60-անց կանանց չափազանց անկեղծ  խորհուրդները 30-ամյա կանանց

60-անց կանանց չափազանց անկեղծ  խորհուրդները 30-ամյա կանանց

newmag-ը ներկայացնում է 60-ամյա կանանց մասին հայտնի օնլայն ամսագրի հիմնադիր Մարգարեթ Մաննինգի հավաքած խորհուրդները: 60 անց իմաստուն կանայք պատմել են իրենց կյանքի մասին: 

Առաջարկում ենք Ձեզ հետևել իմաստուն կանանց խորհուրդներին, որոնք կյանքի մեծ փորձ են ունեցել և սովորեցնելու շատ բան ունեն: Մարգարեթը խնդրել է նրանց՝   խորհուրդներ տալ երիտասարդ կանանց:  Խորհուրդ-մաղթանքներն այդքան էլ շատ չեն, բայց ամեն մեկը ոսկի է:

Ապրե՛ք ներկայով:

Դուրս եկե՛ք չորս պատերից և զբոսնե՛ք:

Գտե՛ք Ձեր հոբբին: Դա կլինի Ձեր փրկությունը:

Ազնիվ եղե՛ք ինքներդ Ձեզ հետ:  Դա իսկապես դժվար է, բայց ի օգուտ Ձեզ է:

Մոռացե՛ք հասարակության մեջ ձևավորված տարիքային կարծրատիպերի մասին:

Մի անհանգստացե՛ք, որ մեծանում եք, անհանգստացեք այն բանի համար, որ ձանձրալի չդառնաք:

Բոլորն են ծերանում, և կարևոր չէ՝ վախենում եք դրանից, թե՝ ոչ: Ուղղակի ապրե՛ք:

Մի՛ դադարեք ներշնչանք փնտրելուց:

Կյանքը հասարակ բան է, բայց ապրելը երբեմն դժվար է: Սովորե՛ք, կարդացե՛ք, ճամփորդե՛ք:

Գնե՛ք դասական հագուստ: Դասականը միշտ մոդայիկ է:

Գումար մի ծախսե՛ք կոշիկի վրա, տղամարդիկ, միևնույնն է, ուշադրություն չեն դարձնում դրա վրա, նրանք նայում ենք Ձեր ծնկներին:

Ազատվե՛ք հին  հագուստից, դեն նետե՛ք անպիտան իրերը:

Փայփայե՛ք հասարակ իրերը և մի՛ բարդացրե՛ք Ձեր կյանքը:

Ձեր հարազատների հետ վարվե՛ք այնպես, ինչպես որ կցանկանայիք, որ Ձեզ հետ վարվեն:

Սիրե՛ք անկեղծորեն և անձնվիրաբար:

Որոշե՛ք երեխա ունենալ այն ժամանակ, երբ իսկապես ուզում եք: Ճիշտ ժամանակ գոյություն չունի:

Կարեկցե՛ք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ Ձեզ:

Որքան հնարավոր է շատ լուսանկարվե՛ք: Որոշ մարդիկ կգնան Ձեր կյանքից, իսկ լուսանկարները հավերժ կմնան Ձեզ հետ:

Սովորե՛ք ներել:

Մոռացե՛ք զայրույթն ու վրդովմունքը, հիշե՛ք միայն դրականը:

Վերահսկե՛ք ձեր մտերիմ շրջապատը, օտարների  թույլ մի տվեք մտնել, դա շատ կարևոր է:

Գնահատե՛ք Ձեր ընտանիքը: Այն միշտ Ձեր կողքին է, միշտ Ձեզ օգնելու է՝ ինչ էլ որ լինի:

Երբեք մի՛ պառկեք քնելու, եթե զայրացած եք Ձեր, կամ Ձեր ընկերների վրա:

Ձեր մտերիմներին հաճախ ասե՛ք, որ  սիրում եք նրանց:

30-ից հետո գալիս է Ձեր ծաղկուն տարիքը, բացահայտե՛ք Ձեր գեղեցկությունը:

Ժամանակը մի՛ վատնեք ու մի՛ անհանգստացեք բաների վրա, որոնք  ի վիճակի չեք  փոխել:

Վե՛րջ տվեք վատ հարաբերություններին, վատ մարդուն չեք փոխի:

Հոգ տարե՛ք ձեր մաշկի մասին, հաճախ ժպտացե՛ք:  

Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին:

Ձեր մասին վատը մի՛ ասեք, նույնիսկ մի՛ մտածեք:

Սովորե՛ք ինքներդ Ձեզ վերաբերվել ինքնահեգնանքով:  Ամեն ինչ սրտին մոտ մի՛ ընդունեք:

Մի՛ ձգտեք  կատարելության, եղե՛ք եզակի:

Ձեր երեխային երբեմն թույլ տվե՛ք լինել ձեր ուսուցիչը:

Եղե՛ք մարտիկ: Սովորե՛ք լինել ճարպիկ ու ինքնաբավ:

Երբեք թույլ մի՛ տվեք վախը հաղթի Ձեզ:

Մի՛ դադարեցրեք Ձեր մտավոր, հոգևոր ու ֆիզիկական զարգացումը:

Գնահատե՛ք ծերանալու առավելությունները, ամեն տարվա հետ պակասում է Ձեր պատասխանատվությունը և ավելանում է անկախությունը:

Ոչ ոքի թույլ մի՛ տվեք ասել, որ դուք բավականին ծեր եք՝ ինչ-որ բան անելու համար:

Մի վախեցե՛ք: 70 տարեկանում ամեն ինչ լավ կլինի: Բնությունը մեզ նախապատրաստում է մեր կյանքի ամեն փուլի համար:

Աղբյուրը

Գրել կարծիք