Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին հարցազրույցը. Ես մեղսավոր եմ և սխալական

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջին հարցազրույցը. Ես մեղսավոր եմ և սխալական

Կաթոլիկ քահանայապետի առաջին հարցազրույցը՝ եկեղեցու ապագայի, համաշխարհային պատերազմի և աստվածային ներողամտության մասին:

Ֆրանցիսկոս պապն իր առաջին հարցազրույցը տվել է գերմանացի լրագրողի: Այդ զրույցը որպես պետական կարևորության գաղտնիք էր ընկալվում: Die Zeit խմբագրությանը խնդրել էին պահպանել լռություն, մինչև, ի վերջո, կհանդիպեն պապի հետ: Տևական նախապատրաստությունից հետո հրավեր ստացվեց հենց իրենից` պապից:

Հանդիպման վայրը Վատիկանի Santa Marta հյուրատունն է. զրույցների սրահը հազիվ թե կարող էր նվազ ներկայացուցչական լինել: Կանաչ պաստառով 6 բազկաթոռ, Հովհաննես XXIII-ի դիմանկարը, հեռուստացույց: Այստեղ պապն ընդունում է գրեթե բոլոր այցելուներին: Նույնիսկ մեկ բաժակ ջուր չկա, ինչպես մյուս հանդիպումներում:

Ֆրանցիսկոս պապն այդ սրահի վերևում  է ապրում, նրա ննջարանի պատուհանը նայում է ուղիղ պատին: Պապը, որի 80-ամյակն անցած դեկտեմբերին լրացավ, խոսում է դանդաղ, կենտրոնացած, բայց այնքան կամաց, որ դժվար է լրացուցիչ հարցեր չտալ:

Զրույցը իտալերեն էր` պապի նախաձեռնությամբ. նա գերմաներեն թարգմանությունը օրիգինալի հետ համեմատեց, որը գրի էր առել իր աշխատակիցը: Նրա խմբագրումներն աննշան էին. քաղաքական գործիչներն ավելի շատ շտկումներ են անում:

DIE ZEIT – Հա՛յր Սուրբ, 80-ականների կեսին Դուք երկար ժամանակ Գերմանիայում եք եղել, որպեսզի հոգևորական և փիլիսոփա Ռոմանո Գվարդինիի մասին դիսերտացիա գրեք: Ասում են` այդ ժամանակ Դուք ցնցված էիք նկարով, որը պատկերում էր հանգույցներն արձակող Մարիամ Աստվածածնին: Բարոկկոյի դարաշրջանի նկարիչ էր ստեղծել այն, մոտավորապես 1700 թվականին: Կտավը տեղադրված էր Աուգսբորգի Սուրբ Պետրոս եկեղեցում:

Ֆրանցիսկոս պապՈչ, ճիշտ չէ:

– Դա այդպես չէ՞:

Ես Աուգսբուրգում երբեք չեմ եղել

– Ես այդ մասին կարդացել եմ Ձեր կենսագրականում:

Քիչ էր մնում ասեի` տիպիկ լրագրողներ ( ծիծաղում է): Պատմությունն այսպես է եղել.  մի միանձնուհի, որի հետ Գերմանիայում էի ծանոթացել, Սուրբ Ծնունդին ինձ շնորհավորական բացիկ ուղարկեց այդ նկարով: Պատկերն ինձ միանգամից հետաքրքրեց: Ոչ այն պատճառով, որ այն հիասքանչ էր. բարոկկո ոճի ստեղծագործություն էր:

– Բայց այն անսովոր սյուժեով էր. Մարիայի ձեռքերում սպիտակ ժապավեն էր` ամբողջությամբ հանգույցներով:

Նկարը ցույց է տալիս եկեղեցու հայր Հիրենեոս Լիոնացու ֆրազները` 2-րդ դար: Նկարի հեղինակը խնդիրներ ուներ կնոջ հետ. չեմ ուզում ասել, որ նրանք կռվում էին, բայց

– … Ինչ-որ բան այն չէր …

Այո, ինչոր բան կարգին չէր, բայց նա սիրում էր կնոջը, կինն էլ` նրան, և չկար ոչ մի զոքանչ, որ միջամտեր (ծիծաղում է): Եվ այսպես, ամուսինը խորհուրդ է հարցնում ճիզվիտ հոգևորականից: Նա էլ վերցնում է երկար, սպիտակ ժապավենը, որն օգտագործվել է զույգի պսակադրության ժամանակ, և աղոթքով դիմում է Մարիամ Աստվածածնին. Հիրենեոսի գործերում էր կարդացել, որ մեղքի հանգույցը կքանդվի` Մարիամին հնազանդվելով: Այդ կերպ նա մադոննային խնդրեց արձակել հանգույցները

