Առցանց ծանոթությունները խթանում են ազգամիջյան ամուսնությունների աճը․ ահա, թե ինչպես

Առցանց ծանոթությունները խթանում են ազգամիջյան ամուսնությունների աճը․ ահա, թե ինչպես

1990-ականներին ստեղծվեցին առաջին կայքերը, որոնցով մարդիկ կարող էին միմյանց հետ ծանոթանալ։ Դրանք փոխեցին շփումների կառուցվածքն ու ձևը, և այսօր շատերն իրենց երկրորդ կեսին գտնում են առցանց հարթակներում։

Մարդիկ իրենց երկրորդ կեսին նախկինում գտնում էին մտերիմների, ընկերների, բարեկամների կամ գործընկերների միջոցով։ Ծանոթությունների կայքերը փոխեցին ամեն ինչ և հիմա մեզ հնարավորություն են տալիս ծանոթանալ ցանկացած մարդու հետ աշխարհի ցանկացած անկյունից։

Համացանցն ծանոթությունների համար երկրորդ պոպուլյար միջոցն է հետերոսեքսուալ զույգերի և առաջինը՝ միասեռ զույգերի համար։

Համացանցի տված հնարավորությունները նշանակալի ազդեցություն են թողել հասարակության վրա։ Մարդիկ, ովքեր հանդիպում են միմյանց առցանց հարթակում, հիմնականում միմյանց չգիտեն։ Արդյունքում հայտնվում են նախկինում գոյություն չունեցող սոցիալական կապեր։

Գիտնականների հետազոտություները ինտերնետ-ծանոթությունների շրջանակում

Էսսեքսի համալսարանից Խոսե Օրտեգան և Վիեննայի համալսարանից Ֆիլիպ Էրգովիչը հետազոտում են, թե հասարակությունում ինչպես է փոխվել ռասային բազմազանության ընկալումը։ «Մենք կարևոր առաջադրանք ունեինք․ հասկանալ տարբեր ազգամիջյան ամուսնությունների առաջացման պատճառները»,- ասում են Օրտեգան և Էրգովիչը։

Նրանք նախագծել են հասարակության մոդել, որտեղ տարբեր ազգերի տղամարդիկ և կանայք կարող են զուգընկեր ընտրել, որոնց հետ կապ կա։ Այդպիսի հասարակությանը բնորոշ է միջմշակութային ամուսնությունների ցածր մակարդակը։ Սակայն մի ուրիշ մոդել, որտեղ գիտնականները կապ են ստեղծել էթնիկ տարբեր խմբերի միջև, ցույց է տվել, որ օտարազգիների միջև ամուսնություների մակարդակը կտրուկ աճել է։


Կարդացեք նաև․


«Մեր մոդելը ցույց է տալիս, թե առցանց ծանոթությունները գործնականում ինչպես են ամբողջությամբ ազդում ազգամիջյան ամուսնությունների աճի վրա»,-վստահեցնում են գիտնականները։ Նրանց խոսքով, մոդելը ցույց է տալիս, որ առցանց ծանոթությունների հիմքի վրա ստեղծված ամուսնություններն ավելի ամուր են։

Գիտնականներն իրենց ստեղծած հասարակության մոդելի հետազոտության տվյալները համեմատել են ԱՄՆ-ում աճող ազգամիջյան ամուսնությունների տեմպի հետ։ Երկրի որոշ հատվածներում դրանք արգելված էին մինչև 1967 թվականը։ Սակայն, 1995 թվականին, երբ հայտնվեցին առցանց ծանոթությունների կայքերը, ինչպիսին Match.com-ն է, ազգամիջյան ամուսնությունների թիվն ավելացավ։

Ազգամիջյան ամուսնությունների թիվը կտրուկ աճեց  2000-ականներին, երբ առցանց ծանոթությունները դարձան ավելի պոպուլյար։ Հաջորդ թռիչքը 2014-ին էր։ Ավելի շուտ, դրա վրա ազդեց առցանց ծանոթությունների համար ստեղծված  Tinder հավելվածը, որից օգտվում է 50 միլիոն մարդ։ Հավելվածի շնորհիվ ամեն օր միմյանց հետ ծանոթանում է 12 միլիոն մարդ։

LIFEHACKER

Գրել կարծիք