OpenHub՝ աղմուկ, որը ստեղծում է աշխատանքային մթնոլորտ

OpenHub՝ աղմուկ, որը ստեղծում է աշխատանքային մթնոլորտ

OpenHub ծառայությունը հարմար է տանը աշխատողներին: Կայքը ստեղծում է տպավորություն, որ աշխատում եք մարդաշատ վայրում:

OpenHub-ը հասարակ կայք է, որի օգնությամբ կարելի է ընտրել հաճելի աշխատանքային աղմուկ` կենտրոնանալու և երկար աշխատելու համար: Նրանք, ովքեր սովորել են աշխատել աղմկոտ գրասենյակներում, նյուզռումներով, երբեմն տեղափոխվելով անաղմուկ աշխատաքային տարածք, խնդիր են ունենում կենտրոնացման հետ: 

OpenHub ծառայությունն առաջին հերթին նրանց համար է, ովքեր աշխատում են տանը: ֆրիլանս աշխատողները հաճախ նեղվում են ճնշող լռությունից, որը կարող է լինել ավելի վախենալու, քան աղմկոտ հարևանները կամ պատուհանի տակ աշխատող շինարարները:

OpenHub

Կայքը ստեղծում է տպավորություն, որ կարծես աշխատում եք մարդաշատ վայրում: Մեկ սեղմումով կարող եք անջատել ֆոնային աղմուկը, և լսել, ինչպես են հեռվում  թերթում փաստաթղթերը կամ  բարձրակրունկներով քայլում ճռռացող հատակին:


Կարդացեք նաև.


Կարելի է ավելացնել նաև լրացուցիչ գործիքներ՝ կատվի մլավ,  փողոցում սլացող մեքենայի ձայն, սրճարանի աղմուկ, անգամ օդորակիչի ձանձրալի աղմուկ: Ձայների ինտենսիվությունը ևս հնարավոր է կարգավորել, ստեղծում է միջավայր, կարծես՝ գրասենյակում կամ քովորքինգ տարածքում եք:

OPENHUB

Գրել կարծիք