Ո՞վ է ԱՄՆ փոխնախագահը, որից վախենում են բոլորը

Ո՞վ է ԱՄՆ փոխնախագահը, որից վախենում են բոլորը

newmag-ը պատմում է, թե ինչու է ԱՄՆ փոխնախագահը ամենախորհրդավոր ու անհասկանալի քաղաքական գործիչը, ինչու են նրանից վախենում են շարքային ամերիկացիները:

Ընտրության օրը Ինիդիանապոլիսի պիցերիայի տիրուհին` Կրիստալ Օ’քոնարը, բոլորի համար մի-մի բաժակ վիսկի լցրեց ու կենաց ասեց` Աստված իմ, օրհնիր Դոնալդ Թրամփին, օրհնիր նաև մեր Մայքլին:   Հենց այդ պիցերիայում է սկսվել ԱՄՆ նոր փոխնախագահի, Թրամփից հետո երկրորդ քաղաքական դեմքի` Մայքլ Պենսի զարմանահրաշ կարիերան:

Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա հուլիսից, երբ տիկին Կրիստալը հրաժարվեց վարձով տալ իր պիցերիայի տարածքը գեյերի հարսանիքի համար: Կրիստալը դա արեց վստահ` հղում անելով «Կրոնական ազատության մասին ակտ»-ին, որը հենց նոր ստորագրել էր Ինդիանայի նահանգապետ Մայքլ Պենսը: Այդ ակտում որևէ խոսք չկար ոչ հոմոսեքսուալների, ոչ էլ նրանց հարսանիքների մասին: Մայքլ Պենսը չէր էլ պատկերացնում, թե այդ ակտը ինչ հետևանքներ կունենա: Ընդամենը երեք ամիս անց բռնկվեց դաշնային սկանդալ, երբ իռալանդուհի, խանդոտ կաթոլիկ միսիս Օ’քոնարը հայտարարեց, որ իր տարածք ոչ մի հոմոսեքսուալ ոտք չի դնելու:  Համառ գեյերը մեկ այլ ռեստորան գնալու փոխարեն, տիկնոջը դատի տվեցին` պահանջելով, որ թույլ տա իրենց հենց իր պիցերիայում անել հարսանիք: Միսիս Օ’քոնարը բոլոր լրատվամիջոցներին հայտարարեց, որ միասեռ ամուսնություններն իրեն սարսափեցնում են, ավելին, ինքը պատրաստ է փակել իր ռեստորանը, բայց  ոչ մի դատարան ի զորու չէ իրեն ստիպել, որ թույլ տա տղամարդկանց իրար հետ ամուսնանալ: Տիկինը նույնիսկ իրավական օգնություն խնդրեց նահանգապետից` հստակեցնելով, որ իր պիցերիայում ճաշել միասեռականներին թույլ կտա, բայց ամուսնանալ` ոչ:

Հենց այդպես, անակնկալ էլ Մայքլ Պենսը հայտնվեց Միացյալ նահանգների 2015 թվականի ամենամեծ քաղաքական սկանդալի կենտրոնում:  Սկզբում նա փորձում էր արդարանալ. «Ակնհայտ է, որ հասարակական զայրույթը իրավիճակի տարընկալումից է առաջացել: Խոսքը խտրականության մասին չէ, մարդկանց պետք է տալ հնարավորություն դիմակայելուպետության չափից դուրս ճնշմանը… ես պաշտպանում եմ…. Ինդիանայի բնակիչների կրոնական ազատությունը, բայց ես ինքս էլ զզվում են խտրականությունից: Եթե ես տեսնեի մի ռեստորան, որտեղ չեն ուզում սպասարկել միասեռականներին, այդտեղ չէի ճաշի»:

