Oumuamua. Միջաստղային օբյեկտը կարող է նոր բացահայտումների առիթ դառնալ

Oumuamua. Միջաստղային օբյեկտը կարող է նոր բացահայտումների առիթ դառնալ

Նոյեմբերի 19-ին Հավայան կղզիներում տեղադրված աստղադիտակը առաջինըւ նկատեց ու ֆիքսեց միջաստղային երկնաքար:

Երբ գիտնականները թերթում էին աստղադիտարանի նկարահանված պատկերները, սկզբում կարծեցին, թե դա գիսավոր աստղ է: Սակայն նախորդ օրերին նկարները վկայում էին՝ այս երկնային մարմինը նման չէ մյուսներին: Այն իր հետևից հետքեր չի թողնում: Հետագա դիտարկումների արդյունքում աստղագետները համոզվեցին՝ այս մարմինը Արևային համակարգից չէ: Այն հեռվից է եկել ու առաջին անգամ: Օումուամուա՝ ահա այսպես կոչեցին այս օբյեկտին, որը նշանակում է՝ «հեռվից ժամանած առաջին սուրհանդակ»:

 

 

Օտար մարմինն ուներ 400 մետր երկարություն և մոտ 40 մետր լայնություն: Ուներ շատ մեծ արագություն՝ 25 կմ/վ, (մինչև այդ ամենաարագ մարմինն ունեցել է 5կմ/վ արագություն): Յուրաքանչյուր ժամը մեկ պտտվում էր: Շրջապատված չէր գազով կամ փոշով, ինչպես լինում է գիսաստղերի դեպքում:

 

 

Որտեղից էր եկել Օումուամուան, հայտնի չէ, պարզ է միայն, որ միլիոնավոր տարիներ է անհրաժեշտ եղել, որ կտրեր ու անցեր դեպի մեր Արեգակնային համակարգ տանող ճանապարհը: Հայտնի չէ նաև ինչ նյութից է կազմված:

 

Օումուամուային Երկրից հնարավոր է եղել դիտել հոկտեմբերին 19-ին: Հիմա այն արդեն հեռանում է նույն արագությամբ, ինչ արագությամբ մոտեցել էր: Նոյեմբերի 1-ին աստերոիդն անցել է Մարսի ուղեծիրը, 2018-ի մայիսին կհասնի Յուպիտերին, 2024-ին նա կմոտենա Պլուտոնին և որոշ ժամանակ անց կլքի Արեգակնային համակարգը և այլևս երբեք չի վերադառնա:


Կարդացեք նաև


 

Ըստ Nasa-ի գիտնականների, միջաստղային օբյեկտները հաճախ են հայտնվում  Արեգակնային համակարգում, սակայն այնքան արագ են շարժվում, հնարավոր չի լինում ֆիքսել դրանք: Գիտնականները հույս ունեն, որ առաջիկայում իրենց սպասվում է նորանոր բացահայտումներ:

NASA

 

Գրել կարծիք