– Այսինքն նկարի վրայի հանգույցները բազմաթիվ չլուծված խնդիրներ են խորհրդանշում:

Այո, նկարը ստեղծվել է ի նշան երախտագիտության, քանի որ Աստվածածինը գթացել էր զույգին:

– Նրանք մնացին միասին, Ձեր շնորհիվ էլ նկարը դարձավ հանրահայտ: Այդպիսով սկսեցին անհաջող կրկնօրինակել այդ` ոչ այնքան գեղեցիկ նկարը: Դրանից կա Բուենոս Այրեսում, մեկն էլ տեսա այս հյուրատան ընդունելությունների սրահում: Այդ նկարը հետապնդում է Ձեզ:

Կարելի է և այդպես ասել (ծիծաղում է): Բայց այն ինձ այնքան է դուր է եկել, որ ես սկսել եմ փոստային բացիկներ ուղարկել այդ պատկերով

– Եթե թույլ կտա՞ք ինձ` կաթոլիկիս, անձնական խոստովանություն անել. Սուրբ Ծնունդին իմ ութամյա դստեր հետ Քրիստոսի ծննդյան թատերականացումն էինք դիտում մեր` ոչ մեծ համայնքում` Համբուրգում…


Ֆրանցիսկոս պապը բարության և համեստության մոլորակից


Ես մի առիթով եղել եմ Համբուրգում: 80-ականներին Վանդսբեկում կնունք էր. ինձ արգենտինացի իմ հայրենակիցներն էին դիմել

– Համբուրգյան իմ պատմությունը տեղի է ունենում հիմա, հենց այս պահին: Սուրբծննդյան այդ միջոցառմանը, արդեն որերոդ անգամ, հոգևորական չէր մասնակցում: Այնպես որ` շատ տխուր էր: Դրանից հետո ես դիմեցի համբուրգյան արքեպիսկոպոսին ու հարցրեցի` ինչպե՞ս է հնարավոր, որ այդ օրը, երբ բազմաթիվ կաթոլիկներ են այցելում եկեղեցի, հոգևորական չլինի: Եպիսկոպոսը, որը նոր էր և բավական երիտասարդ, պատասխանեց, որ գյուղական բնակավայրում հոգևորակաների պակասն ավելի մեծ է, ու դեռ չգիտեն` ինչ անել: Վիճակագրությունը սարսափելի է` նվազող հավատացյալներ, նվազող հոգևորականներ, աճող թափուր տեղեր:

Այո, մեծ խնդիր է: Շվեյցարիայում էլ է նույն պատկերը: Շատ համայնքներում արժանապատիվ կանայք կիրակնօրյա պատարագներ են մատուցում, քարոզներ կարդում: Խնդիրը կոչման պակասն է, և եկեղեցին պետք է լուծի դա

– Ինչպե՞ս:

Ես կարծում եմԴուք նկատո՞ւմ եք, որ ես էլ եմ խոսում երդվյալ կաթոլիկի պես: Ի դեպ, ես էլ եմ հավատացյալ, գիտե՞ք: (ծիծաղում է) Տերը մեզ ասել է` աղոթեք: Ահա թե ինչն է պակասում` աղոթքը: Քիչ են աշխատում գործ փնտրող երիտարդների հետ: Ուրիշների համար ծառայությունը չի բավականացնում: Երիտասարդների հետ աշխատանքը բարդ է, բայց` անհրաժեշտ. երիտասարդությունը դա է պահանջում: Ժամանակակից հասարակության մեջ նրանք պարտվել են, շատ երկրներում նրանց համար աշխատանք չկա:

– Բայց երիտասարդության շրջանում գործազրկությունը մեծ խնդիր չէ: Գերմանիայում ընդամենը 7 տոկոս է:

Դա առավելություն է: Բայց այստեղ` Իտալիայում, 25-ից ցածր երիտասարդների գրեթե 40 տոկոսն անգործ է: Եվրոպայի մյուս երկրներում` 50 տոկոս, որոշ շրջաններում` նույնիսկ 60: Գործազրկությունն ահռելի խնդիր է: Այդ առումով Գերմանիայում դա այլ կերպ է երևում, բայց այստեղ այլ խնդիր կա

Գրել կարծիք