Բայց կատաղի միասեռականներին հանդարտեցնելն այդքան էլ հեշտ չէր: Սեռական փոքրամասնությունների իրավապաշտպանները նահանգապետին նույնիսկ վախեցնում էին` կոչ անելով ակտը չեղյալ հայտարարել: Այդ ժամանակ պիցերիայի տիրուհուն ու Պենսին իրենց պաշտպանության տակ են առնում հանրապետականներն ու նեոպահպանողականները: Մայքլ Պենսը որոշում է, որ հենց ինքն էլ կղեկավարի պահպանողական ալիքը` ընդունելով հղիության արհեստական ընդհատման դեմ օրենք: Արգելվում են աբորտները, եթե չկայինպտուղի զարգացման  լուրջ գենետիկ խնդիրներ: Այս օրենքն էլ դուր չի գալիս կանանց իրավապաշտպաններին: Պենսը ընդունեց նաև օրենք, որն արգելում էր դաշնային միջոցներն ուղղել տեղական ոչ կոմերցիոն կազմակերպություններին, որոնք ընդունում են ներգաղթյալներին:

Արդյունքում, ըմբոստ նահանգապետին քննադատեց նույնիսկ Սպիտակ տան մամուլի խոսնակը` խոստանալով նահանգին պատժել տնտեսական միջոցներով. «Ընտրողները պետք է իմանան, որ խտրականությունը վնասում է գործարարությանը»: Այսօր Ինդիանայի բնակիչներն այս խոսքերը համարում են մարգարեական: Այդ իրադարձություններից մեկ տարի անց` 2016-ի նոյեմբերին, ինդիանացիները մեկ անգամ չէ, որ կհիշեն իրենց նահանգապետ Պենսին: 

Մայքլ Ռիչարդ Պենսը ծնվել է կաթոլիկ իռլանդացիների  ընտանիքում 1959 թվականի հունիսի 7-ին: Նա  Թրամփից փոքր է տասներեք տարով: Նա դեռ մանկուց երազում էր լինել ուշադրության կենտրոնում: Պատանեկության տարիներին երազում էրդառնալ հեռուստալրագրող, որոշ ժամանակ նույնիսկ ռադիոյում է աշխատում:  Բայց ռադիոհաղորդավարի աշխատավարձը շատ քիչ էր, ու Մայքլն ընդունվում է Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Այդ ժամանակ Մայքլը դեռ Դեմոկրատական կուսակցության անդամ էր ու Քենեդիի կուրսի կողմնակից:1988-ին նա առաջին անգամ առաջադրվում է Կոնգրես, բայց պարտվում է: 1990-ին նորից է առաջադրվում, նորից պարտվում: Դրանից հետո աշխատում է Indiana Policy Review Foundation ոչ կոմերցիոն ընկերությունում, որպես իրավաբան, աշխատում էր նաև ռադիոյում, որտեղ վարում էր քաղաքական «Մայքլ Պենսի շոուն»:

90-ականների վերջին Պենսի կյանքում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ: Կնոջ` Կարեն Բաթենի ազդեցությամբ նա փոխում է իր կրոնը, կաթոլիկից դառնում է բողոքական ավետարանչական: Փոխում է նաև քաղաքական հայացքները, 2000 թվականին Հանրապետականների կողմից ընտրվում է Կոնգրես: 2009-ին Պենսը մտնում է ամերիկյան քաղաքական էլիտա` դառնալով Կոնգրեսի կուսակցական երեք ազդեցիկ պաշտոնյաներից մեկը: Հնարավոր է, որ Պենսը «Խաղաքարտե տնակ» հայտնի սերիալի հերոսի նախատիպն է: Ինչպես սերիալի հերոս Ֆրենկ Անդերվուդը, Մայքլ Պենսը կարիերայի անկում է ունենում 2012-ին, երբ իշխանության է գալիս Օբաման: Պենսը լքում է իր պաշտոնը Կոնգրեսում, վերադառնում Ինդիանա, որտեղ նույն տարում դառնում է նահանգապետ: Ընտրողներին դուր եկավ նրա իդեալական ամերիկյան ընտանիքը` ընտանեկան կինը, ավետարանչական շարժման ակտիվ մասնակից, երեք երեխա, ավագ որդին էլ ծովային սպա, Իրաքի վետերան, երկու աղջիկներն էլ ուսանող: Ինդիանայում նա ամենախոշոր հարկային կրճատումն է անում, կրճատում է նաև գործազրկությունը, առաջարկում է բժշկական ապահովագրություն

