համարձակ ու հեռանկարային՝ վստահ են ուսումնական հաստատություն ղեկավարները:

 

COINDESK

Գրել կարծիք