Pokemon Go. սենսացիայից մինչև հիասթափություն՝ ընդամենը մեկ տարում. տեսա՞ք՝ ինչ եղավ

Pokemon Go. սենսացիայից մինչև հիասթափություն՝ ընդամենը մեկ տարում. տեսա՞ք՝ ինչ եղավ

Ինչո՞ւ երբեմնի սիրելի բջջային խաղն իր թողարկման պահից մեկ տարի անց գրանցեց խայտառակ պարտություն

2016 թվականի ամռանը, երբ Pokemon GO խաղալով տուն էի գնում, իմ առջև հայտնվեց մի երեխա՝ իր iPhone-ը գլխավերևում պահած:  Նա փայլող աչքերով նայեց ինձ: Հետո մենք զրույցի բռնվեցինք, խոսեցինք Pokemon-ների մասին: Ու ես հասկացա՝ Pokemon GO-ն դարձել է ավելին, քան սովորական խաղը: Pokemon-ի ֆենոմենը անբացատրելի էր:

Pokemon GO խաղը թողարկվեց 2016-ի հուլիսի 6-ին՝ Niantic Labs-ի, Nintendo-ի և The Pokemon Company-ի կողմից: Մի քանի շաբաթը բավարար էր, որ Pokemon-ի արկածները բոլորին խելքահան անեին: Այն դարձել էր փոփ-մշակույթի մի մասը: Բջջային հավելվածով խաղը ներբեռնում էին բոլորը: Ասում են՝ այն գրավել էր աշխարհի գրեթե կեսը: Շատերը վազում էին կենտրոնական այգիներ՝ հրեշներ որսալու:

Pokemon GO-ի The Silph Road ռեսուրսային կենտրոնի ղեկավարի դիտարկմամբ,  խաղի մասսայականությունը և հաջողությունը կապված էր գովազդից ու բրենդինգից: Pokemon GO-ն դարձավ գիշերային հիթ: Հետո դա վիրուսի նման տարածվեց. երբ քո շրջապատում բոլորը խաղում են, և դա տեսնում ես, ապա քո մեջ էլ է ցանություն առաջանում խաղալ, այն վիրուսի պես քեզ էլ է վարակում: Սա կոչվում է «Վիրուսային մարքեթինգ»:

Որպես կանոն, յուրաքանչյուր վիրուսային երևույթի բնորոշ է արագ տարածումն ու արագ վերացումը: Հետաքրքրությունը խաղի նկատմամբ գնալով պակասեց: Եթե հուլիսի վերջին խաղացողների քանակը հասել էր 25 միլիոնի, ապա սեպտեմբերին գրանցվեց անկում: Վիճակագրությունը ցույց էր տալիս, որ 5 խաղացողներից 4-ը դուրս էին գալիս խաղից: 2016-ի վերջին մնացին 7.5 միլիոնը:

Ինչո՞ւ երբեմնի սիրելի բջջային խաղն իր թողարկման պահից մեկ տարի անց գրանցեց խայտառակ պարտություն և արժանացավ նուն ճակատագրին, ինչ The Mannequin Challenge կամ ALS Ice Bucket Challenge-ը:

Ոչ մի խթան՝ խաղը շարունակելու համար

Ճիշտ է, Pokemon GO-ն դեռ խաղում են միլիոնավոր մարդիկ, բայց ընդհանուր հետաքրքրությունը խաղի նկատմամբ նվազել է: Կորել է խաղի մոտիվացիան:

Միակ պարգևը մետաղադրամն է, որի օգնությամբ խաղացողը ձեռք է բերում փորձված pokemon-ներ: Խաղը չունի որևէ կոնկրետ նպատակ, դա էլ նպաստում է հետաքրքրության նվազմանը:

Գյուղական շրջաններում չկա pokemon-ի երկիր

Pokemon GO-ն հեշտ է խաղալ խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Տոկիոյում, Լոնդոնում, սակայն փոքր շրջաններում կամ երկրներում անհնար է գտնել Pokemon-ներ: Շատերը հենց դրա համար էլ դուրս մնացին խաղից:

Մեծ համբերություն՝ pokemon-ն վարպետ դառնալու համար

Pokemon GO-ն նախատեսված է 18-ից 29 տարեկան երիտասարդների համար, սակայն խաղում էին երեխանները: Խաղը ունի երկու ասպեկտ՝ բռնել ու կռվել: Երկու ասպեկտներն էլ նախնական փուլում լիարժեք զարգացած չէին: Դժվար էր նաև գտնել Pokemon-ի ճիշտ վայրը: Դու կարող էիր ծախսել 10 րոպե և ավելի, 3 կմ տարածքում Pokemon հայտաբերելու համար, իսկ երբ գտնում էիր, պարզվում էր, որ հօդս է ցնդել: Արդյունքում պետք էր ունենալ մեծ համբերություն՝ Pokemon վարպետ դառնալու համար: Ինչը, բնականաբար, շատերի համար դժվար էր ու անիմաստ:

Ահա, թե ինչու միլիոնավոր խաղացողներ այդքան արագ ներբեռնեցին ու այդքան էլ արագ ջնջեցին խաղը:

COMPLEX

Գրել կարծիք