Պոնչո կրելու 6 տարբերակ. Այլընտրանք շարֆին, պուլովերին ու բարակ բաճկոնին

Պոնչո կրելու 6 տարբերակ. Այլընտրանք շարֆին, պուլովերին ու բարակ բաճկոնին

newmag-ը ներկայացնում է պոնչոներն ավելի ժամանակակից ու ոճային համադրելու մի քանի օրինակ

Պոնչոն գործած ծածկոց է, որն ունի գլխի համար նախատեսված անցք: Ժամանակակից պոնչոներն, իհարկե, ավելի բազմազան գործվածքներից են լինում: Այն կարող է լինել, ինչպես տրիկոտաժից, այնպես էլ մեծ գործվածքից, որը կհիշեցնի սկանդինավյան հարմար ջեմպերները: Պոնչոն կարող է լինել նաև բարակ քաշեմիրից, բրդից ու նույնիսկ մետաքսից: Շատ պոնչոներ ավելի շատ հշեցնում են պուլովեր, դրանք կարող են նաև ձեռքերի համար փոքրիկ կտրվածքներ ունենալ: Որոշները նման են բաճկոնի, ունեն օձիք, կապյուշոն ու շղթայով կոճկվում են: 

Պուլովերի փոխարեն

Այսպիսի պոնչոները պետք է կրել պուլովերի փոխարեն զգեստի կամ բարակ տոպի վրայից: Եթե ցուրտ եղանակ է, կարելի է այն կրել վերարկուի կամ ծավալային պուխավիկի վրայից:  

Բոմպեր ու թիկնոց

Ազգային ասեղնագործած մոտիվներով  բոմպերի վրայից կրեք էթնիկական նախշերով գունեղ թիկնոց: Համդրությունը կլինի առավել քան ներդաշնակ:  

Դենիմից բաճկոն ու թիկնոց

Վանդակավոր ֆակտուրայով այս պոնչոն ու կոշտ կտորից դենիմը հիանալի համադրություն են:

Կաշվից բաճկոն ու պոնչո

Որպեսզի ցուրտ եղանակին սիրելի կաշվից բաճկոնից չհրաժարվեք, վրայից պարզապես կրեք հարմար ու տաք պոնչո:

Վերարկու ու պոնչո

Երբ տաք շարֆն արդեն չի փրկում, իսկ բարակ պուխավիկը վերարկուի տակից հագնելու համար դեռ շուտ է, կփրկի պոնչոն: Սա միջանկյալ տարբերակ է, որը կջերմացնի նոյեմբերյան ցրտին:

Պուխավիկ ու պոնչո

Պուխավիկի վրայից անփութորեն անկյունային գցված պոնչոն կլինի տաք, գեղեցիկ համադրություն:  

FORBES

Գրել կարծիք