Երբ Պենսը սեքս-սկանդալից հետո դեմոկրատների աչքում դարձավ ամենաահասարսուռ կերպարը, Հանրապետական կուսակցությունից հենց նրան վստահվեց աչքի տակով նայել Դոնալդ Թրամփին: Իհարկե, միլիարդերի ու կուսակցականի գործարքի բոլոր մանրամասները հույժ գաղտնի են, մամուլում միայն լուրեր տարածվեցին: Դրանցից մեկի համաձայն, Դոնալդ Թրամփն անձամբ է հենց Պենսի թեկնածությունն ընտրել: Թարմփին պետք էր ոչ միայն ուժեղ քաղաքական գործիչ, այլ մարդ, որը կլինի հնազանդ մարիոնետ ու կկատարի կուսակցական շեֆերի բոլոր պահանջները: Պենսն իդեալական թեկնածու էր: Այսօր Պենսը նորից հաղթական վերադառնում է Վաշինգտոն:  Չկամեցողները արդեն Պենսին կոչում են Բարության համաշխարհային իմպերիայի մոխրագույն կարդինալ, որը Թրամփին կպպտի այնպես, ինչպես սիրտը կուզի` կատարելով կուլիսներից հնչող հրամանները:

Մեծ հաշվով, ոչ ոք չգիտի` ինչ սպասել Պենսից: Այսօր Ամերիկայում հաճախ են հիշեցնում, որ Պենսը 2002-ին կողմ էր քվեարկել Իրաքում պատերազմի համար, որի համար այսօր հանրապետականները պախարակում են Հիլարի Քլինթոնին: Նույն կերպ, Լիբիայի ինտերվենցիայից երկու շաբաթ առաջ Պենսը շնորհակալություն էր հայտնել Բարակ Օբամային ու Հիլարի Քլինթոնին իրենց ջանքերի համար: Հիշում են նաև այն, որ Պենսը փոխել է իր տեսակետները գլոբալ տաքացման խնդրի շուրջ: 2006-ին Պենսն ասել էր, որ կլիմայական փոփոխությունների խնդիրը արհեստական ուռճացված է, մեկ տարի անց նա այդ հարցում պաշտպանում էր Սպիտակ տանը: 2009-ին նա ծիծաղում էր Օբամայի վրա, հայտարարելով, որ ոչ մի գլոբալ տաքացում էլ չկա, բայց արդեն 2010-ին ակտիվ պաշտպանում էր օրենքը, որը ստիպում էր կրճատել ջերմոցային գազերի արտանետումը:

Շատ շուտով, սակայն, նա նորից փոխում է իր տեսակետը, հայտարարելով, որ խիստ կասկածում է, որ շրջակա միջավայրի ազդեցությունը որևէ կապ ունի կլիմայի փոփոխությունների վրա: Պենսը նաև քվեարկեց, որ չեզոքացնի կլիմայի պաշտպանության ֆինանսավորման ծրագիրը: Այսօր արդեն շատերն են փորձում գուշակել, թե ինչ կարծիք կհայտնի Պենսը: Նա ամենախորհրդավոր ու անհակասական քաղաքական գործիչն է, նրանից վախենում են շարքային ամերիկացիներ, քանի որ մի օր հասկացան, որ  ընտրել են Թրամփին, բայց իշխանության են բերել Պենսին:

Երբ Թրամփը հայտարարեց, որ հղիության անօրինական ընդհատում արած կանանց պետք է ինչ-որ կերպ պատժել, Պենսը հայտարարեց, որ դա զգացմունքային գնահատական էր, որը դեռ կսղագրվի: Իսկ երբ Թրամփն ասաց, որ դաշնային դատավոր Գոնզալո Կուրիելն իրեն ատում է, որպես մեքսիկացի` Մեքսիկական բարձր պատի համար, Պենսը պաշտպանեց իր հայրենակից դատավորին: Իրականում, ԱՄՆ Սահմանադրությամբ փոխնախագահը չունի հատուկ լիազորություններ: Բայց այդ պաշտոնը հրաշալի հարթակ է հետագայում նախագահ դառնալու համար: Առանց ընտրության նախագահ դառնալու ավելի մեծ շանս  ունի փոխնախագահը: Նախկինում ինը փոխնախագահներ դարձել են նախագահ, երբ նախագահները մահացել են, սպանվել կամ հրաժարական են տվել:

Գրել կարծիք