Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն

«ՏաԹևեր» ճոպանուղին և SKY CLUB ակումբը պարապլաներային թռիչքներ կկազմակերպեն Տաթևում:

Պարապլաներային առաջին թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Գորիսի օդանավակայանից։ Թռիչքի մասնակիցները 10-20 րոպե կսավառնեն Տաթևի շրջակա տարածքում՝ բարձունքից վայելելով Որոտանի կիրճի, Տաթևի վանական համալիրի գեղեցկությունը։  

Թռիչքների հետ կապված առաջարկներին ու ծառայություններին կարելի է ծանոթանալ «ՏաԹևեր» ճոպանուղու կայքում։  Կազմակերպիչները երաշխավորում են բարձր տրամադրություն ու անմոռանալի ժամանց։ Թռիչքի համար եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում թռիչքը կտեղափոխվի այլ վայր կամ այլ օր:

 

Գրել կարծիք