18 տարի՝ 4 նախագահ. ԱՄՆ փոխվող նախագահներն ու չփոխվող արտաքին քաղաքականությունը

18 տարի՝ 4 նախագահ. ԱՄՆ փոխվող նախագահներն ու չփոխվող արտաքին քաղաքականությունը

newmag-ի թղթակիցը Վաշինգտոնում զրուցել է Ռիչարդ Բուանգանի հետ։ Նա ԱՄՆ Պետքարտուղարության ձայներից է արդեն 2 տասնամյակ: Նա է ղեկավարում միջազգային լրատվամիջոցների ու արտաքին մամուլի կենտրոնների աշխատանքը:

 Richard Buangan, Director of International Media Relations for the Department of State, addresses Pengyous during their visit to the State Department Ռիչարդ Բուանգանը Երուսաղեմում, Գազայի հատվածում եղել է կրթական և մշակութային ծրագրերի մամուլի պատասխանատու, աշխատել է որպես սոցիալական մեդիայի պլատֆորմների ղեկավարման և թվային ռազմավարությունների մշակման գրասենյակի տնօրեն: Ռիչարդը Պեկինում ԱՄՆ դեսպանատանը եղել է մամուլի խոսնակ, նաև՝ մամուլի քարտուղար, պետքարտուղարներ Կոլին Փաուելի և Քոնդոլիզա Ռայսի աշխատակազմի օգնականը: Բուանգանն, իսկական դիվանագետի պես, ավելի հեշտ խոսում է իրողությունների մասին, որոնցից բավական ժամանակ է անցել, նախկին ղեկավարներից անթաքույց հիացմունք ունի Քոնդոլիզա Ռայսի նկատմամբ, խնդրում է չանդրադառնալ Հիլարի Քլինթոնին և սիրով պատասխանում՝ Թրամփի մասին հարցերին:


Թրամփը շատ է թվիթ անում, շատ-շատ…

 Այս նախագահի աշխատանքը շատ թափանցիկ է, նրա արժանիքն այն է, որ ամեն թվիթ, որ նա անում է, իր բառերն են: Նրա թվիթերը կարող են զվարճանալու առիթ տալ ինչ- որ շոուների հաղորդավարների, բայց նա իսկապես լուրջ է վերաբերվում Հյս. Կորեային և Իրանին վերաբերող հարցերին: Այո նրա գրառումներից շատերը հակասական են, բայց դա նրա ձայնն է: Վերջին շրջանում ամանշատ թվիթերյան գրառումներն արել է Նյու Յորքի գագաթնաժողովի ժամանակ, շատ-շատ. հիմնականում արտաքին քաղաքականության մասին էին. որոշները հասկանալի էին, որոշները՝ զարմացնող, որոշներն էլ ունեին պարզաբանման կարիք: Լրագրողներն ու բլոգերները հաճախ խնդրում են պարզաբանել այս կամ այն թվիթը:
«Սպիտակ տանը կամ պետքարտուղարությունում ոչ ոք իրավունք չունի ասելու նախագահին՝ ինչի մասին գրառում կատարել, մենք չենք կարող նրան հարցնել կամ ուղղորդել». սա է այն պատասխանը, որը մենք հաճախ տալիս ենք: Մենք կարող ենք մեկնաբանել՝ կապելով պետքարտուղարության վարած արտաքին քաղաքականության հետ, բայց ոչ ոք չի կարող պատասխանել նրա փոխարեն, դա իր սեփական գրառումներն են:
  Ինչպես բոլոր հասարակ մարդիկ նա էլ է սխալներ անում, ինչպես նաև՝ տպագրական, դրանից բխող թյուրիմածությություններ էլ են եղել, որից հետո սկսել ենք շատ զանգեր ստանալ լրագրողներից:

Մարդը, ում լսում է Թրամփը


  Նա հանդիպում է Թիլերսոնի հետ կանոնավոր՝ շաբաթը 1-2 անգամ ամենաքիչը, հիմնականում՝ Սպիտակ տանը և դա հնարավորություն է պետքարտուղարի համար արտահայտելու իր տեսակետները, թե ինչ պետք է անի ու ասի նախագահը, իսկ նրա համար հնարավորություն է խորհուրդներ լսելու: Հիմնականում չեք լսի արտաքին քաղաքականության մասին կարծիք, որ  տարբերվում է նախագահի կարծիքից: Վստահաբար կարելի է ասել, որ նա այժմ ավելի լավ է տեղյակ և պատկերացնում է՝ ինչ է կատարվում աշխարհում: Նա լսում է պետքարտուղարությանը, իր խորհրդականներին, և հատկապես՝ Թիլերսոնին:

Նախագահ VS արտաքին քաղաքականություն

  Ես աշխատում եմ պետքարտուղարությունում Քլինթոնի նախագահությունից, կարող եմ ասել, որ արտաքին քաղաքականությունն ու առաջնահերթությունները շատ չնչին են փոխվել: Դու աշխատում ես պաշտպանելու ամերիկյան շահերը, դա է որ ինձ դուր է գալիս և հեշտացնում աշխատանքը տարբեր նախագահների աշխատակազմում լինելիս:
   Ջորջ Բուշի նախագահության ժամանակ ես աշխատել եմ Քոլին Փաուելի և Քոնդոլիզա Ռայսի հետ, հիանալի էր աշխատել նրանց հետ: Փաուելը զինվորական էր, չէր ծիծաղում, շատ խիստ էր, բայց և շատ հստակ՝ իր դիրքորոշումներում: Ռայսը ակադեմիկ էր, եկել էր Սթենդֆորդի համալսարանից, հրաշալի վերլուծական միտք ուներ, կարողանում էր փաստարկներ բերել ու համոզել:  
   Որոշներն ասում են, թե Օբաման ավելի միջազգային  մտածելակերպ ուներ, Թրամփը ցանկանում է պաշտպանել ամերիկյան շահերը: Օբաման էլ էր անում, և պետք է, բայց այս իշխանությունն ավելի մեծ տեղ է հատկացնում դրան: Ի՞նչ կարող եմ ասել Հիլարի Քլինտոնի մասին, ըըըը, կարո՞ղ էր նա նախագահ դառնալ՝ այո, ցանկացած մեկը՝ նրա փորձով, կարող էր:


Կարդացեք նաև․


Ես համաձայն չէի, բայց չէի կարող բարձրաձայնել

   Երբեք չեք լսի մամուլի խոսնակից, որ նա համաձայն չէ, այս կամ այն տեսակետին: Երբ մենք ստանձնում ենք պաշտոնը, գիտենք, որ ծառայելու ենք երկրին ու իշխանությանը, մենք պետք է շարժվենք հաստատված քաղաքականությամբ. հավատաք դրան, թե՝ ոչ: Անկեղծ լինեմ,  ես կողմ չէի իրաքյան պատերազմին: Ետ գնալով 2004 թվական՝ կարծում եմ, որ դա ճիշտ որոշում չէր այդ  ժամանակի համար: Բայց  ես երբեք բացահայտ չեմ ասել, որ կողմ չեմ նախագահ Բուշի և իր թիմի վարած քաղաքականությանը, միգուցե՝ ընտանիքում, անձնական միջավայրում արտահայտել եմ իմ կարծիքն ու բացատրել, բայց որպես պաշտոնյա՝ չէի կարող:   Անհրաժեշտություն է, որ մամուլի խոսնակը  հանրայնորեն աջակցի թիմի վարած քաղաքականությանը: Այլ սցենար լինել չի կարող:

Գրել կարծիք