Հնագետները Պոմպեյում միասեռականների գերեզման են հայտնաբերել, նաև հասարակաց տներ, ամոթալի արտեֆակտներ

Հնագետները Պոմպեյում միասեռականների գերեզման են հայտնաբերել, նաև հասարակաց տներ, ամոթալի արտեֆակտներ

150 տարի շարունակ հնէաբանները պեղումներ են իրականացում հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում, որտեղ մ. թ. 79 թ.–ին ժայթքել էր Վեզուվ հրաբուխը։

Մինչև օրս հնագետները Պոմպեյից բազմաթիվ մարդկանց մարմնի մնացորդներ ու կմախքներ են հայտնաբերել, բայց պեղումներից մեկի ժամանակ հայտնբերվածը շատ է հետաքրքրել գիտնականներին: Պոմպեյի հետազոտական կենտրոնի  տնօրեն Մասսիմո Օսաննայի խոսքով  պոմպեյները չեն դադարել զարմացնել :Նրանք արտառոց զույգի կմախք են գտել՝ իրար գրկած: Կմախքները հայտնաբերել է Վիտտորիո Սպինացցոլան: Այդ ժամանակ գիտնականների  խումբը կարծել է, թե դրանք կանայք են, և կմախքն անվանել «երկու կույսեր»: Քրքրված հագուստը հնարավորություն չի տվել բացահայտել նրանց սեռը:

Բայց, ժամանակակից հետազոտությունների, ԴՆԹ-ի արդյուքնում պարզվել է, որ մահացածներն արական սեռի են՝ 18 և 20 տարեկան: Քանի որ Հին Հռոմում միասեռականությունը  տարածված է եղել, գիտնականները ենթադրել են, որ սիրեկաններ են: «Մենք չենք կարող վստհաբար ասել, որ նրանք սիրեկաններ են, բայց նրանց կեցվածքը թույլ է տալիս այդպիսի ենթադրություն անել, դժվար է հստակ ասել», -ասել է Օսաննան:

«Երբ պարզվեց, որ այդ երկուսն աղջիկ չեն, մի քանի գիտնականներ ենթադրեցին, որ նրանց միջև անձնական կապ կա, բայց դա ընդամենը ենթադրություն է, որը հնարավոր չէ ստուգել, բայց կարելի է հստակ ասել, որ նրանք ո՛չ հարազատներ են եղել, ո՛չ եղբայրներ, ո՛չ էլ՝ հայր ու որդի»,-ասել է հետազոտական խմբի ղեկավար Ստեֆանո Վանակորեն:

ՄՈԽՐԻ ՏԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՆՐԵԸ

Հրաբխային մոխիրի տակ թաղված մարդկանց և կենդանիների տեղում դատարկ տեղեր են հայտնաբերվել:  2015-ին գիտնականներն  այդ դատարկ տեղերը գիպսով են լցրել: Այդպիսով նրանց  հաջողվել է վերականգնել հրաբխային ժայթքման ժամանակ զոհերի կեցվածքները մահվանից առաջ։ Օրինակ տեղի բնակիչների մասին նրանք բավականին տեղեկություններ են հավաքել  պատերի վրայի գրառումներից: Պատերին եղել են գովազդներ, քաղաքային իշխանությունների մասին քննադատական  նյութեր: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև մոտ 25 հասարակաց տներ, հագուստների մնացորդներից պարզվել է, որ ակումբներում հիմնականում աշխատել են արևելյան ու հունական ծագումով մարմնավաճառներ:

ՊՈՄՊԵՅԻ ԱՄՈԹԱԼԻ ԱՐՏԵՖԱԿՏՆԵՐԸ

Նեապոլի հնագիտական թանգարանում կա այսպես կոչված գաղտնի սենյակ՝ ոչ սովորական ցուցանմուշներով: Սա աշխարհի՝ էրոտիկ մշակույթի թեմատիկայով հնագույն թանգարանն է: Այստեղ հավաքված են էրոտիկ արտեֆակտներ՝ հայտնաբերված հենց Պոմպեյում: Այս գտածոները հայտնաբերելուց հետո հնագետների մոտ հոդս են ցնդել կլասիցիզմի դարաշրջանի չոր ու խիստ էսթետիկայի մասին ձևավորված պատկերացումները:

«Ամոթալի» արտեֆակտները հայտնաբերվել են քաղաքի հասարակաց տներից մեկի պեղումների ժամանակ. կենցաղային իրեր՝ արական սեռական օրգանի տեսքով, գրառումներ և որմնանկարներ, քանդակագործության նմուշներ, որոնք պատկերում են կենդանապղծության և սոդոմիայի տեսարաններ:

Գիտնականները երկար ժամանակ կասկածել են՝ ինչպես վարվել այս չափազանց բացահայտ արտեֆակտների հետ: Դրանց ճակատագիրը որոշել է Սիցիլիայի թագավոր Ֆրանչեսկո 1-ինն, ով կնոջ ու դստեր հետ մասնակցել է պեղումներին ու խիստ վրդովվել: 1819-ին նա հրամայել է այդ ամենը տեղափոխել մայրաքաղաք ու փակել «գաղտնի կաբինետում»: Իսկ ամոթալի բովանդակությամբ որմնանկարները, որոնք Պոմպեյում բազմաթիվ են եղել, հրամայել է քողարկել և բացել միայն որոշակի գումարի դիմաց, այն էլ՝ միայն տղամարդկանց առաջ:

ՎԵԶՈՒՎԻ ՀՐԱԲԽԻ ՄԱՍԻՆ

Մ.թ. 79 թ-ին,  Վեզուվի ժայթքման հետևանքով Պոմպեյը քանի հռոմեական քաղաքների հետ վերացել է երկրի երեսից: Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով, մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդները։  Լավան մեծ արագությամբ ծածկել է, դրանից արձակված տաք էներգիան 500 անգամ գերազանցել է Հիրոսիմայի ատոմային ռումբի պայթյունի էներգիային:

Gazeta.ru

Գրել կարծիք